Ալբերտոզավր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալբերտոզավր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Tyrannosaurus | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Tyrannosaurus rex Osborn, 1905 |
Ալբերտոզավր (լատին․՝ Albertosaurus) - տիրանոզավրերի ընտանիքի Տերապոդներ ցեղից։ Ապրել են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասում (Ալյասկայից մինչև Տեխաս) վերին կավճի դարաշրջանում (76 - 65 միլիոն տարի առաջ)։ Albertosaurus sarcophagus տեսակի արեալն ընկած է եղել ժամանակակից Կանադայի Ալբերտա նահանգում, այստեղից էլ եկել է նրա անվանումը։
Ինչպես մյուս տիրանոզավրանմանները, ալբերտոզավրը եղել է երկոտանի գիշատիչ, ուներ առաջնային 2 փոքր թաթեր, զանգվածային գլուխ՝ տասնյակ մեծ ատամներով։ Համարվում է, որ ալբերտոզավրը շրջակա միջավայրում եղել է գերիշխող։ Լինելով տերապոդների համար համեմատաբար խոշոր, զիջում էր իր ազգակից տիրանոզավրին։ Ալբերտոզավրի միջին զանգվածը կազմում էր երկու տոննա։
Այս տեսակի ուսումնասիրությունները կատարվում են 1884 թվականից, հայտնաբերվել է ընդամենը երեսուն դինոզավրի մնացորդներ, ինչ թույլատրել է գիտնականներին ավելի լավ ուսումնասիրել ալբերտոզավրի անատոմիան, քան նրա ազգակիցներինը։ Մի վայրում գտնված քսան տարբեր տարիքի մարմինները (որը կարող է ապացույց լինել այն բանին, որ նրանք ապրել են խմբերով) թույլատրում է ուսումնասիրել ալբերտոզավրի օնտոգենեզը և պոպուլացիոն կենսաբանությունը։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտոզավր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտոզավր» հոդվածին։ |