Ալավերդու կամավորական ջոկատ

Ալավերդու կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին, Ալավերդի քաղաքում՝ միավորելով Ալավերդու և Թումանյանի շրջանների կամավորականներին։ 1990-1993 թվականներին մասնակցել է ՀՀ Իջևանի (Կիրանց, Ծաղկավան), Նոյեմբերյանի (Բաղանիս, Այրում, Կոթի) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Ղազանչի, Կիչան, Վանք, Առաջաձոր), Ասկերանի (Փառուխ), Շահումյանի («Եղնիկներ» ջոկատի կազմում), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ս․ Սիմոնյան։ Ջոկատից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 1, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով՝ 2, զոհվել 2 ազատամարտիկ։

Ալավերդու կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱլավերդի
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1993
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։