Ալաշկերտ (Քաշաթաղի շրջան)

(Վերահղված է Ալաշկերտ (Արցախ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)

Ալաշկերտ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 115 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 165 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ալաշկերտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղի
Բնակչություն126 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ալաշկերտ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ալաշկերտ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 1157.0 հա, որից 1040.7 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության։ Ալաշկերտ համայնքի սահմանային գոտիով հոսում է Ողջի գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 15 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն խմբագրել

Անցել է հայկական զինված ուժերի վերահսկողոթյան տակ 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել՝ 1997 թվականին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Ալաշկերտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 126 մարդ, կար 36 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 104 112 104

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքն ուներ գյուղապետարան, կար բուժաշխատող, գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 37 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 326.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։