Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ, արդյունաբերական ձեռնարկություն Հայաստանի Ալավերդի քաղաքում։
Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ | |
---|---|
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մուտքը եւ հիմնադրման թվականը | |
Տեսակ | կոմբինատ |
Հիմնադրված է | 1770 թվական |
Վայր | Ալավերդի, Լոռու մարզ, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Alaverdi Copper Factory Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍտեղծվել է 1957 թվականին՝ Ալավարդու պղնձաձուլական (հիմնադրված 1770 թվականին) և քիմիական գործարանների միացմամբ։ Օգտագործում է Քաջարանի ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներից, Ախթալայից, Շամլուղից, Ղափանից և մի շարք այլ վայրերից ստացվող հումքը։ Արտադրում է պղինձ (ավարտուն ցիկլով՝ սև, անոդային, կաթոդային, վայերբարսային), ծծմբաթթու, պղնձարջասպ։ 1959-1965 թվականներին կոմբինատը վերակառուցելու համար ներդրվել է մոտ 30 մլն. ռուբլի։ 1959 թվականի համեմատությամբ 1969 թվականին կոմբինատի համախառն արտադրանքն ավելացել է շուրջ 3,5 անգամ։ Պղնձարջասպի արտադրությամբ երկրում գրավում է առաջնակարգ տեղ։ Պղնձարջասպն արտահանվում է 20-ից ավելի երկրներ՝ Բուլղարիա, Լեհաստան, Կուբա, Հարավսլավիա, Շվեդիա, Ճապոնիա, Հնդկաստան, Թուրքիա և այլն:Պղնձի արտադրության իր ավարտուն ցիկլով կոմբինատը ԽՍՀՄ գունավոր մետաղաձուլության խոշոր ձեռնարկություններից է։
1997-ին, կոմբինատը օտարվեց՝ դառնալով «Մանես և Վալլեքս» ՓԲԸ-ի պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականությունը։
-
Գործարանի ընդհանուր տեսքը, 2015 թվական
-
Գործարանի հիմնական մասնաշենքերը, 2018 թվական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 142)։ |