Ալբերտո Վասկես-Ֆիգերոա
Ալբերտո Վասկես-Ֆիգերոա Ռիալ (իսպ՝. Alberto Vázquez-Figueroa Rial հոկտեմբերի 11, 1936, Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա), իսպանացի գրող, ժուռնալիստ, գյուտարար, իսպանական զանգվածային գրականության վառ ներկայացուցիչ: Նրա գրքերը աշխարհով մեկ վաճառվել են ավելի քան 25 միլիոն օրինակով, իսկ որոշ ստեղծագործություններ էկրանավորվել են: Բացի այդ, նա մշակել ու արտոնագրել է ծովի ջուրը ճնշման տակ զտելով՝ խմելու ջրի վերածելու յուրօրինակ եղանակ,[2] որը կիրառում է իր իսկ հիմնադրած ու ղեկավարած A.V.F.S.L ընկերությունում:
Ալբերտո Վասկես-Ֆիգերոա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1936 (84 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա |
Մասնագիտություն | գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և գյուտարար |
Լեզու | իսպաներեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | վեպ |
Կայք | albertovazquezfigueroa.es |
Alberto Vázquez-Figueroa Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ալբերտո Վասկես-Ֆիգերոան ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 11-ին, Կանարյան կղզիներում՝ Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքում: Երբ չէր լրացել նրա նույնիսկ մեկ տարին, Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով հորը, որը սոցիալիստ էր և հանրապետականների կողմնակից, ֆրանկոյականները բանտ են նետել: Մայրը երեխաների հետ ստիպված է եղել փախչել Աֆրիկա, որտեղ Ալբերտոն անցկացրել է իր ողջ մանկությունը: Վաղ հասակում նա կորցրել է մորը, իսկ բանտից վերադարձած հայրը տևական ժամանակ հիվանդանոցներում բուժվել է տուբերկուլյոզից, և այդ պատճառով էլ տղայի խնամքով ու դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է քեռին, որը Աֆրիկայում տեղակայված իսպանական մի զորամասում քաղաքացիական ծառայող էր:
Տասնվեց տարեկանում Ալբերտոն վերադարձել է Տեներիֆե՝ ուսումը շարունակելու։ Սովորելուն զուգընթաց ստորջրյա լողի դասեր է տվել «Հարավային խաչ» նավի վրա տեղակայված ուսումնական կենտրոնում[3]: Ավելի ուշ, որոշակի գումար ձեռք բերած, մեկնել է Մադրիդ և սովորել ժուռնալիստիկայի դպրոցում (Escuela Oficial de Periodismo), որն ավարտել է 1959 թվականին: 1962 թվականին, որպես թղթակից, աշխատանքի է անցել La Vanguardia թերթի խմբագրությունում, այնուհետև՝ իսպանական հեռուստատեսությունում (Televisión Española (TVE): Աշխատելով որպես զինվորական թղթակից՝ եղել է այնպիսի երկրների թեժ կետերում, ինչպիսիք են Գվինեան, Չադը, Կոնգոն, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան, Գվատեմալան, որտեղ ականատեսն է դարձել բազմաթիվ զինված բախումների[3]:
Ստեղծագործական աշխատանքըԽմբագրել
Ալբերտո Վասկես-Ֆիգերոան իր առաջին պատմվածքը՝ «Ավազն ու քամին» (Arena y viento) գրել է, երբ ընդամենը տասնչորսամյա մի պատանի էր,[4] սակայն լույս է ընծայել դրանից երեք տարի անց[5]։ Նյութական սուղ պայմանները նրան հնարավորություն չեն տվել ամբողջովին նվիրվել գրական գործունեությանը, կենտրոնանալ միայն այդ գործի վրա, և նա ստիպված է եղել համատեղել գրողի ու թղթակցի աշխատանքները: Առաջին նշանակալից երկը, որով դրվել է Վասկես-Ֆիգերոայի՝ որպես գրողի համաշխարհային համբավի հիմքը, 1975 թվականին լույս ընծայված «Սև ծառը» (Ébano) վեպն էր՝ Աֆրիկայում դեռևս շարունակվող ստրկավաճառության տպավորիչ, ցնցող պատկերներով: Այդ վեպի հիման վրա կինոռեժիսոր Ռիչարդ Ֆլեյշերը նկարահանել է «Աշանտի» ֆիլմը: 1975-ին գրողը հրատարակել է նաև ինքնակենսագրական «Անակոնդա» վեպը: Այնուհետև մեկը մյուսի ետևից տպագրվել են նրա նոր վեպերը՝ «Մանաուսը», «Տուարեգը», որոնք նույնպես հետագայում էկրանավորվել են: Ընդ որում՝ «Մանաուս» ֆիլմը ստեղծելիս Վասկես-Ֆիգերոան հանդես է եկել ոչ միայն որպես սցենարի հեղինակ, այլև՝ որպես կինոռեժիսոր:[6].
2007 թվականին լույս է տեսել նրա ևս մեկ նշանակալից ստեղծագործություն՝ «Հազար միլիոն դոլարի համար» (Por mil millones de dolares) վեպը, որը հասարակության առանձնահատուկ ոշադրությանն է արժանացել ոչ միայն իր գրական բարձր որակների շնորհիվ, այլև՝ երկը ընթերցողների շրջանում տարածելու եղանակով. այն կարելի է ձեռք բերել թե՛ սովորական տեսքով՝ թղթի վրա տպագրված, և թե՛ միանգամայն անվճար ներբեռնել համացանցից[7]։ Ալբերտո Վասկես-Ֆիգերոան ընդհանուր առմամբ արդեն իսկ հեղինակել է ավելի քան ութսուն ստեղծագործություն:
ՄատենագրությունԽմբագրել
Ինքնակենսագրական ստեղծագործություններԽմբագրել
- Ավազ ու քամի (Arena y viento, 1953)
- Յոթ ծովերի հատակին; Դրախտ տանող երկար ճանապարհը (Bajo siete mares. Largo viaje al paraíso, 1968)
- Օրելեանայի ուղին (La ruta de Orellana, 1974)
- Անակոնդա (Anaconda, 1975)
- Խոստացված ջուրը (El agua prometida, 1995)
- Յոթ կյանք և մեդիա (Siete vidas y media (2009)
ՎեպերԽմբագրել
- Կարիբներից հարավ (Al sur del Caribe, 1965)
- Շղթայված Աֆրիկան (África encadenada, 1970)
- Ալեկի հետքերով (Tras las huellas de Alec, 1971)
- Կուսական երկիրը: Ամազոնիայի ոչնչացումը (Tierra virgen. La destrucción del Amazonas, 1973)
- Ո՝վ սպանեց դեսպանին (¿Quién mató al embajador?, 1975)
- Մանաուս (Manaos, 1975)
- Սև ծառը (Ébano, 1975).
- Կատաղած շան պես (Como un perro rabioso, 1975)
- Պանամա, Պանամա... (¡Panamá, Panamá!, 1977)
- Սև մակընթացություն (Marea negra, 1977)
- Վերջին կանանոցը (El último harén, 1979)
- Շահը (Sha, 1980)
- Նոր աստվածներ (Nuevos dioses, 1980)
- Սպանել Քադաֆիին (Matar a Gadafi, 1981)
- Իգուանան (La iguana, 1982)
- Մոռանալ Մաչու-Պիկչուն (Olvidar Machu-Picchu (1983)
- Մեռնել Հարավային Աֆրիկայում (Morir en Sudáfrica, 1985)
- Փղոսկր (Marfil, 1985)
- Հարավային քամի (Vendaval, 1986)
- Վիրակոչա (Viracocha, 1987)
- Պալմիրա (Palmira, 1987)
- Որսորդը (El cazador, 1988)
- Շունը (El perro, 1989)
- Վարձու մարդասպանը (Sicario, 1991)
- Ճամփորդություն դեպի աշխարհի ծայրը: Գալապագոսներ (Viaje al fin del mundo. Galápagos, 1992)
- Կանաչ մատանին (El anillo verde, 1995)
- Քաղաքացի Մաքսը (Ciudadano Max, 1992)
- Աֆրիկան ողբում է (África llora, 1994)
- Օրդալիա՝ թույնով (La ordalía del veneno, 1995)
- Կարմիր սուլթանուհին (Sultana roja, 1998)
- Իկար (Ícaro, 1998
- Ֆուերտեվենտուրա (Fuerteventura, 1999)
- Ինկը (El inca, 1999)
- Կոնկիստադորների ժամանակը (Tiempo de conquistadores, 2000)
- Խավարի տերը (El señor de las tinieblas, 2001)
- Դոֆիններ (Delfines, 2001)
- Բորա-Բորա (Bora Bora, 2001)
- Ապրել քամով (Vivir del viento, 2003)
- Անտեսանելի առյուծը (El león invisible, 2003)
- Խաղաղ օվկիանոսի դարպասները (La puerta del Pacífico, 2004)
- Ալին հրաշքների աշխարհում (Alí en el país de las maravillas, 2005)
- Դրեյֆում եմ (A la deriva, 2005)
- Բորոտ արքան (El rey leproso, 2005; биография Себастьяна I)
- Նեֆրիտի ծովը (El mar de Jade, 2006)
- Կենտավրոսներ (Centauros
- Մանկապիղծներ (Pederastas, 2007)
- Ողջեր ու մեռածներ (Vivos y muertos, 2007)
- Ընձառյուծ Սաուդը (Saud el Leopardo, 2009
- Բոցավառվող ծովը (El mar en llamas, 2011)
- Իրինա Դոգոնովիչ (Irina Dogonovic, 2011)
- Չքնաղ անասունը (La bella bestia, 2012)
- Ագահություն (Codicia, 2012)
- Բիմինի (Bimini, 2013)
- Մեդուզա (Medusa, 2014)
- Սով (Hambre, 2014)
- Ոճիր մարդկության դեմ (Crimen contra la humanidad, 2015)
- Բարբարոսություն (La barbarie, 2016)
- Ընթացքը՝ դեպի գիշեր (Rumbo a la noche, 2017)
ՎիպաշարերԽմբագրել
- «Տուարեգը»:
- Տուարեգը (Tuareg, 1980)
- Տուարեգի աչքերը (Los ojos del Tuareg, 2000)
- Վերջին տուարեգը (El último Tuareg, 2014)
- Ուտոպիաներ
- Բոլորս ենք մեղավոր (Todos somos culpables, 2001)
- Լավագույն աշխարհը (Un mundo mejor, 2002)
- Ֆանտաստիկա
- Հազր միլիոն դոլարի համար (Por mil millones de dólares, 2007)
- Կոլտան (Coltan, 2008)
- Կալաշնիկով (Kalashnikov, 2009)
Սիենֆուեգոսի մասին շարքըԽմբագրել
- Սիենֆուոգոս (Cienfuegos, 1987)
- Կարիբներ (Caribes, 1990)
- Ասաբաչե (Azabache, 1991)
- Մոնտենեգրո (Montenegro, 1992)
- Ուժեղ ձեռքեր (Brazofuerte, 1993)
- Խարագուա (Xaraguá, 1993)
- Բիզոնների երկիրը (Tierra de Bisontes, 2006)
«Օվկիանոս» շարքըԽմբագրել
- Օվկիանոս (Océano, 1984)
- Յայսա (Yaiza, 1984)
- Մարադենտրո (Maradentro, 1985)
«Ծովահեններ» շարքըԽմբագրել
- Ծովահեններ (Piratas, 1996)
- Ստրկավաճառներ (Negreros, 1996)
- Լեոն Բականեգրա (León Bocanegra, 1998)
ՖիլմագրությունԽմբագրել
Ռեժիսոր և սցենարի հեղինակԽմբագրել
- Կարմիր ոսկի (Oro rojo, 1978)
- Մանաուս (Manaos, 1979, ըստ նույնանուն վեպի)
Սցենարի հեղինակԽմբագրել
- Դուք իմ հա՝յրն եք (¿Es usted mi padre?, ռեժ՝. Անտոնիո Խիմենես-Ռիկո, 1971)
- Շունը (El perro, ռեժ՝. Անտոնիո Իսասի-Իսամենդի, 1976, ըստ նույնանուն վեպի)
- Աշանտի (Ashanti, ռեժ՝.Ռիչարդ Ֆլեյշեր, 1978, ըստ «Սև ծառը» վեպի)
- Իրեր (Cosas, ռեժ՝. Խոսե Լապենիա, 1980, հեռուստասերիալ)
- Վերջին կանանոցը (El último harén,ռեժ՝. Սերջո Գառոնե, 1981, ըստ նույնանուն վեպի)
- Տուարեգը (Tuareg, ռեժ՝. Էնցո Ջ. Կաստելլարի, 1984, ըստ նույնանուն վեպի)
- Սև նետը]] (La flecha negra / Black Arrow, ռեժ՝. Ջոն Հաֆ, 1985, հեռուստաֆիլմ՝ ըստ Սթիվենսոնի նույնանուն վեպի)
- Արյուն՝ Կարիբներում (Sangre en el Caribe, ռեժ՝. Ռաֆայել Վիլյասենյոր Կուրի, 1985)
- Բյուրեղապակե սիրտը (Corazón de cristal / Crystal Heart, ռեժ՝. Ջիլ Բեթմեն, 1986)
- Իգուանը (La iguana, ռեժ՝. Մոնտե Հելման, 1988, ըստ նույնանուն վեպի)
- Օվկիանոս (Océano, ռեժ՝. Ռուջերո Դեոդատո, 1989, հեռուստասերիալ՝ ըստ նույնանուն վիպաշարի)
- Ռոտվեյլեր (Rottweiler, ռեժ՝. Բրայան Յուզնա, 2004, ըստ «Շունը» վեպի)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.findpatent.ru/patent/215/2150434.html%7Ctitle=Установка опреснения морской воды и способ опреснения морской воды|publisher=findpatent.ru|accessdate=2013-04-18}}
- ↑ 3,0 3,1 «Alberto Vázquez-Figueroa - Biografía» (իսպաներեն)։ vazquezfigueroa.es։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18
- ↑ «Alberto Vázquez-Figueroa» (իսպաներեն)։ abc.es։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18
- ↑ «Arena y viento» (իսպաներեն)։ lecturalia.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18
- ↑ «Manaos» (իսպաներեն)։ fotogramas.es։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18
- ↑ «Mis novelas gratis» (իսպաներեն)։ vazquezfigueroa.blog.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18