Ալբերտո Ալեանդրո Ուդերզո

ֆրանսիացի նկարիչ

Ալբերտո Ալեանդրո Ուդերզո (ֆր.՝ Albert Uderzo, 25 ապրիլի 1927 – 24 մարտի 2020)[1]կոմիքսների ֆրանսիացի նկարիչ և սցենարիստ[15]։ Առավել հայտնի է Astérix շարքի համահեղինակությամբ և նկարազարդմամբ, համագործակցել է Ռենե Գոսիննիի հետ։ Նկարել է նաև Oumpah-pah կոմիքսը դարձյալ Գոսիննի հետ։ Թթշակի է անցել 2011թ.[16]:

Ալբերտո Ալեանդրո Ուդերզո
ֆր.՝ Albert Uderzo
Ի ծնեֆր.՝ Alberto Aleandro Uderzo
ԿեղծանունUderzo և Al Uderzo
Ծնվել էապրիլի 25, 1927(1927-04-25)[1][2][3][…]
ԾննդավայրFismes[4]
Վախճանվել էմարտի 24, 2020(2020-03-24)[5][6][7][…] (92 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[8][4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[9]
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, նկարիչ, սցենարիստ, գրող, կինոռեժիսոր, colorist, նկարազարդող, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Թեմաներգեղանկարչություն, Կոմիքս[10], իլյուստրացիա[10] և գրքային գրաֆիկա[10]
Ուշագրավ աշխատանքներAsterix films?, Tanguy et Laverdure? և Oumpah-pah?
Ներշնչվել էEdmond Calvo?
Պարգևներ
ԶավակներSylvie Uderzo?
ստորագրություն
Изображение автографа
 Albert Uderzo Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ուդերզոն ծնվել է Ֆրանսիայի Մարն դեպարտամենտի Ֆիսմես քաղաքում 1927 թվականի ապրիլի 25-ին, նա իտալացի ներգաղթյալներ Սիլվիո Ուդերզոյի (1888–1985)[17] և նրա կնոջ` Իրիա Ուդերզոյի (ծնունդով Կրեստինի, 1897–?)[18] չորրորդ զավակն է։ Նրա ծնողները ծանոթացել են 1915 թվականին Լա Սպեցիայում, որտեղ Սիլվիո Ուդերզոն ապաքինվում էր Իտալիայի թագավորական բանակում ծառայելու ժամանակ` Առաջին համաշխարհային պատերազմում վիրավորվելուց հետո։ Այդ ժամանակ Ուդերզոյի մայրը իտալացի շատ երիտասարդ կանանց հետ աշխատում էր Լա Սպեզայի զինանոցներում։ Պատերազմի ավարտից հետո` 1919 թվականի հունիսի 19-ին, Սիլվիոն հեռացվել է զինվորական ծառայությունից։ Նրանք ամուսնացել են իրենց առաջնեկի՝ Բրունոյի (1920–2004թթ.) ծնունդից անմիջապես առաջ։ Բրունոյից հետո ծնվել է Ռինան (1922թ.): Նրանք իրենց երկու երեխաների հետ Իտալիայից տեղափոխվեցին Ֆրանսիա՝ բնակություն հաստատելով նախ Էյզնի դեպարտամենտի Շոունի քաղաքում։ Քանի որ Սիլվիոն հյուսն էր աշխատում, նրանք ստիպված էին պարբերաբար փոխել իրենց բնակության վայրը։ Չավնիում ծնվեց Ալբերտ անունով նրանց որդին, որը ութ ամսականում մահացավ թոքաբորբից։ Մյուս որդուն Ուդերզոն անվանակոչեց հանգուցյալ տղայի անունով՝ գրանցելով Ալբերտո Ալեանդրո Ուդերզո։ Նրա անունը պարզապես պետք է լիներ Ալբերտ, բայց քանի որ պետական պաշտոնյան սխալ է ընկալել Սիլվիո Ուդերզոյի իտալական ուժեղ շեշտը, գրանցել է Ալբերտո:«Ալեանդրո» անունը տրվել է Ուդերզոյի հայրական պապի պատվին[19][20]։

 

Ուդերզոն ծնվել է 1927թ. ապրիլի 25-ին, առավոտյան ժամը 07:00-ին: Այդ պահին նա ոչ թե Ֆրանսիայի, այլ Իտալիայի քաղաքացի էր։ Ուդերզոն ծնվել է յուրաքանչյուր ձեռքին վեց մատով։ Մանկության վաղ շրջանում լրացուցիչ մատները հեռացվել են վիրահատական միջամտությամբ[5]:

1929թ. Ուդերզոյի ընտանիքը տեղափոխվեց Փարիզի արվարձաններում գտնվող Կլիշի-սուս-Բուա քաղաք։ Չնայած Ուդերզոն 1934թ. Ֆրանսիայի քաղաքացիություն էր ստացել, այնուամենայնիվ այստեղ ռասիզմի տարրեր է ունեցել իտալացի ներգաղթյալների նկատմամբ։ Կլիշի-Սուս-Բոիսը այդ ժամանակ քաղաքական ձախակողմյան տարածաշրջան էր, այն խորապես դեմ էր Մուսոլինիի բռնապետությանը և նրա մասնակցությանը Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Չնայած իտալացիների հասցեին պատահական էթնիկ դժգոհություններին` Ուդերզոն ջերմությամբ է վերհիշում իր մանկության և կրթության տարիները Կլիշի-սուս-Բուիսում։ Նրա մայրը լույս աշխարհ բերեց ևս երկու երեխա. Ժաննան ծնվել է 1932թ., իսկ Մարսելը՝ 1933թ.[5]:

Ուդերզոն առաջին անգամ արվեստին ծանոթացել է մանկապարտեզում, որտեղ նրան ճանաչել են իր տարիքի համար անհամեմատ տաղանդավոր երեխա։ Նրա եղբայրները և քույրերը նույնպես գեղարվեստական որոշակի տաղանդ ունեին, և մայրը զբաղեցնելու համար թղթեր ու մատիտներ էր տալիս երեխաներին, հատկապես մեծ որդուն` Բրունոյին։ Բրունոն ոգեշնչման աղբյուր դարձավ Ալբերտի համար և շուտով նկատեց կրտսեր եղբոր տաղանդը։ Այդ ժամանակ Ալբերտը դեռ չէր ձգտում հետագայում դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ, փոխարենը երազում էր ծաղրածուի կարիերայի մասին, և, հրաժարվելով այդ ձգտումից, փորձեց Բրունոյին հետևել ինքնաթիռաշինության գործում։ Միևնույն ժամանակ նա կապեր հաստատեց ամերիկյան կոմիքսների և մուլտֆիլմերի մշակույթում, հատկապես Ուոլթ Դիսնեյի` Միկի Մաուսի և Դոնալդ Դաքի հետ։ 1938թ. ընտանիքը տեղափոխվում է Փարիզի 11-րդ թաղամաս` փոխելով դպրոցները և սոցիալական շրջապատը։ Չնայած Ալբերտը շեկ էր և այժմ ուներ փարիզյան առոգանություն, այնուամենայնիվ, նա դպրոցում խնդիրներ ուներ։ Նրա կրթության միակ հաջող ոլորտները ուրվագծերն էին և արվեստը։ 11-ից 12 տարի պահանջվեց, որպեսզի նա ուրվագծերից անցնի գունավոր նկարչության, երբ ծնողները պարզեցին, որ Ալբերտը դալթոնիկ է, գունաշփոթություն ունի։ Այդ ժամանակից ի վեր Ուդերզոն պիտակներ էր օգտագործում իր գույների համար, բայց քանի որ նա հավատարիմ էր իր ուրվագծային սև ու սպիտակին, հիվանդությունն ազդեցություն չունեցավ նրա գեղարվեստական կարիերայի վրա[5]:

1939թ. Գերմանիան ներխուժեց Լեհաստան, և Ֆրանսիան պատասխանեց` պատերազմ հայտարարելով Գերմանիային։ Ալբերտի հայր Սիլվիոն, որն այդ ժամանակ 51 տարեկան էր, չափազանց մեծ էր ֆրանսիական բանակ զորակոչվելու համար, իսկ Ալբերտը` շատ փոքր`12 տարեկան։ Սակայն Բրունոն զորակոչային տարիքում էր։ Նա զինվորական ծառայությունը հաղթահարեց առանց վնասվածքների։ Ֆրանսիայի ճակատամարտը տևեց 1940թ. մայիսի 10-ից հունիսի 25-ը:Այն ավարտվեց Գերմանիայի վճռական հաղթանակով` հանգեցնելով գերմանացիների կողմից Ֆրանսիայի օկուպացմանը։ Ալբերտը ավարտեց իր հիմնական կրթությունը 13 տարեկանում և որոշեց հետևել Բրունոյին ավիացիայի արդյունաբերության մեջ[5]:

Աշխատանք Գոսիննիի հետ խմբագրել

 
Albert Uderzo in 1973

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում, ղբաղվելով ստեղծագործելով և շրջելով աշխարհով մեկ, նա 1951թ. ծանոթացավ Ռենե Գոսկիննիի հետ։ Նրանք արագ ընկերացան և 1952 թ.-ին որոշեցին միասին աշխատել բելգիական World Press ընկերության նորաբաց գրասենյակում։ Նրան ստեղծած առաջին կերպարներն էին` Ումպա-պան, Ջեհան Պիստոլետը և Լուկ Կրտսերը[7][8]: 1958թ.Oumpah-pahը նրանք պատրաստեցին սերիական տպագրության համար ֆրանս-բելգիական կոմիքսներ Tintin ամսագրում, որտեղ նա աշխատել է մինչև 1962թ.[9]: 1959թ. Գոսիննին և Ուդերզոն դարձան Pilote ամսագրի խմբագիր և գեղարվեստական ղեկավար։ Ամսագրի առաջին իսկ համարը` Աստերիքսը, որ ներկայացնում էր ֆրանսիական աշխարհը, անմիջապես հիթ դարձավ[7][10]: Այս ժամանակահատվածում Ուդերզոն համագործակցում է նաև Ժան-Միշել Շարլիերի հետ իրատեսական Michel Tanguyշարքի վրա, որն ավելի ուշ կոչվել է Les Aventures de Tanguy et Laverdure[7]:

Astérix was serialised in Pilote, and in 1961 the first story Astérix le gaulois (Asterix the Gaul) was published as an individual album.[11]: 1977թ.` Գոսիննիի մահից հետո, Ուդերզոն շարունակեց գրել ինքնուրույն գրքեր, որոնք հրատարակվում էին իր իսկ հրատարակչությունում «Ալբերտ Ռենե»[12], թեև զգալիորեն ավելի դանդաղ (միջին հաշվով ՝ յուրաքանչյուր հինգից հինգ տարին մեկ անգամ։ Գոսիննիի հետ աշխատելիս տարեկան երկու թողարկում էին ունենում)[13]:

Ընտանիք խմբագրել

1953թ. Ուդերզոն ամուսնացավ Ադա Միլանիի հետ և ունեցավ մեկ աղջիկ` Սիլվի Ուդերզո (ծնվ. 1956թ.)[14]:

2007թ-ին Սիլվիին և նրա ամուսնուն աշխատանքից հեռացնելուց հետո Ուդերզոն համաձայնվեց վաճառել Editions Albert Ren Hachette Livreի իր բաժնետոմսերը, որի համար Սիլվին մեղադրեց նրան։ Նախկինում հարցազրույցներից մեկի ժամանակ Ուդերզոն հայտարարել էր, որ Աստերիքսը կմահանա, այնուամենայնիվ, Հաչետի վաճառքի պայմանները թույլ տվեցին ընկերությանը շարունակել թողարկել Asterix-ը Ուդերզոյի հետ կամ առանց նրա։ 2013թ-ին Ուդերզոն դատի է տալիս դստերն ու նրա ամուսնուն «հոգեբանական բռնության համար»։ Սիլվին պատասխանում է դատական հայցովէ պնդելով, որ անհայտ անձինք չարաշահել են հոր «փխրունությունը»։ 2014թ-ին նրանք համաձայնության են գալիս, և գործը փակվում է[15]:

2011թ-ին Ուդերզոյի թոշակի անցնելուց հետո Աստերիքսը ստանձնում են Ժան Իվ-Ֆերրին[16] Jean-Yves Ferri (սցենար) և Դիդիե Քոնրադը[17](արվեստ)[18]:

Ուդերզոյի եղբայրը` Մարսելը, նույնպես ծաղրանկարիչ է[19]: Մարսել Ուդերզոն իր եղբոր հետ աշխատել է Աստերիքսի մոտ 12 ալբոմների նկարչության և գունազարդման վրա[20]:

Մահ խմբագրել

2020թ. մարտի 24-ին Նոյլի սյուր Սենայի իր տանը քնի մեջ, սրտի կաթվածից մահանում է Ուդերզոն:Նրա փեսան` Բեռնար դե Չոիզին, վկայում է, որ նրա մահը կապ չուներ COVID-19ի հետ, և որ մահվանից առաջ Ուդերզոն իրեն շատ հոգնած էր զգում[1][21]:

Մրցանակներ խմբագրել

1985: Awarded the Knight of the Legion of Honour[22] 1999: Grand Prix de la ville d'Angoulême, special prize for the millennium[23] 2004: Max & Moritz Prize Special Prize for outstanding life's work[24] 2005: Inducted into the Eisner Award Hall of Fame, U.S.[25] 2006: Awarded the Knight of the Order of the Netherlands Lion[26] 2013: Awarded the Officer of the Legion of Honour[22] According to the UNESCO's Index Translationum, Uderzo is the 10th most often translated French language author (Goscinny being 4th) and the third most often translated French language comics author behind René Goscinny and Hergé.[27]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Albert Uderzo (նիդերլ.)
  2. Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Fichier des personnes décédées
  5. "Astérix et Obélix" : le dessinateur Albert Uderzo est décédé à 92 ans (ֆր.) — 2020.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Roglo — 1997. — ed. size: 9000000
  8. "Astérix et Obélix" : le dessinateur Albert Uderzo est décédé à 92 ansRTL.
  9. RKDartists (նիդերլ.)
  10. 10,0 10,1 10,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. Albert Uderzo commandeurdes Arts et LettresLe Nouvel Obs.
  12. Décret du 12 juillet 2013 portant promotion et nominationLégifrance.
  13. Albert Uderzo, Chevalier dans l'ordre néelandais du LionBD Gest'.
  14. https://datastore.brussels/web/data/dataset/ereburgers2/dataset-viewer-resource
  15. Szalai, Georg (2020 թ․ մարտի 24). «Albert Uderzo, French Illustrator and Writer of 'Asterix,' Dies at 92». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  16. «Asterix creator Albert Uderzo quits drawing at 84». BBC News. 2011 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  17. «Silvio Uderzo, 1888–1985». geneanet.
  18. «Iria Crestini, 1897–». geneanet.
  19. Uderzo, Albert (1987) [1985]. «1: Die Zeit der Lakritzenstangen 1927-1940» [1: The time of liquorice sticks 1927-1940]. Uderzo: Der weite Weg zu Asterix (German). Translated by Skudelny, Heide; Wagner, Christine; Boerschel, Andreas (Horizont Klub 1987 ed.). Stuttgart: Horizont Verlag. էջեր 11–17. ISBN 3770407008.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Uderzo, Albert (2008). Albert Uderzo se raconte... (French). Stock. էջեր 4–12. ISBN 9782234062726.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Հղումներ խմբագրել

  • Szalai, Georg (24 March 2020)։ «Albert Uderzo, French Illustrator and Writer of 'Asterix,' Dies at 92»։ The Hollywood Reporter։ Վերցված է 24 March 2020
  • սեպտեմբերին«Asterix creator Albert Uderzo quits drawing at 84»։ BBC News։ 27 September 2011։ Վերցված է 24 March 2020
  • «Silvio Uderzo, 1888–1985»։ geneanet
  • «Iria Crestini, 1897–»։ geneanet
  • Uderzo Albert (1987) [1985]։ «1: Die Zeit der Lakritzenstangen 1927-1940» [1: The time of liquorice sticks 1927-1940]։ Uderzo: Der weite Weg zu Asterix (German) (Horizont Klub 1987 ed.)։ Stuttgart: Horizont Verlag։ էջեր 11–17։ ISBN 3770407008
  • Uderzo Albert (2008)։ Albert Uderzo se raconte... (French)։ Stock։ էջեր 4–12։ ISBN 9782234062726
  • Lambiek Comiclopedia։ «Albert Uderzo»
  • Lagardère։ «Release of the 33rd Asterix volume»
  • Asterix International!։ «Albert Uderzo»։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2004-ին
  • BDoubliées։ «Pilote année 1959» (French)
  • Jarvis Alice-Azania (28 September 2011)։ «The Timeline: Astérix comics»։ The Independent։ Վերցված է 25 March 2020
  • Wünsch Silke (25 April 2017)։ «Asterix creator Albert Uderzo turns 90»։ Deutsche Welle։ էջ 5։ Վերցված է 25 March 2020
  • «Astérix: Uderzo jette l'éponge»։ Les Echos (French)։ 6 June 1994։ Վերցված է 27 March 2020
  • Lefèvre Christophe (24 March 2020)։ «Eaubonne se souvient d’Albert Uderzo»։ Le Parisien (French)։ Վերցված է 25 March 2020
  • «Asterix creator Uderzo ends long dispute with daughter»։ BBC։ 26 September 2014։ Վերցված է 3 January 2018
  • Jean-Yves Ferri
  • Didier Conrad
  • Beyer Julia (1 April 2015)։ «Astérix : le Papyrus de César fait déjà rire les Gaulois»։ Le Figaro (French)։ Վերցված է 25 March 2020
  • «Comic creator: Marcel Uderzo»։ Lambiek.net։ 18 December 2006։ Վերցված է 31 December 2010
  • «Rencontre avec Marcel Uderzo – frère d’Albert Uderzo et assistant dessinateur d’Astérix – Phylacteres» (fr-FR)։ Վերցված է 2020-03-31
  • «Albert Uderzo: Asterix co-creator and illustrator dies aged 92»։ BBC News։ 24 March 2020։ Վերցված է 24 March 2020
  • Muraz Daniel (15 July 2013)։ «Uderzo légionnaire prend du grade»։ Le Courrier Picard (French)։ Վերցված է 27 March 2020
  • «Albert Uderzo» (French)։ Encyclopédie Larousse։ Վերցված է 28 March 2020
  • «"Asterix"-Vater Uderzo erhält Max- und Moritz-Preis»։ Der Standard (German)։ 4 May 2004։ Վերցված է 28 March 2020
  • Price Matthew (29 July 2005)։ «Eisner awards honor comic book excellence»։ The Oklahoman։ Վերցված է 28 March 2020
  • «Lintje voor tekenaar van Asterix»։ Trouw (Dutch)։ ANP։ 28 April 2006։ Վերցված է 27 March 2020
  • Index Translationum French top 10
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Ալեանդրո Ուդերզո» հոդվածին։