Ալբերտո Ջիլարդինո
Ալբերտո Ջիլարդինո (իտալ. Alberto Gilardino, հուլիսի 5, 1982[1][2][3], Բիելլա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սպեցիայում։ Խաղում է հարձակվողի դիրքում[4]։ 2006 թվականի աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականի կազմում։
Ալբերտո Ջիլարդինո իտալ.՝ Alberto Gilardino | |||
---|---|---|---|
Ջիլարդինոն 2010 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ալբերտո Ջիլարդինո | ||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Մականուն | Ջիլա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1982[1][2][3] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Բիելլա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | Հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սպեցիա | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
Կոսատեզե | |||
1996-1997 | Բյելեզե | ||
1997-1999 | Պյաչենզա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1999-2000 | Պյաչենզա | 17 | (3) |
2000-2002 | Վերոնա | 39 | (5) |
2002-2005 | Պարմա | 96 | (50) |
2005-2008 | Միլան | 94 | (36) |
2008-2012 | Ֆիորենտինա | 118 | (48) |
2012-2014 | Ջենոա | 50 | (19) |
2012-2013 | → Բոլոնյա | 36 | (13) |
2014-2015 | Գուանչժոու Էվերգրանդ | 14 | (5) |
2015 | → Ֆիորենտինա | 14 | (4) |
2015-2016 | Պալերմո | 33 | (10) |
2016-2017 | Էմպոլի | 14 | (0) |
2017 | Պեսկարա | 3 | (0) |
2017-ներկա | Սպեցիա | 4 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
1998 | Իտալիա Մ15 | 10 | (1) |
1998 | Իտալիա Մ16 | 2 | (0) |
1999-2000 | Իտալիա Մ18 | 2 | (0) |
2000 | Իտալիա Մ20 | 8 | (3) |
2000-2004 | Իտալիա Մ21 | 30 | (19) |
2004 | Իտալիա Օլիմպ․ | 6 | (4) |
2004-2013 | Իտալիա | 57 | (19) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջիլարդինոն իր կարյերայի ընթացքում խաղացել է տարբեր իտալական ակումբներում։ Նա առաջին անգամ նկատվեց Պարմայում, շնորհիվ իր մշտական գոլ խփելուն, ինչը նրան բերեց Սերիա A-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը 2004 թվականին, որին հետևեցին Սերիա A-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի և Սերիա A-ի տարվա լավագույն իտալացի ֆուտբոլիստի մրցանակները 2005 թվականին, ինչպես նաև տեղափոխությունը Միլան։ Միլանի հետ Ջիլարդինոն հաղթել է 2006-07 մրցաշրջանում Չեմպիոնների լիգան, 2007 թվականի ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և 2007 թվականի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը։ Ինչպես նաև, Ջիլարդինոն խաղացել է չինական Գուանչժոու Էվերգրանդ թիմում, որի հետ հաղթել է 2014 թվականի Չինաստանի Սուպեր Լիգան։
Ջիլարդինոն ներկայացրել է Իտալիան մինչև 15, մինչև 18, մինչև 20, մինչև 21 և ազգային հավաքականներում։ Ջիլարդինոն Իտալիայի հավաքականում էր, երբ նրանք հաղթեցին 2004 թվականի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում նա դառավ առաջնության լավագույն ռմբարկու։ Ինչպես նաև նա հռչակվել էր առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Այդ տարի նա նաև բրոնզե մեդալ հաղթեց 2004 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում։ Ջիլարդինոն Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ խփված 19 գոլերով 30 խաղերում։ Իտալիայի ազգային հավաքականի հետ հաղթել է 2006 թվականի աշխարհի առաջնությունը, մասնակցել է 2009 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին, 2010 թվականի աշխարհի առաջնությանը և 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին, որտեղ բրոնզե մեդալ է նվաճել։
Ակումբային կարիերա
խմբագրելՋիլարդինոն սկսեց իր կարիերան Պյաչենզայում 1999-2000 մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում նա անցկացրեց 17 խաղ, խփելով 3 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվեց Վերոնա, որը գնեց նրան 5 միլիոն եվրոյի դիմաց[5]։ Այստեղ նա անցկացրեց 2 մրցաշրջան` անցկացնելով 39 խաղ և խփելով 5 գոլ։
Միջազգային ասպարեզում նրա կարիերան սկսվեց 2002 թվականին, երբ նա տեղափոխվեց Պարմա 12 միլիոնի դիմաց, Վերոնայի նախկին մարզիչ Չեզարե Պրանդելլիի խնդրանքով։ Ջիլարդինոն խփեց 5 գոլ իր առաջին մրցաշրջանում Պարմայի կազմում և 23՝ երկրորդ։ Սա դարձրեց նրան 2003-04 մրցաշրջանի Իտալիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ Հաջորդ մրցաշրջանում նա կրկնեց իր արդյունքը, նորից խփելով 23 գոլ։ Ընդհանուր նա խփեց 50 գոլ Պարմայի կազմում անցկացրած 96 խաղերում։
2005 թվականի հուլիսի 17-ին Ջիլարդինոն տեղափոխվեց Միլան 24 միլիոն եվրոյի դիմաց[6][7]։ Միլանի կազմում նա խփեց 17 գոլ առաջնությունում, բայց չկարողացավ խփել ոչ մի գոլ Չեմպիոնների Լիգայի 12 խաղերում[8]։ Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում նա կրկին լավ ելույթ չունեցավ, խփելով 2 գոլ։ Բայցևայնպես, գոլերից մեկը օգնեց Միլանին Մանչեսթեր Յունայթեդի դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում, որն ավարտվեց 3:0, ինչը թույլ տվեց Միլանին անցնել եզրափակիչ՝ Լիվերպուլի հետ։ Այս խաղում նա խաղաց ընդամենը 2 րոպե, փոխարինելով Ֆիլիպպո Ինձագիին, ով խփելով խաղի վերջին գոլը, սահմանեց խաղի հաշիվը՝ 2:1 օգուտ Միլանի։ 2006-07 մրցաշրջանում դարձավ Միլանի լավագույն ռմբարկուն՝ խփելով 12 գոլ։
2008 թվականի մայիսի 28-ին Ջիլարդինոն տեղափոխվեց Ֆիորենտինա 15 միլիոնի դիմաց[9][10]։ Ֆիորենտինայի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլիի հետ Ջիլարդինոն արդեն աշխատել էր Պարմայում։ Ֆիորենտինայի կազմում առաջին գոլը Ջիլարդինոն խփեց 2008-09 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլավիայի դեմ։ Օգոստոսի 31-ին Ջիլարդինոն առաջին խաղն անցկացրեց նոր թիմի կազմում Յուվենտուսի դեմ խաղում, խփելով գոլ 89-րդ րոպեին՝ ոչ-ոքի կորզելով 1-1։ 2008-09 մրցաշրջանում Ջիլարդինոն խփեց 19 գոլ Սերիա A-ում, նվաճելով Ֆիորենտինայի ֆաների սերը։ Ֆիորենտինայում նա անցկացրեց 4 մրցաշրջան, խփելով 48 գոլ։ 2015 թվականի հունվարի 26-ին Ջիլարդինոն վարձավճարով վերադարձավ Ֆիորենտինա չինական Գուանչժոու Էվերգրանդից[11]։
2012 թվականի հունվարի 4-ին 4.5 տարվա պայմանագիր կնքեց Ջենոայի հետ[12]։ Այն կես տարվա ընթացքում, որ նա անցկացրեց Ջենոայում, Ջիլարդինոն անցկացրեց 14 խաղ և խփեց 4 գոլ:2012 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Բոլոնյա[13]։ Այստեղ նա անցկացրեց 36 խաղ և խփեց 13 գնդակ, ապա վերադարձավ Ջենոա, որտեղ անցկացրեց ևս 36 խաղ և խփեց 15 գոլ։
2015 թվականի օգոստոսի 27-ին Ջիլարդինոն տեղափոխվեց Պալերմո[14], իսկ 2016 թվականի հուլիսի 7-ին՝ Էմպոլի[15]։
2017 թվականի հունվարի 9-ին նա պայմանագիր կնքեց Պեսկարայի հետ[16]։
2017 թվականի հոկտեմբերի 3-ին Ջիլարդինոն տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Սպեցիա[17]։
Միջազգային կարիերա
խմբագրելՋիլարդինոն խաղացել է Իտալիայի օլիմպիական հավաքականի կազմում 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերում և հաղթել բրոնզե մեդալ։ Ինչպես նաև նույն տարում հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Ջիլարդինոն մասնակցել է 2006 թվականի Աշխարհի առաջնությանը։ Նա մասնակցեց առաջին 2 խաղերին՝ խփելով 1 գնդակ ԱՄՆ-ի հավաքականին և փոխարինման դուրս եկավ կիսաեզրափակչի Գերմանիայի դեմ հանդիպմանը՝ ավելացրած ժամանակում խփելով 1 գոլ և տալով գոլային փոխանցում Ալեսանդրո Դել Պիեռոյին, ով խփեց վերջին գոլը՝ 2-0: Իտալիան այդ տարի հաղթեց Աշխարհի առաջնությունը։
2007 թվականի հոկտեմբերի 17-ին Ջիլարդինոն վերցրեց ավագի փողկապը Դանիելե Դե Ռոսսիից, երբ նրան փոխարինեցին ՀԱՀ-ի դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվեց Իտալիայի հաղթանակով՝ 2-0: Նա վերադարձավ 2008 թվականի օգոստոսի 20-ին Ավստրիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, որն ավարտվեց 2-2, իսկ 2 գոլերն էլ խփեց Ջիլարդինոն։ 2009 թվականի հունիսին Մարսելո Լիպպին հրավիրեց Ջիլարդինոյին մասնակցելու 2009 թվականի Կոնֆեդերացիայի գավաթին։ Ջիլարդինոն մասնակցեց Նոր Զելանդիայի դեմ ընկերական խաղին, խփելով 2 գնդակ և ցուցադրելով հիանալի խաղ։
2009 թվականի հոկտեմբերի 14-ին, 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում, Ջիլարդինոն 3 գոլ խփեց Կիպրոսի դարպասը 12 րոպեիվա ընթացքում (78-90), հաշիվը 2-0 օգուտ Կիպրոսից դարձնելով 2-3 օգուտ Իտալիայի։
Անձնական կյանք
խմբագրել2009 թվականի հուլիսի 5-ին Ջիլարդինոն ամուսնացավ Էրիս Բրեգոլիի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ջինեվրան (ծնվ. 02.03.2008), Ջեմման (ծնվ. 19.03.2011) և Ջուլիան (ծնվ. 04.09.2012):
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելՄիլան
Գուանչժոու Էվերգրանդ
- Չինաստանի առաջնություն. 2014
Միջազգային
խմբագրելԻտալիայի երիտասարդական հավաքական
- Եվրոպայի երիտասարդական առաջնություն. 2004
Իտալիայի ազգային հավաքական
Անձնական
խմբագրել- Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու. 2004 (4 գոլ, Յոհան Էլմանդերի հետ)
- Իտալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2005
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Italy - A. Gilardino - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Carlo, Laudisa. «Gillet a Bari avvicina Mancini a Napoli. Gilardino a Verona». archiviostorico.gazzetta.it. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «WebCite query result» (PDF). www.webcitation.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ uefa.com. «Gilardino 'honoured' to join Milan – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ uefa.com. «Gilardino gives Milan another year – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Goal.com - Fiorentina - Official: Gilardino Signs For Viola». 2008 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). 2013 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «ViolaChannel - Gilardino torna in viola. Mercoledì alle 13:00 la presentazione». it.violachannel.tv (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Genoa confirm Gilardino capture». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Gilardino leaves Genoa for Bologna». Fox News (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Official: Palermo sign Gilardino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Official: Gilardino joins Empoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Official: Gilardino joins Pescara | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Official: Spezia sign Gilardino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալբերտո Ջիլարդինոյի պաշտոնական կայքը Արխիվացված 2013-05-05 Wayback Machine
- Ալբերտո Ջիլարդինոյի Տվիտերի էջը
- Ալբերտո Ջիլարդինոյի ՅուԹյուբի էջը
- Ալբերտո Ջիլարդինոյի վիճակագրությունը aic football-ում
- Ալբերտո Ջիլարդինոն transfermarkt-ում
- Ալբերտո Ջիլարդինոյի վիճակագրությունը national football teams-ում
- Ալբերտո Ջիլարդինոն Ֆիորենտինայի կայքում
- Ալբերտո Ջիլարդինոյի վիճակագրությունը Իտալիայի հավաքականի կազմում Արխիվացված 2009-09-17 Wayback Machine
- Ալբերտո Ջիլարդինոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ալբերտո Ջիլարդինոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-05-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Ջիլարդինո» հոդվածին։ |