Ալբերտ Էբերհարդ Շեֆլե

Գերմանացի և ավստրիացի քաղաքական տնտեսագետ և սոցիոլոգ

Ալբերտ Էբերհարդ Ֆրիդրիխ Շեֆլե (գերմ.՝ Albert Eberhard Friedrich Schäffle, փետրվարի 24, 1831(1831-02-24)[1][2][3][…], Նյուրտինգեն - դեկտեմբերի 25, 1903(1903-12-25)[2][3][4][…], Շտուտգարտ, Գերմանական կայսրություն), գերմանացի և ավստրիացի քաղաքական տնտեսագետ և սոցիոլոգ, օրգանական դպրոցի և կատեդեր-սոցիալիզմի ներկայացուցիչ, թերթի խմբագիր։

Ալբերտ Էբերհարդ Շեֆլե
գերմ.՝ Albert Eberhard Friedrich Schäffle
Ծնվել էփետրվարի 24, 1831(1831-02-24)[1][2][3][…]
ԾննդավայրՆյուրտինգեն
Մահացել էդեկտեմբերի 25, 1903(1903-12-25)[2][3][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Գերմանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա
ԿրթությունԹյուբինգենի համալսարան և Tübinger Stift?
Մասնագիտությունտնտեսագետ, մանկավարժ, գրող, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, լրագրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԹյուբինգենի համալսարան և Վիեննայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՄաքսային պառլամենտի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Albert Schäffle Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Ալբերտ Շեֆլեի գերեզմանը

Ալբերտ Շեֆլեն ծնվել է Նյուրտինգենում 1831 թվականի փետրվարի 24-ին։ 1848 թվականին դարձել է Թյուբինգենի համալսարանի ուսանող։ 1856 թվականին ստացել է դոկտորի աստիճան Թյուբինգենի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում[6]։

Կարիերան սկսել է լրագրությամբ։

Քաղաքական տնտեսագիտության պրոֆեսոր Թյուբինգենի (1860-1868), Վիեննայի (1868-1870) և Շտուտգարտի (1871-1903) համալսարաններում։

1862-1865 թվականներին Վյուրտեմբերգի թագավորության օրենսդիր պալատի անդամ էր, պաշտպանել է պրոավստրիական քաղաքականությունը։ 1868 թվականին Վյուրտեմբերգից ընտրվել է գերմանական Մաքսային պառլամենտի պատգամավոր՝ պրուսական քաղաքականության ընդդիմության մեջ։ Նույն թվականին որպես պրոֆեսոր հրավիրվել է Վիեննայի համալսարան։

1871 թվականին Ավստրիայի կառավարությունում եղել է առևտրի և գյուղատնտեսության նախարար՝ Կառլ Զիգմունդ ֆոն Հոգենվարտի գլխավորությամբ[7]։

Մահացել է Շտուտգարտում 1903 թվականի դեկտեմբերի 25-ին։

Ներդրում գիտության մեջԽմբագրել

Հասարակությունը դիտարկում էր որպես մի օրգանիզմ, որը զարգանում է Դարվինյան սկզբունքով` հանուն գոյության պայքարի, վերլուծում էր կոլեկտիվ սեփականության դերը բաշխման և արտադրության գործընթացում։ Սոցիալիզմ էր համարում պետության ցանկացած միջամտություն տնտեսական կյանքին։ Շեֆլեն գրել է սոցիալական հյուսվածքների 5 տեսակի մասին, որոնք համասեռ են կենսաբանականին (օրինակ՝ հոգևոր ոլորտ = նյարդային հյուսվածք)։ Սոցիալական զարգացման օրենքը բնական ընտրություն է, կյանքի բարձրագույն ձևերի հաղթանակը պարզունակների նկատմամբ։ Հասարակության և օրգանիզմի հիմնական տարբերությունը կոլեկտիվ գիտակցության առկայությունն է։

Շեֆլեի սոցիոլոգիայի առարկան մարդկանց միջև հոգևոր փոխհարաբերություններն են։ Հոգևոր փոխազդեցությունը դառնում է սոցիալական մարմնի համակարգողը, երբ ստեղծվում են նշանակալի միջոցներ կապի և ամբողջականության պահպանման համար։

«Կապիտալիզմ և սոցիալիզմ» դասախոսությունների ժողովածուում (1870) նա գիտական ​​շրջանառության մեջ է դրել «կապիտալիզմ» եզրույթը՝ «մաքրելով» այս հայեցակարգն իր քաղաքական, քարոզչական իմաստից։ Շեֆլեն հանրահռչակել է կապիտալիզմի զարգացման բնական, արդար բնույթը, որը կապված է արդյունաբերական առաջընթացի հետ` խոսելով այն մասին, որ յուրաքանչյուրի աշխատանքը ներդրում է ընդհանուր կապիտալի գանձարանում։ Շեֆլեն առաջ է քաշել այն թեզը, որ լիբերալ կապիտալիզմն է հենց սոցիալիզմի լավագույն ձևը։ Նրա կարծիքով` տնտեսության մեջ կապիտալիզմի գերակայությունը միանգամայն ազատ, անհատական տեսանկյունից փոփոխական շրջանառություն է. յուրաքանչյուր վարձու աշխատող անձնական ծառայությունների վարձման ազատ պայմանագրով զիջում է իր աշխատանքի արտադրանքներն աշխատավարձի դիմաց, անձնական ազատությունն ու ու փոխանակման ազատությունն անբաժան են դառնում կապիտալիզմի զարգացումից։ Հավաքական կապիտալի տեսության հիմնավորման միջոցով Շեֆլեն առաջարկել է հասկանալ կապիտալիզմը ոչ թե որպես սոցիալիզմի հականիշ, այլ որպես սոցիալիզմի հոմանիշ` որպես ազատ փոխանակում[8]։

Գիտական աշխատանքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 autori vari Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. Boček P., Kobetič P., Pavlík T. Chrudim (չեխերեն): vlastivědná encyklopedie — 2018. — P. 27. — 279 p. — ISBN 978-80-906318-2-3
  6. Immo Eberl, Helmut Marcon (Bearb.): 150 Jahre Promotion an der Wirtschaftswissenschaftlichen Fakultät der Universität Tübingen. Biographien der Doktoren, Ehrendoktoren und Habilitierten 1830-1980 (1984). Stuttgart 1984, S. 5 (Nr. 17)
  7. Christian Schärf: Ausgleichspolitik und Pressekampf in der Ära Hohenwart. München 1996, S. 83.
  8. Ե. Ի. Նաումովա «Կապիտալիզմ» հասկացության պատմությունը. քաղաքական կարգախոսից դեպի գիտական տերմին Archived 2017-10-10 at the Wayback Machine. // Մշակութային հետազոտությունների միջազգային ամսագիր։ № 1(18), 2015