Ալբենա Դենկովա

բուլղարացի գեղասահորդուհի

Ալբենա Դենկովա (բուլղար․՝ Албена Денкова, դեկտեմբերի 3, 1974(1974-12-03), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գեղասահորդուհի, Մաքսիմ Ստավիսկիի հետ հանդես է եկել սառույցի վրա պարերով։ 2006 և 2007 թվականների աշխարհի երկակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բազմակի դափնեկիր, երեք Օլիմպիադաների մասնակից (1998, 2002 և 2006 թվականներ), տասներեք անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն։

Ալբենա Դենկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝բուլղար․՝ Албена Петрова Денкова
Մասնագիտացում՝սառցի վրա պարող և figure skating choreographer
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 3, 1974(1974-12-03) (49 տարեկան)
Ծննդավայր՝Սոֆիա, Բուլղարիա
165 սանտիմետր
Քաշ՝52 կիլոգրամ

Գործունեություն խմբագրել

Դենիկովան իր մարզական գործունեությունն սկսել է մարմնամարզությամբ զբաղվելով։ Գեղասահքով նա զբաղվել է ութ տարեկանից։ Ալբենայի առաջին պարընկերը եղել է Խրիստո Նիկոլովը։ Նրա հետ Ալբենան առաջին անգամ ելույթ է ունեցել 1988 թվականին միջազգային պատանեկան աշխարհի առաջնությունում։

1996 թվականին նրա զույգը դարձել է ռուս գեղասահորդ Մաքսիմ Ստավիսկին։

Զույգը վերապատրաստվել է Օդինցովոյում Ալեքսեյ Գորշկովի մոտ։ Մոսկվայի 2005 թվականի աշխարհի առաջնությունից հետո նրանք որոշում են փոխել իրենց մարզչին և մեկնում են Դելավեր (ԱՄՆ) Նատալյա Լինիչուկի և Գենադի Կարպոնոսովի մոտ մարզվելու։

2006 թվականի հոկտեմբերին Ալբենա Դենկովան հինգերորդ անգամ ընտրվել է Բուլղարիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ։

2007 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Ալբենա Դենկովան և Մաքսիմ Ստավիսկին որոշում են շարունակել հանդես գալ այդ մարզաձևում, բայց նրանք ստիպված են լինում ավարտել իրենց կարիերան ավտովթարի պատճառով, և դրան հաջորդեց դատական հետաքննություն։

2007 թվականին նա դերասան Իգոր Բուտմանի հետ մասնակցել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուին, 2008 թվականին երկրորդ մրցաշրջանում հանդես է եկել հաղորդավար Տիմուր Ռոդրիգեսի հետ, իսկ 2009 թվականին՝ երաժիշտ Իգոր Բուտամանի հետ։ 2013 թվականին դերասան Պետր Կիսլովի հետ զբաղեցրել է 3-րդ տեղը։

Մաքսիմ Ստավիսկիի հետ համատեղ ստեղծել են գեղասահքի ծրագրեր։ Օրինակ՝ 2009—2010 մրցաշրջանում նրանք կազմել են ֆրանսիացի մենապարող Բրիան Ժուբերի ազատ բեմադրությունը։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի հունվարի 30-ին իր խաղընկեր Մաքսիմ Ստավիսկիից ծնվել է որդին՝ Դանիելը։

Մարզական հաջողություններ խմբագրել

2001 թվականից հետո խմբագրել

Մրցակցություն 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Ձմեռային Օլիմպիական խաղեր 7 5
Աշխարհի առաջնություն 5 3 2 5 1 1
Եվրոպայի առաջնություն 6 2 2 3
Բուլղարիայի առաջնություն 1 1 1 1 1 1
Գրան պրի եզրափակիչ 3 1
Skate America 1
Trophee Eric Bompard 4 1 2 1
Cup of Russia 3
NHK Trophy 3 1 1 2
Skate Canada International 4 2 1
Bofrost Cup 1 1
Finlandia Trophy 1 1

Մինչև 2001 թվական խմբագրել

Մաքսիմ Ստավիսկիի հետ

Մրցակցություն 1996—1997 1997—1998 1998—1999 1999—2000 2000—2001
Ձմեռային Օլիմպիական խաղեր 18
Աշխարհի առաջնություն 19 17 11 10
Եվրոպայի առաջնություն 17 16 9 8
Բուլղարիայի առաջնություն 1 1 1 1 1
Cup of Russia 5
NHK Trophy 6
Skate Canada International 5
Bofrost Cup 6 3
Nebelhorn Trophy 3
Զագրեբի ոսկե չմուշկ 2
Finlandia Trophy 1 1 1
Կարլա Շեֆերայի հուշամրցաշար 1

Խրիստո Նիկոլովի հետ

Մրցակցություն 1988—1989 1989—1990 1991—1992 1992—1993 1993—1994 1994—1995
Աշխարհի առաջնություն 21 26 27 24
Եվրոպայի առաջնություն 18 22 25 22
Աշխարհի առաջնություն (պատանեկան) 16 16
Բուլղարիայի առաջնություն 1 1

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել