Ալա կաչուու (ղրղզ.՝ ала качуу), աղջիկ փախցնելու ձև, որն այսօր էլ գործում է Ղրղզստանում[1]։ Տերմինը կարող է վերաբերել տարբեր տեսակի գործողությունների, սկսած փոխհամաձայնեցված փախուստից մինչև չհամաձայնեցված առևանգում[2]։ Ըստ որոշ աղբյուրների՝ ղրղզ հարսնացուների առնվազն մեկ երրորդն ամուսնանում է հակառակ իրենց կամքի[3]։

Աջից կին և չորս ձիավոր տղամարդ, որոնք պատրաստվում են առևանգել նրան։ Ղրղզական տափաստան, 1871 կամ1872 թվականներ

Kyz ala kachuu (ղրղզ.՝ кыз ала качуу) նշանակում է «վերցնել աղջկան ու փախչել»։ Սրա տարածված տեսակներից է երիտասարդի կողմից առանց նախապես համաձայնություն ստանալու, ուժով կամ խորամանկությամբ աղջկան առևանգելը[4], որին հաճախ մասնակցում են իր ընկերները կամ տղամարդ հարազատներից ոմանք։ Աղջկան տանում են տղայի ծնողների տուն, որտեղ նրան մի սենյակում պահում են այնքան ժամանակ, մինչև տղայի բարեկամուհիները համոզեն նրան, որ գլխին գցի ամուսնացած կնոջ գլխաշորը՝ ի նշան համաձայնության։ Որոշ դեպքերում, եթե աղջիկն ընդդիմանում է ու պահանջում իրեն հետ վերադարձնել, բարեկամները համոզում են նրան համաձայնել ամուսնությանը։

Այս սովորույթը Խորհրդային Միությունում արգելվել էր, բայց դրա փլուզումից հետո ala kachuu -ն նորից տարածվել է։ Իրարամերժ տեսակետներ կան, արդյոք այն շարունակվում է նախկին ձևով, թե՞ ոչ։ Որոշ աղբյուրներ պնդում են, թե սովորույթը սկզբնապես եղել է փախուստի մի տարբերակ, ոչ թե հարսնագողություն։ Երբեմն առևանգումը կարող է ամուսնական ձևականություն լինել, որտեղ կինն իր հոժար կամքով է փախչում։ Որոշ մարդիկ էլ կարծում են, թե առևանգվելը պատիվ է, քանի որ այն ցույց է տալիս, որ տվյալ աղջիկն արժանի է ամուսնանալու/կին դառնալու[5]։

Թեև Ղրղզստանում հարսնացուի առևանգումն անօրինական է, կառավարությանը մեղադրում են աղջիկներին այս երևույթից պաշտպանելու նպատակով պատշաճ քայլեր չձեռնարկելու մեջ[6][7]։

Պատմություն խմբագրել

Ղրղզստանում հարսնացուի առևանգման պատմությունը կասկած է հարուցում։ Ռուսական, հետագայում նաև Խորհրդային Միության գաղութարար ուժերը քոչվորների այս հնագույն սովորույթն անօրինական են համարել, բայց դրա փլուզումից հետո Կենտրոնական Ասիայի պետությունների անկախացմամբ այն նորից վերակենդանացել է, որպես մշակութային ինքնության հաստատման ձև[8]։ Առևանգումից հրաժարվելը երբեմն անընդունելի է հենց կանանց համար, որոնք դա ընկալում են որպես ղրղզական մշակութային ինքնությունից հրաժարում[9]։ Սովորույթը նաև կապվում է տղամարդկությունն ընդգծելու հետ[10]։ Վերջին ուսումնասիրությունները պնդում են, որ հարսնացուի առևանգումը լայն տարածված չի եղել։ Ըստ ղրղզ պատմաբանների ու Ֆուլբրայթի ծրագրի գիտաշխատող Ռասել Քլեյնբախի՝ եթե առևանգումները հազվադեպ երևույթ էին խորհրդային տարիներին, ապա հարսնացուի առևանգման սովորույթը կտրուկ աճ է գրանցել 20-րդ դարում[11]։ Դա կարելի է կապել այն բանի հետ, որ դժվարացել է հարսնացուի համար պահանջվող գումար վճարելը (kalym)[12]։

Տարածվածություն խմբագրել

Գլխավոր հարցն, իհարկե, այն է, թե որքան հաճախ է սա տեղի ունենում։ Ղրղզստանում զոհերի վիճակագրության վերջին (2015) տվյալներում ընդգրկված էր եերիտասարդ կանանց՝ ամուսնության նպատակով առևանգման հանցագործությունը։ Ամուսնացած կանանց 14% -ը պատասխանել է, որ իրենց առևանգել են, և այս դեպքերի երկու երրորդը համաձայնությամբ է եղել, այսինքն՝ կինը ճանաչել է տղամարդուն ու համաձայն է եղել ամուսնանալ։ Սա նշանակում է, որ ամուսնությունների մոտավորպես 5% -ը Ղրղզստանում ալա կաչուուի դեպքեր են[13]։ Նույն մեթոդաբանությամբ 2018 թվականին Ղազախստանում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամուսնությունների 1-1.5% -ը Ղազախստանում նույնպես ալա կաչուուի դեպքեր են[14]։

Ռասել Քլեյնբախի ուսումնասիրություններն ավելի մեծ թվեր են արձանագրել, համաձայն որոնց՝ ղրղզ ամուսնությունների մոտավորապես կեսը տեղի է ունենում հարսնացուի առևանգմամբ, որոնց երկու երրորդը՝ առանց համաձայնության[15]։

Գումար հարսնացուի դիմաց խմբագրել

Ըստ 1992 թվականի ուսումնասիրության՝ դունգան հարսնացուների համար պահանջվող գումարը տատանվել է 240 - 400 ռուբլու սահմաններում։ Աղքատ դունգանները գտնում էին ղրղզ հարսնացուներ, կամ ամուսնանում թաթարուհու կամ սարթ ցեղի կնոջ հետ։ Դունգանները նույնպես ղրղզ աղջիկներին գաղտնի առևանգում են որպես հարսնացուներ[16]։

Օրինականություն խմբագրել

Չնայած անօրինականությանը[17], շատ գյուղական վայրերում «ալա կաչուու» անվամբ հայտնի հարսնացուի առևանգումը կին վերցնելու սովորական և ընդունված ձև է[18]։

Այն երբեմն շփոթվում է «հարսնացուի առևանգման հետ», որը ենթադրում է բռնի առևանգում ու բռնաբարություն (որից հետո, անխուսափելիորեն, ամուսնություն), երբեմն նաև փախուստի հետ, որը տեղի է ունենում երիտասարդ զույգի փոխհամաձայնությամբ, և որին երկու կողմի ծնողները ստիպված են լինում տալ իրենց համաձայնությունը։

Չնայած սովորույթը Ղրղզստանում անօրինական է, առևանգիչները հազվադեպ են դատապարտվում։ Սա Ղրղզստանում գոյություն ունեցող բազմակարծ իրավական համակարգի հետևանք է, որտեղ շատ գյուղեր դե ֆակտո ղեկավարվում են ավագների խորհուրդով ու միջազգային սովորույթներով առաջնորդվող ճերմակամորուսների դատարաններով՝ պետական իրավական համակարգի աչքից հեռու[19]։ Նրանք լուրջ չեն վերաբերվում հարսնացուի առևանգմանը, շատ դեպքերում նրանց հրավիրում են այդ հարսանիքներին, որտեղ նրանք համոզում են հարսնացուի ընտանիքին ընդունել ամուսնությունը[20]։

Օրինակներ խմբագրել

Ղրղզստանում տեղի ունեցող հարսնացուի առևանգման տարբերակներից առաջինի դեպքում երիտասարդը որոշում է ամուսնանալ և խնդրում է իր ծնողներին հարմար հարսնացու գտնել, կամ ծնողներն են նրան ասում, որ ամուսնանալու ժամանակն է և որ իրենք հարմար հարսնացու են գտել։ Ապագա փեսացուն ընկերների կամ տղամարդ բարեկամների հետ, երբեմն բոլորը միասին, գողանում են աղջկան (հին քոչվոր ժամանակներում ձիերով, մեր օրերում ավելի հաճախ՝ մեքենաներով) և բերում տղայի հայրական տուն։ Այնտեղ փեսացուի բարեկամները փորձում են աղջկան համոզել համաձայնել ամուսնությանը և նրա գլխին գցում են սպիտակ ամուսնական գլխաշոր (jooluk)՝ ի նշան համաձայնության[21]։ Նրանք սա անում են ամուսնության առավելությունների մասին խոսելով, ինչպես օրինակ իրենց ագարակից ստացվող հարստության ու այն մասին, թե ինչ կլինի, երբ նա դառնա իրենց ընտանիքի անդամ։ Նրանք երբեմն սպառնում են աղջկան անեծքով, եթե նա հեռանա․ բավականին արդյունավետ սպառնալիք սնահավատ հասարակության համար[22]։ Որոշ ընտանիքներ աղջկան պատանդ են պահում մի քանի օր՝ նրա համառությունը կոտրելու համար։ այլք թույլ են տալիս նրան գնալ, եթե նա հրաժարվում է նստել կամ ուտել, որն առաջարկած հյուրասիրությունը մերժելու նշան է համարվում։ Այս ընթացքում փեսացուն սովորաբար չի տեսնում աղջկան, մինչև վերջինս չի համաձայնում ամուսնանալ կամ գոնե՝ մնալ։ Առևանգված կնոջ ընտանիքը նույնպես ներգրավվում է՝ կա՛մ ստիպելով աղջկան մնալ (հատկապես եթե ամուսնությունը շահավետ է հարսնացուի ու նրա ընտանիքի համար), կա՛մ տարբեր պատճառաբանություններով ընդդիմանալով ամուսնությանն ու իրենց աղջկան ազատելով[23]։

Մեկ այլ տարբերակում, առևանգումից առաջ կինը կարող է տղամարդուն բացարձակ անծանոթ լինել[24]։ Երբեմն փեսացուն ու իր ընտանիքը որևէ աղջկա ընտրելու փոխարեն կենտրոնանում են ամբողջ ընտանիքի վրա․ նրանք կարող են առևանգել քույրերից մեկին, եթե իրենց նախընտրածը տանը չէ[25]։ Ինչպես ուրիշ հասարակություններում, այստեղ ևս առևանգող տղամարդը սոցիլապես անցանկալի է լինում տարբեր պատճառներով՝ կարող է դաժան լինել, ունենալ քրեական անցյալ կամ կախվածություն թմրանյութերից[26]։

Հարսնացուի առևանգումը երբեմն ենթադրում է բռնաբարություն[27]։ Նույնիսկ եթե սեքս չի եղել, բայց կնոջը մեկ գիշեր պահել են, ընդամենը մեկ գիշեր, ապա նրա կուսությունը կասկածի տակ է առնվում։ Իսկ երբ նրա պատիվն արատավորված է, նա ամուսնանալու հետագա քիչ հնարավորություններ կունենա։ Այսպիսով, պատանդ մնալու մեկ գիշերվանից հետո կինը մշակութային առումով պարտադրված է լինում ամուսնանալ այդ տղամարդու հետ[22]։ Այնպիսի հսկայական սոցիալական խարան է դրվում առևանգմամբ ամուսնանալ հրաժարված կանանց վրա, որ կնոջն այլ բան չի մնում անել, քան համաձայնելը, իսկ ովքեր հրաժարվում են ամուսնանալ՝ ինքնասպանություն են գործում առևանգումից հետո[28]։

Ամերիկյան դեսպանատան հաղորդման համաձայն՝ 2007 թվականին Ղրղզստանի գյուղական մի տարածքում առևանգվել են երկու ամերիկուհիներ[29]։ Հենց որ տղաները տեսել են, որ աղջիկները ղրղզ չեն, այլ օտարերկրացի, նրանց վերադարձրել են այնտեղ, որտեղից առևանգել էին։

Տես նաև խմբագրել

  • Ռապտուս, համեմատելու համար, թե կաթոլիկ եկեղեցին ինչպես էր վերաբերվում հարսնացուի առևանգմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Noriko Hayahi (2013 թ․ նոյեմբերի 4). «Grab and Run: Kyrgyzstan's Bride Kidnappings». newsweek.com.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. Smith, Craig S. (2005 թ․ ապրիլի 30). «Abduction, Often Violent, a Kyrgyz Wedding Rite». The New York Times.
  4. [1]
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. [2]
  8. Human Rights Watch, Reconciled to Violence: State Failure to Stop Domestic Abuse and Abduction of Women in Kyrgyzstan, pp. 87-88, http://hrw.org/reports/2006/kyrgyzstan0906/kyrgyzstan0906webwcover.pdf; Handrahan, pp. 212-213.
  9. Hanrahan, p. 222.
  10. International Human Rights Law and Bride Kidnapping in Kyrgyzstan, http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav012400.shtml Արխիվացված 2016-06-17 Wayback Machine; Handrahan, p. 222.
  11. Russ Kleinbach & Lilly Salimjanova, Kyz ala kachuu and adat: Non-consensual bride kidnapping and tradition in Kyrgyzstan, Central Asian Survey, (June 2007) 26:2, 217 - 233, at 230, available at «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link).
  12. Aijan Rakhimdinova, Kyrgyz Bride Price Controversy, Institute of War and Peace Reporting, Dec. 22, 2005, http://www.iwpr.net/?p=wpr&s=f&o=258820&apc_state=henpwpr
  13. Gorby, Kyrgyzstan Public Safety Survey, Civil Union “For Reforms and Results” (2015) page 30-31 http://wp.unil.ch/icvs/news/information-and-data-from-kyrgyzstan/ Արխիվացված 2019-09-04 Wayback Machine
  14. Van Dijk, J.J.M., Van Kesteren, J.N., Trochev, A. & Slade, G. (2018 final draft) Criminal Victimization in Kazakhstan in an international perspective; new findings from the International Crime Victims Survey. NI-CO, Astana, Belfast. https://sites.google.com/view/icvs-crime/homepage/recentadditions/kazakhstan Արխիվացված 2020-10-03 Wayback Machine
  15. Kleinbach & Salimjanova, Kyz ala kachuu and adat: Non-consensual bride kidnapping and tradition in Kyrgyzstan, Central Asian Survey, (June 2007) 26:2, 217 - 233.
  16. Asian folklore studies, Volume 51. Nanzan University Institute of Anthropology. 1992. էջ 256. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  17. Bride kidnapping is criminalized in Article 155 of the Criminal code. See Russ Kleinbach & Lilly Salimjanova, Kyz ala kachuu and adat: Non-consensual bride kidnapping and tradition in Kyrgyzstan, Central Asian Survey, (June 2007) 26:2, 217 - 233, available at «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link).
  18. United States State Department, Kyrgyz Republic: Country Reports on Human Rights Practices - 2007, March 11, 2008.
  19. See Judith Beyer, Kyrgyz Aksakal Courts: Pluralistic Accounts of History, Journal of Legal Pluralism, 2006; Handrahan, pp. 212-213.
  20. Human Rights Watch, Reconciled to Violence, p. 106
  21. PBS, Kyrgyzstan: The Kidnapped Bride, https://www.pbs.org/frontlineworld/stories/kyrgyzstan/thestory.html; Handrahan, Lori, Hunting for Women, International Feminist Journal of Politics, 6:2,(2004) pp. 207 — 233, at 209; Alex Rodriguez, Kidnapping a Bride Practice Embraced in Kyrgyzstan, Augusta Chronicle, July 24, 2005.
  22. 22,0 22,1 Craig S. Smith, Abduction, Often Violent, a Kyrgyz Wedding Rite, N.Y. Times, April 30, 2005.
  23. Human Rights Watch, Reconciled to Violence: State Failure to Stop Domestic Abuse and Abduction of Women in Kyrgyzstan, p. 86, http://hrw.org/reports/2006/kyrgyzstan0906/kyrgyzstan0906webwcover.pdf
  24. Human Rights Watch, Reconciled to Violence: State Failure to Stop Domestic Abuse and Abduction of Women in Kyrgyzstan, p. 91, http://hrw.org/reports/2006/kyrgyzstan0906/kyrgyzstan0906webwcover.pdf; Craig S. Smith, Abduction, Often Violent, a Kyrgyz Wedding Rite, N.Y. Times, April 30, 2005.
  25. Luong, Pauline Jones. The transformation of Central Asia : states and societies from Soviet rule to independence. Ithaca: Cornell University Press, 2004.
  26. See Rodriguez, Kidnapping a Bride Practice Embraced in Kyrgyzstan.
  27. Human Rights Watch, Reconciled to Violence: State Failure to Stop Domestic Abuse and Abduction of Women in Kyrgyzstan
  28. Burulai Pusurmankulova, Bride Kidnapping: Benign Custom Or Savage Tradition?, June 15, 2004, Voice Of Freedom Initiative Of The Human Rights Working Group, «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  29. Warden Message, United States Embassy, Kyrgyzstan, http://bishkek.usembassy.gov/december_10_2007.html Արխիվացված 2010-05-27 Wayback Machine
Օգտագործված գրականություն
  • Kleinbach, Russell; Ablezova, Mehrigiul; Aitieva, Medina (2005). «Kidnapping for marriage (ala kachuu) in a Kyrgyz village». Central Asian Survey. 24 (2): 191. doi:10.1080/02634930500155138..

Արտաքին հղումներ խմբագրել