Ալբերտու դի Օլիվեյրա (պորտուգալերեն՝ Alberto de Oliveira. իսկական անունը՝ Antônio Mariano de Oliveira, ապրիլի 28, 1857(1857-04-28)[1][2], Սակուարեմա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հունվարի 19, 1937(1937-01-19)[1][2][3], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի բանաստեղծ, դեղագործ, մանկավարժ-պրոֆեսոր։ Օլավու Բիլակի և Ռայմունդու Կոռեյայի հետ մեկտեղ կազմել է բրազիլական «պառնասյան եռյակը»[4][5]։ Եղել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը։

Ալբերտու դի Օլիվեյրա
Ծննդյան անունբրազ.-պորտ.՝ Antônio Mariano de Oliveira
Ծնվել էապրիլի 28, 1857(1857-04-28)[1][2]
ԾննդավայրՍակուարեմա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Վախճանվել էհունվարի 19, 1937(1937-01-19)[1][2][3] (79 տարեկան)
Վախճանի վայրՆիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Գրական անունAlberto de Oliveira
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ, դեղագործ և գրող
Քաղաքացիություն Բրազիլիա
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
 Alberto de Oliveira Վիքիպահեստում
Բանաստեղծի դիմանկարը

Կենսագրություն

խմբագրել

Սան Պաուլուում բժշկագիտություն և իրավունք ուսումնասիրելուց հետո աշխատանքի է անցել է որպես դեղագործ։ 1897 թվականին մասնակցել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադրմանը, որտեղ մինչև իր մահը զբաղեցրել է 8-րդ աթոռը։

1893 թվականից մինչև 1898 թվականը Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնավարել է որպես հանրային կրթության վարչության գլխավոր տնօրեն ( համապատասխանում է ներկայիս կրթության պետքարտուղարի պաշտոնին)։ Պորտուգալական գրականություն ու լեզու է դասավանդել Escola Normal և Escola Dramatica կրթօջախներում։

1877 թվականին լույս է ընծայել բանաստեղծական իր առաջին ժողովածուն՝ Canções RomânticasՌոմանտիկ երգեր») խորագրով։ Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում հարել է «պառնասիզմ» գրական ուղղությանը, եղել է այդ ուղղության նշանավոր ներկայացուցիչներից մեկը Բրազիլիայում։ Չափածո իր ստեղծագործություններում վառ ու պատկերավոր արտահայտչամիջոցներով գովերգել է հայրենի եզերքի բնությունը, բրազիլուհիների գեղեցկությունն ու հմայքը։ Աշխատակցել է մայրաքաղաքում լույս տեսնող Gazetinha, A Semana, Diário do Rio de Janeiro, Mequetrefe, Combate, Gazeta da Noite, Tribuna de Petrópolis, Revista Brasileira, Correio da Manhã, Revista do Brasil, Revista de Portugal, Revista de Língua Portuguesa պարբերականներին։

Վախճանվել է 1937 թվականի հունվարի 19-ին[6], Ռիո դե Ժանեյրո նահանգի Նիտերոյ քաղաքում[7]։

Երկերի ընտրանի

խմբագրել
  • Canções Românticas (1877)
  • Meridionais (1884)
  • Sonetos e Poemas (1885)
  • Relatório do Diretor da Instrução do Estado do Rio de Janeiro (1893)
  • Versos e Rimas (1895)
  • Relatório do Diretor Geral da Instrução Pública (1895)
  • Poesias (1900)
  • Poesias, 2ª série (1905)
  • Páginas de Ouro da Poesia Brasileira (1911)
  • Poesias, 1ª série (1912)
  • Poesias, 2ª série (1912)
  • Poesias, 3ª série (1913)
  • Céu, Terra e Mar (1914)
  • O Culto da Forma na Poesia Brasileira (1916)
  • Ramo de Árvore (1922)
  • Poesias, 4ª série (1927)
  • Os Cem Melhores Sonetos Brasileiros (1932)
  • Poesias Escolhidas (1933)
  • Póstuma (1944)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://www.ebiografia.com/alberto_de_oliveira/
  4. Echevarría, Roberto Gonzalez; Pupo-Walker, Enrique (1996 թ․ սեպտեմբերի 19). The Cambridge History of Latin American Literature (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9780521410359.
  5. Young, Richard; Cisneros, Odile (2010 թ․ դեկտեմբերի 18). Historical Dictionary of Latin American Literature and Theater (անգլերեն). Scarecrow Press. էջ 596. ISBN 9780810874985. «Alberto de Oliveira.»
  6. Alberto De Oliveira, Poesia.
  7. «Antônio Mariano Alberto de Oliveira». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.

Գրականություն

խմբագրել
  • VÍTOR, Nestor. Alberto de Oliveira (ensaio), 1906. (incluído em Obra crítica, 2 vols., 1973).
  • VIANNA, Oliveira. Alberto de Oliveira: discurso de posse (recepção de Affonso de Taunay). Rio de Janeiro: Acad. Bras. de Letras, 1940.
  • SERPA, Phocion. Alberto de Oliveira (1857-1957). Rio de Janeiro: Liv. S. José, 1957.
  • SOUZA, Sávio Soares de. A outra face de Alberto de Oliveira. Rio de Janeiro, 1957 (livreto da palestra de 21/07/1957 na Prefeitura de Saquarema)
  • CAMPOS, Geir. Alberto de Oliveira (poesia). Rio de Janeiro: Agir, 1959 (Nossos Clássicos, 32)
  • ELMO, Elton. A família de Alberto de Oliveira. Rio de Janeiro: Do Autor, 1979.
  • DANTAS, Olavo. A glória de Alberto de Oliveira. Rio de Janeiro: Do Autor, 1994.
  • CAVALCANTI, Camillo. Alberto de Oliveira: antologia poética (sesquicentenário). Rio de Janeiro: Do Autor, 2007.
  • LUTTERBACH, Edmo Rodrigues. Alberto de Oliveira: o príncipe dos poetas (antologia). Niterói: Nitpress, 2007. (Coleção Introdução aos Clássicos Fluminenses).
  • AZEVEDO, Sânzio de. Os melhores poemas de Alberto de Oliveira. Rio de Janeiro: Global, 2008.
  • Fundamentos Modernos das Poesias de Alberto de Oliveira. (tese de doutorado disponível on-line).

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող՝
Cláudio Manuel da Costa (patron)
 
Brazilian Academy of Letters - Occupant of the 8th chair

1897 — 1937
Հաջորդող՝
Oliveira Viana
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտու դի Օլիվեյրա» հոդվածին։