Ալբերտա Վիրջինիա Սքոթ

ամերիկացի մանկավարժ

Ալբերտա Վիրջինիա Սքոթ (անգլ.՝ Alberta Virginia Scott, օգոստոսի 25, 1875(1875-08-25)[1], Ռիչմոնդ, ԱՄՆ[2] - օգոստոսի 30, 1902(1902-08-30)[1], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), ամերիկացի մանկավարժ։ Նա առաջին աֆրոամերիկացի շրջանավարտն էր Ռեդքլիֆ քոլեջում 1898 թվականին։

Ալբերտա Վիրջինիա Սքոթ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1875(1875-08-25)[1]
ԾննդավայրՌիչմոնդ, ԱՄՆ[2]
Մահացել էօգոստոսի 30, 1902(1902-08-30)[1] (27 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ (1898)[2]
Մասնագիտությունուսուցչուհի
ԱշխատավայրԹասքիգիի համալսարան

Վաղ տարիներ խմբագրել

Ալբերտա Վիրջինիան ծնվել է ԱՄՆՎիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի մոտակայքում[3] և մեծացել Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում, որտեղ և նրա ընտանիքը տեղափոխվել էր, երբ Ալբերտան փոքր երեխա էր։ Նրա ընտանիքը Քեմբրիջի պատմական բապտիստական եկեղեցու միության անդամ էր[4]։ Ալբերտան հաճախել է Օլսթոն դպրոցը (ավարտել է 1889 թվականին)[5], որից հետո Քեմբրիջի լատինական դպրոցը, որն ավարտել է 1894 թվականին[6]։

1898 թվականին Ալբերտա Վիրջինիա Սքոթը դարձավ Ռեդքլիֆ քոլեջի առաջին աֆրոամերիկացի շրջանավարտը[7][8]։

Կարիերա խմբագրել

Ալբերտա Սքոթը նախատեսել էր դասավանդել[9]։ Նա դասավանդել է Ինդինապոլիսում, և, Ռեդքլիֆ քոլեջն ավարելուց հետ, շատ կարճ ժամանակով, Թասկջի ինստիտուտում[10]։

Անձնական կյանք խմբագրել

Ալբերտա Սքոթը մահացել է 1902 թվականին, Քեմբրիջում, 26 տարեկան հասակում[11]։

Քեմբրիջում կա Ալբերտա Վ. Սքոթի մասին պատմող պաստառ, որը տեղադրվել է 1993 թվականին[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 death registry
  2. 2,0 2,1 2,2 2,3 Deerfield Valley Times, The Dighton HeraldWilmington, Dighton: 1898. — P. 3.
  3. "Harvard's Negro Graduate" The Dighton Herald (August 18, 1898): 3. via Newspapers.com 
  4. Church History Արխիվացված 2017-09-12 Wayback Machine, Union Baptist Church of Cambridge, Massachusetts.
  5. "Our Public Schools" Cambridge Press (June 29, 1889): 2.
  6. "The Valedictory" Cambridge Tribune (June 30, 1894): 7.
  7. "Alberta Virginia Scott, Class of 1898" Արխիվացված 2017-02-03 Wayback Machine photograph in the collection of the Schlesinger Library.
  8. Kris Snibbe, "A Window into African-American History" Harvard Gazette (February 4, 2011).
  9. "Colored Graduate" Kansas City Journal (July 3, 1898): 15. via Newspapers.com 
  10. "Colored Teacher Dead" Cambridge Chronicle (September 6, 1902): 6.
  11. "Deaths" Cambridge Tribune (September 6, 1902): 8.
  12. Cambridge Office of Tourism, Alberta V. Scott placard.
  13. Association of Black Harvard Women, About: History.