Ալան Կվոտերմեյն (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալան Կվոտերմեյն (անգլ.՝ Allan Quatermain), Վիկտորիական ժամանակաշրջանի անգլիացի Հենրի Ռայդեր Հագգարդի հայտնի վեպը դասական արկածային գրականության մեջ։ Ալան Կվոտերմեյնի մասին ցիկլի մեջ երկրորդ գիրքը։ Ստեղծագործության լրիվ անվանումը՝ «Ալան Կվոտերմեյն․ նրա հետագա ճանապարհորդությունների և հայտնագործությունների բնութագիրը պարոն բարոնետ Հենրի Կուրտիսի, կապիտան Ջոն Գուդի և ոմն Ումսլոպոգասի հետ միասին նույն կազմակերպության մեջ»(Allan Quatermain: Being an Account of His Further Adventures and Discoveries in Company with Sir Hehry Curtis, Bart., Commander John Good, and one Umslopogaas)։
Ալան Կվոտերմեյն անգլ.՝ Allan Quatermain | |
---|---|
Ենթավերնագիր | նրա հետագա ճանապարհորդությունների և հայտնագործությունների բնութագիրը պարոն բարոնետ Հենրի Կուրտիսի, կապիտան Ջոն Գուդի և ոմն Ումսլոպոգասի հետ միասին նույն կազմակերպության մեջ |
Հեղինակ | Հենրի Ռայդեր Հագարդ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | արկածային գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ալան Կվոտերմեյն |
Ստեղծման տարեթիվ | 1887 |
Շարք | Ալան Կվոտերմեյն |
Նախորդ | Սողոմոն թագավորի հանքերը |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1887 |
Սյուժե
խմբագրելԱլան Կվոտերմեյնի կյանքում դժբախտություն տեղի ունեցավ. բնական ծաղիկ հիվանդությունից մահացավ նրա միակ տղա Հարին, ով աշխատում էր որպես ֆիզիկոս։ Որպեսզի շրջանցի այդ ցավը, Ալանը իր հին ընկերների՝ սեր Հենրիի Կուրտիսի և կապիտան Ջոն Հուդի հետ մեկնում է Աֆրիկայի սիրտը՝ փնտրելու կորած սպիտակ ռասսան։
Գործող անձինք
խմբագրել- Ալան Կվոտերմեյն - Սպիտակամորթ որսորդ և ճանապարհորդ։ Վաթսուներեք տարեկան, նիհար, քաշը մոտավորապես 60 կիլոգրամ, սպիտակ մազերով։ Տեղացիները նրան անվանում են Կվոնտերմեյն Մակումազան, որը բառացիորեն նշանակում է «մարդ, որը միշտ արթնանում է կեսգիշերից հետո» (այսինքն, որը միշտ պատրաստ է)։
- Ջոն Հուդ - Բրիտանական թագավորության նավատորմի նախկին կապիտան։ Ծառայելով նավատորմում տասնյոթ տարի, նրան անսպասելի պաշտոնաթող են անում։ Միշտ աջ աչքին կրում էր մոնոկլ, որի պատճառով տեղացիները նրան անվանում էին Բուգվան (այսինքն «ապակե աչք»)։
- Հենրի Կուրտիստ անգլիացի արիստոկրատ, բարոնետ։ Ավելի, քանի 30 տարեկան, շիկահեր։ Բնիկները նրան անվանում են ինկուբու։
- Ումսլոպոգաս ծեր զուլուսյան մարտիկ և Կվորտեյմենի նախկին ծանոթը։ Մասնակցել է մի շարք կռիվների ու ճակատամարտերի։