Ալբերտ Ասիրյան

ճարտարագետ-շինարար

Ալբերտ Միքայելի Ասիրյան (սեպտեմբերի 6, 1933(1933-09-06)[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2001)։

Ալբերտ Ասիրյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1933(1933-09-06)[1] (90 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՂարաբաղ
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ և շինարար
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Ասիրյանը ծնվել է Գանձակում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1959-1968 թվականներին աշխատել է Շինանյութերի և կառուցվածքների հայկական ԳՀԻ-ում, 1968-1990 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 1990 թվականից՝ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում, 1993 թվականից՝ շինարարական տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան[2]։

Աշխատանքները վերաբերում են կոնստրուկտիվ թեթև բետոնների, նախահարված երկաթբետոնե կառուցվածքների, բարձր ամրության բետոնների տեխնոլոգիաներին։ Հեղինակ է ուսումնական և մեթոդական ձեռնարկների, 80 գիտական աշխատանքի[3]։

Երկեր խմբագրել

  • Կոնստրուկտիվ բետոնների կազմի նախագծում, Ե., 1998 (համահեղինակ)։
  • Основы повышения прочности бетонов : Дис. ... д-ра техн. наук в форме научного доклада, 2000 : т.л. (Альберт Михайлович Асирян)
  • Исследование новых возможностей использования вакуума в технологии бетона и железобетона : Дис. ... канд. техн. наук, 1966 : т.л. (А.М. Асирян)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13105
  2. Ճարտարապետության և շինարարության 030 մասնագիտական խորհրդի մասին
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Ասիրյան, Ալբերտ Միքայելի, 1933- (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)