Ալբերտո Կորդա (իսպ.՝ Alberto Díaz Gutiérrez, սեպտեմբերի 14, 1928(1928-09-14)[1][2][3][…], Հավանա, Republic of Cuba - մայիսի 25, 2001(2001-05-25)[1][2][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]), կուբացի լուսանկարիչ, Չե Գևարայի հանրահայտ «Guerrillero Heroico» («Հերոսական պարտիզան») լուսանկարի հեղինակը։

Ալբերտո Կորդա
ֆր.՝ Alberto Korda
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1928(1928-09-14)[1][2][3][…]
ԾննդավայրՀավանա, Republic of Cuba
Մահացել էմայիսի 25, 2001(2001-05-25)[1][2][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]
Քաղաքացիություն Կուբա
ԵրկերՀերոսական պարտիզան
Մասնագիտությունլուսանկարիչ, fashion photographer, ֆոտոլրագրող և վիզուալ արտիստ
Ստորագրություն
Изображение автографа
 Alberto Korda Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Հերոսական պարտիզան», Չե Գևարա

Կորդան ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 14-ին Հավանայում։ Առաջին անգամ լուսանկարել է ընկերուհուն հոր Kodak 35մմ լուսանկարչական ապարատով։ Կորդան երկաթուղային աշխատողի զավակ էր և տարբեր աշխատանքներ է կատարել, մինչև դարձել է լուսանկարչի օգնական։ Լուսանկարչական գործունեության սկզբնական շրջանում լուսանկարել է խնջույքներ, հարսանիքներ ևն։ 1946-1950 թվականներին Հավանայի Կանդլեր քոլեջում (Candler College) սովորել է առևտուր։ 1956 թվականին հիմնել է լուսանկարչական սեփական ստուդիան Հավանայում և աշխատել այնտեղ ողջ օրը։ 1959-1962 թվականներին դարձել է Կուբայում լույս տեսնող «Revolución» օրաթերթի լրագրող[6]։

Իր կեղծանունը լուսանկարիչը վերցրել է հունգարացի ռեժիսորներ Զոլտան և Ալեքսանդր Կորդաների ազգանունից[7]։

Լինելով «Revolución» թերթի լրագրող՝ 1960 թվականի մարտի 5-ին՝ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո երթի ժամանակ, Ալբերտո Կորդան արել է Չե Գևարայի լուսանկարը, որը դարձել է համաշխարհային հեղափոխության խորհրդանիշը[8]։ Լուսանկարիչը երբեք չի ստացել իր լուսանկարների հեղինակային իրավունքը, քանի որ Ֆիդել Կաստրոն չէր ընդունում Բեռնի կոնվենցիան։ Չնայած դրան՝ 2000 թվականին նա շահել է Smirnoff ընկերության դեմ դատը, որն օգտագործել էր իր լուսանկարը գովազդում շահութային նպատակներով։ Մեկնաբանելով իր լուսանկարի ապօրինի օգտագործումը՝ Ալբերտո Կորդան նշել է. «Որպես այն գաղափարների կողմնակից, որոնց համար մահացավ Չե Գևարան` ես թշնամություն չեմ զգում մարդկանց հանդեպ, ովքեր փորձում են վառ պահել նրա հիշատակը։ Սակայն ես սկզբունքորեն դեմ եմ Չե Գևարայի լուսանկարները այնպիսի ապրանքների համար գովազդելուն, ինչպիսին է ալկոհոլը. դա պղծում է Չեի հիշատակը»։ Դատի արդյունքում ստացած 50.000 դոլարը Կորդան նվիրաբերել է Կուբայի առողջապահական համակարգին՝ ասելով, որ եթե Չե Գևարան կենդանի լիներ, նույն կերպով կվարվեր։

Կորդան Չե Գևարայի լուսանկարը անշահախնդրորեն նվիրել է իտալացի հրատարակիչ Ջանջակոմո Ֆելտրինելիին, ով հայտնի էր «Բժիշկ Ժիվագո» վեպի հրատարակությամբ։ Ֆելտրինելիին է որոշ ժամանակ պատկանել լուսանկարը[9]։

Հեղափոխությունից հետո մոտ տասը տարի Կորդան եղել է Ֆիդել Կաստրոյի անձնական լուսանկարիչը։ 1968-1978 թվականներին նա կենտրոնացել է ստորջրյա լուսանկարչության վրա մինչև 1978 թվականի լուսանկարների ցուցահանդեսը Ճապոնիայում։ Ցուցահանդեսից հետո մեծացավ հետաքրքրությունը նրա լուսանկարների հանդեպ։ Նա շատ կարճ ժամանակ երևում է Վիմ Վենդերսի «Բուեն Վիսթի ակումբը» ֆիլմի նախաբանում՝ չհիշատակվելով տիտրերում։ 2005 թվականին՝ մահից չորս տարի անց, Ալբերտո Կորդան դարձել է «Kordavision» լիամետրաժ վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսը։

Կորդան մահացել է 2001 թվականին Փարիզում` իր ցուցահանդեսի ժամանակ։ Թաղված է Հավանայի Կոլոն գերեզմանատանը։

Մեջբերումներ խմբագրել

  Կապիտալիստական երկրներում ավելի հեշտ է. եթե դու լուսանկարել ես Ռեյգանին, բայց ներքևում գրել ես «Ռուզվելտ», քեզ ուղղակի գործից կազատեն։ Սակայն եթե ես Ֆիդելի լուսանկարի տակ գրեի «Ռաուլ», ինձ կարող էին գնդակահարել։
- Ալբերտո Կորդա
 
  Մոռացի'ր ապարատի մասին, մոռացի'ր օբյեկտիվը. ցանկացած չորսդոլարանոց ապարատով դու կարող ես լավագույն լուսանկար կատարել[10]։
- Ալբերտո Կորդայի խորհուրդը մոլի լուսանկարիչներին
 

Ցուցահանդեսներ խմբագրել

Կորդան անհատական ավելի քան 50 ցուցահանդեսների հեղինակ է։ Ահա դրանցից մի քանիսը.

  • Հելսինկի, 1962, «Gallería H. Diafragma Canon»
  • Միլան, 1985, Galería Servando Cabrera
  • Հավանա, 1986, «Roy Boyd Gallery»
  • Չիկագո, 2000

Պարգևներ խմբագրել

  • «Palma de Plata», Կուբա 1959
  • Տարվա լավագույն լուսանկարիչ, «Revolución Journal», Կուբա, 1960-1963
  • Ստորջրյա լուսանկարչության միջազգային 5-րդ փառատոնի դափնեկիր, Իտալիա, 1979
  • «Olorum Cubano» մրցանակակիր, Կուբա, 1998
  • «Foto Histórica» առաջին մրցանակակիր, Կուբա, 1980

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Billeter E., Sheehan T., Castro M. R. D. C. Korda (Díaz Gutiérrez), Alberto // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047376
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 https://deces.matchid.io/id/5XYF3ru1UJi6
  6. V&A — Che Guevara: Revolutionary & Icon
  7. Alberto Korda Արխիվացված 2011-09-30 Wayback Machine by Bill Lasarow
  8. Герман Ломов. «История одного снимка, или исследовательское повествование о том, как создаются шедевры за три щелчка фотографического затвора» // ежеквартальный журнал Академии мировой астрологии и метаинформации «Kalacakra — Колесо Времени — Wheel of Time» № 1 (47), 2006. — М.: Академия мировой астрологии и метаинформации, 2006, — стр. 20 — 45.
  9. The story about the image of Che Guevara Արխիվացված 2006-09-07 Wayback Machine — as told by Alberto «Korda» Gutierrez (1928—2001) in Havana — December ’93
  10. Seeing with the heart by V. Sridhar, Frontline Volume 19 - Issue 25, December 7 2002.

Արտաքին հղումներ խմբագրել