Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաջա (այլ կիրառումներ)

Ալաջա, (հնում՝ Արջո–Առիճ), հրաբխային լեռ Թուրքիայի Կարսի մարզում, Կարսի սարահարթում, Անիից արևմուտք։ Բարձրությունը՝ 2695 մ։ Առաջացել է նեոգենի դարաշրջանի հրաբխային արտավիժումներից։ Ծածկված է լեռնատափաստանային և մերձալպյան բուսականությամբ, բարձր մասերը՝ քարակարկառներով։ Ալաջայից սկիզբ են առնում Ալաջա և Տեկոր գետերը։ Ալաջայի բարձունքներում է տեղի ունեցել Ալաջայի ճակատամարտը։ Կարսի սարահարթի հարավարևելյան և հյուսիսարևելյան կողմերում առանձնանում են Ալաջա Մեծ և Ալաջա փոքր լեռնագագաթները։

Ալաջա
Տեսակլեռ
ԵրկիրԹուրքիա
Վարչատարածքային միավորԿարսի մարզ (Թուրքիա)[1]
Աշխարհագրական
տեղադրություն
Կարսի սարահարթ
Ալաջա (լեռ, Կարս) (Թուրքիա)##
Ալաջա (լեռ, Կարս) (Թուրքիա)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 138