Ալբերտ Բաբայան

ազատամարտիկ

Ալբերտ Սողոմոնի Բաբայան (1956 հոկտեմբերի 19, Շուշի - 1998 հոկտեմբերի 5), հայ ազատամարտիկ։

Ալբերտ Սողոմոնի Բաբայան
1956 հոկտեմբերի 19 - հոկտեմբերի 5, 1998(1998-10-05) (տարիքը 41)
ԾննդավայրՇուշի
ՔաղաքացիությունՀՀ
Ծառայության տարիներ1992 - 1998
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 19-ին Շուշի քաղաքում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, Մոսկվայի ֆինանսավարկային տեխնիկումը, աշխատանքի անցել Շուշիի, իսկ այնուհետև՝ Ստեփանակերտի խնայդրամարկղում։ 1992 թվականից Ասկերանի պաշտպանական շրջանի ֆինանսական բաժնի պետ էր[1]։

Մահացել է 1998 թվականի հոկտեմբերի 5-ին, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի գերեզմանատանը։

ԾանոթագրություններԽմբագրել