Ալան Գաբրիել Լյուդվիգ Գարսիա Պերես (իսպ.՝ Alan Gabriel Ludwig García Pérez, մայիսի 23, 1949(1949-05-23)[2][3][4][…], Լիմա, Պերու - ապրիլի 17, 2019(2019-04-17)[5][6][7][…], Լիմա, Պերու[8][10]), Պերուի նախագահ 1985-1990 և 2006-2011 թվականներին։

Ալան Գարսիա
իսպ.՝ Alan García
 
Կուսակցություն՝ American Popular Revolutionary Alliance.?
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Պերուի Կաթոլիկական համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան[1], Նոր Սորբոն համալսարան - Փարիզ III և Սան Մարկոս համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, գրող, իրավաբան և սոցիոլոգ
Ծննդյան օր մայիսի 23, 1949(1949-05-23)[2][3][4][…]
Ծննդավայր Լիմա, Պերու
Վախճանի օր ապրիլի 17, 2019(2019-04-17)[5][6][7][…] (69 տարեկան)
Վախճանի վայր Լիմա, Պերու[8]
Քաղաքացիություն  Պերու
Ի ծնե անուն իսպ.՝ Alan Gabriel Ludwig García Pérez
Ամուսին Pilar Nores de García? և Carla Buscaglia Castellano?
Զավակներ Carla García Buscaglia?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Հունգարիայի ծառայությունների շքանշան Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ[9] և Ազատարար Սան Մարտինի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ալան Գարսիա Պերեսը ծնվել է քաղաքական գործիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ Գարսիա Ռոնսերեսը, Մանուել Ապոլինարիո Օդրայի կառավարման տարիներին եղել է Պերուի ժողովրդա-հեղափոխական կուսակցության քարտուղարը։

1973 թվականին Ալան Գարսիա Պերեսն ավարտել է Սան-Մարկոսի համալսարանը, այնուհետև ուսանել է Իսպանիայի և Ֆրանսիայի համալսարաններում (այդ թվում՝ Փարիզի համալսարանում)։ Ուսանողական տարիներից հանդիսանում է Պերուի ժողովրդա-հեղափոխական կուսակցության ակտիվիստ, զբաղեցրել է կուսակցական պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի (1982-1985): Հանդիսացել է 1979 թվականին ընդունված Պերուի Սահմանադրության հեղինակներից մեկը։ 1980-1985 թվականներին եղել է Պերուի խորհրդարանի պատգամավոր։

Ունի իրավունքի դոկտորի գիտական աստիճան, քաղաքականության, սոցիոլոգիայի և իրավունքի հարցերով մի քանի գրքերի հեղինակ է։

Գարսիա Պերեսի կինը Պիլար Նորեսն է։ Պերեսն ունի 6 երեխա. դուստրերից Կառլան առաջին՝ Կառլա Բուսկալի հետ ամուսնությունից ծնված երեխան է, մյուս դուստրերը՝ Ժոզեֆինան, Գաբրիելան, Լուսիանան, և որդին՝ Ալան Ռաուլը, ծնվել են Պիլար Նորեսի հետ ամուսնությունից, իսկ մյուս որդին՝ Ֆեդերիկոն, ծնվել է Էլիզաբեթ Չիզմենի հետ արտամուսնական կապից։

Ալան Գարսիան մահացել է 2019 թվականի ապրիլի 17-ին՝ իրեն ձերբակալելիս՝ ինքն իր վրա կրակելով[11]։

Նախագահության առաջին ժամկետ (1985-1990)

խմբագրել

Ալան Գարսիա Պերեսի նախագահության առաջին ժամկետը տևել է 1985 թվականի հուլիսի 28-ից մինչև 1990 թվականի հուլիսի 28-ը։ Նրա կառավարումը համարվում է անհաջող, ինչը կապված է ինֆլյացիայի աճի և զինված խմբավորումների ակտիվացման հետ։ Պերուի քաղաքացիական պատերազմի ժամանակ կապված է եղել «Մահվան հեծելավաշտեր»-ի հետ[12]։

Հետագա կյանք

խմբագրել

Կոռուպցիայի մեջ մեղադրելու հետ կապված՝ 1992 թվականին Գարսիան ստիպված էր արտագաղթել Կոլումբիա, որտեղ բնակվեց մինչև 2001 թվականը։ Այն բանից հետո, երբ նրա վրայից հանվեցին մեղադրանքները, վերադարձավ Պերու և գլխավորեց խորհրդարանական ընդդիմությունը։

Նախագահության երկրորդ ժամկետ (2006-2011)

խմբագրել

2006 թվականին սոցիալ-դեմոկրատ Ալան Գարսիան հաղթեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, իսկ մրցակիցը ձախ ազգայնական Օլյանտա Ումալան (իսպ.՝ Ollanta Humala) էր։ գարսիան հաղթեց՝ ստանալով ձայների 53 %-ը։ 2006 թվականի հուլիսի 28-ին ստանձնեց Պերուի նախագահի լիազորությունները[13]։

Որպես նախագահ՝ իր առաջին ելույթի ժամանակ Գարսիան հայտարարեց, որ ինքը նշանակել է ֆինանսների նախարարին, ով չի հանդիսանում ո՛չ «լիբերալ շուկայի ուղեկցորդ անձ», ո՛չ էլ կողմնակիցն է «պետության կողմից տնտեսության վրա չափազանց ուժեղացված միջամտության»։ Վարչապետի պաշտոնը բաժին հասավ Խորխե Ալֆոնսո Ալեխանդրո դել Կաստիլյո Գալվեսին։ ԲիԲիՍի-ի տվյալների համաձայն՝ մասնավոր զրույցներում Ալան Գարսիան հայտարարել է, որ ինքը հետաքրքրված է Բրազիլիայի հետ առևտրական հարաբերությունների բարելավմամբ, ինչպես նաև, որ ինքն իրեն համարում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետևորդը։

2007 թվականի հունվարի 11-ին Գարսիան իր երկրորդ նախագահական ժամկետի առաջին խոշոր պարտությունը կրեց։ Պարտությունը կապված էր «Փայլող ճանապարհ» կազմակերպության դեմ ելած ապստամբների համար որպես պատժատեսակ մահապատիժ սահմանելու հետ, քանի որ Կոնգրեսը մերժեց նախագահի այդպիսի առաջարկը։ 2006 թվականին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, Գարսիան խոստացավ ներմուծել մահապատիժ այն դեպքում, երբ անձը կանդամագրվի «Փայլուն ճանապարհ» կազմակերպությանը։ Մահապատժի ներմուծման շուրջ 3 000 կողմնակիցներ Լիմայում քայլարշավ կազմակերպեցին, որի ընթացքում հանրությանը ցույց տվեցին «Փայլուն ճանապարհ» կազմակերպության հարձակումներին զոհ դարձած անձանց լուսանկարները։

2009 թվականի հունիսի 5-ին Գարսիան Պերուի ոստիկանությանն ու զինված ուժերին հրամայեց կանգնեցնել Ամազոնի հնդկացիներին, ովքեր Բագուա պրովինցիայում[14] արգելափակել էին ճանապարհները[15]։ Հնդկացիները բողոքի ակցիաներ էին կազմակերպում Ալան Գարսիայի այն հրամանագրերի դեմ, որոնց հիման վրա արտասահմանյան ընկերություններին թույլատրվում էր հնդկացիների հողերի մեջ նավթ ավելացնել[16]։ Զինված ուժերի գործողությունների արդյունքում զոհվեց ավելի քան 50 հնդկացի, իսկ երկու հարյուրից ավելի հնդկացիներ անհետ կորան։

 
Ալան Գարսիան և Դմիտրի Մեդվեդևը Լիմայում, 2008 թվականի նոյեմբերի 24
 
Ալան Գարսիան և Ջորջ Բուշ Կրտսերը Սպիտակ տանը

Նախագահության երկրորդ ժամկետից հետո

խմբագրել

2016 թվականի ապրիլի 10-ին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում, Ալան Գարսիա զբաղեցրեց հինգերորդ տեղը՝ հավաքելով ձայների 5,83 %-ը։

2018 թվականի նոյեմբերին Ալան Գարսիային արգելվեց լքել Պերուի սահմանը։ Արգելքի պատճառը «Օդեբրեխտ» շինարարական ընկերությունից կաշառք վերցնելու և կոռուպցիոն սլանդալի կենտրոնում հայտնվելու կասկածն էր։ 2018 թվականի նոյեմբերի 17-ին նա մտավ Լիմայում Ուրուգվայի հյուպատոսի նստավայր և նրանից ապաստան խնդրեց։ Դեկտեմբերի 3-ին Ուրուգվայը մերժեց Ալան Գարսիային ապաստան տրամադրելու խնդրանքը, ինչից հետո նա լքեց նստավայրը[17]։

Ինքնասպանություն

խմբագրել

Ալան Գարսիան մահացել է 2019 թվականի ապրիլի 17-ին հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր ինքնասպանության փորձից հետո. նա կրակել էր ինքն իր պարանոցին[18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34]։ Գարսիան փորձել է ինքնասպան լինել, երբ ոստիկանության աշխատակիցները մոտեցան նրան, որպեսզի ձերբակալեն։ Ալան Գարսիայի նկատմամբ հետաքննություն սկսվեց բրազիլական «Odebrecht» շինարարական ընկերության շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի շրջանակներում։ Ըստ հետաքննության նախնական վարկածի՝ Պերուի նախկին նախագահն ընկերությունից կարող էր ստանալ 100 հազ. դոլլար[35][36]։

Ալան Գարսիայի մահվան հետ կապված ցավակցություններ են հայտնել Պերուի նախագահ Մարտին Վիսկարան, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կոռեան, Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբե Վելեսը, Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնը[37], Պերուի վիցե-նախագահ Մերսեդես Արաոսը[38], Պերուի էքս-նախագահ Օլյանտա Ումալան[39], Պերուի նախագահի էքս-թեկնածու Կեյկո Ֆուհիմորին[40], Պերուի նախկին վարչապետներ Խորխե Ալֆոնսո Ալեխանդրո դել Կաստիլյո Գալվեսը և Սեսար Վիլյանուևա Արևալոն, Պերուի կոնգրեսականները, APRA-ի անդամները[38][41]։

Նախագահ Վիսկարան Ալան Գարսիայի մահվան կապակցությամբ Պերուում եռօրյա ազգային սուգ է հայտարարել[42]։

Հրապարակված աշխատություններ

խմբագրել

Ալան Գարսիան մի քանի գրքերի հեղինակ է, որոնք վերաբերում են թե՛ Պերուին, թե՛ Լատինական Ամերիկային։ Այդ գրքերի մեծամասնությունը գտնվում է Biblioteca Nacional del Perú-ում (Պերուի ազգային գրադարանում)։ Ստորև ներկայացված է նրա հրապարակված աշխատություններից մի քանիսը.

  • 1988  A la inmensa mayoría: discursos
  • 1989  El futuro diferente
  • 1989  El desarme financiero: pueblo y deuda en América Latina
  • 1990  La revolución regional
  • 1991  La defensa de Alan García
  • 1992  El nuevo totalitarismo
  • 1994  El mundo de Machiavello
  • 1997  La falsa modernidad
  • 1997  Siete tesis erróneas del neoliberalismo en América Latina
  • 1999  Mi Gobierno hizo la regionalización
  • 2000  La década infame: deuda externa 1990–1999
  • 2003  Modernidad y política en el siglo XXI: globalización con justicia social
  • 2005  Sierra Exportadora - Empleo, Modernidad y Justicia en Los Andes

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Alan Garcia, le président péruvien qui a toujours fui la justice // France24.com — 2019.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/aponline/2019/04/17/world/americas/ap-lt-peru-alan-garca-.html?searchResultPosition=5
  6. 6,0 6,1 6,2 https://eltiempo.pe/el-historial-politico-de-alan-garcia-perez-ar/
  7. 7,0 7,1 7,2 https://actualidad.rt.com/actualidad/312025-fallece-expresidente-peruano-alan-garcia — 2019.
  8. 8,0 8,1 8,2 Alan García falleció: ex presidente del Perú se suicidó antes de ser detenido en su casaEl Comercio, 2019.
  9. Real Decreto 1733/2008, de 24 de octubre, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica a Su Excelencia señor Alán García Pérez, Presidente de la República del Perú (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 258. — P. 42431. — ISSN 0212-033X
  10. «Alan García: Peru's former president kills himself ahead of arrest» (անգլերեն). BBC News. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  11. «СМИ сообщили о смерти экс-президента Перу после задержания». РЕН ТВ. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  12. Lucy Komisar, Peru: US Gov’t Document Links García to 1980s Death Squads, Inter Press Service, 5 December 2007.
  13. Новый президент Перу Алан Гарсия вступил в должность
  14. Премьер-министр Перу уйдет в отставку из-за конфликта с индейцами
  15. Перуанские индейцы устроили кровопролитные столкновения с полицией
  16. Амазонские джунгли отдадут нефтедобывающим компаниям
  17. «Peru corruption: Ex-President Alan García denied asylum». ԲիԲիՍի (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  18. Պերուի նախկին նախագահը ինքնասպանության փորձ է կատարել, երբ ոստիկանները եկել են նրան ձերբակալելու
  19. «Պերուի նախկին նախագահը ինքնասպանություն է գործել». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  20. Բժիշկները չեն կարողացել փրկել ինքնասպանության փորձ կատարած Պերուի նախկին նախագահի կյանքը
  21. Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպան է եղել
  22. «Պերուի նախկին նախագահն ինքնասպան է եղել». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  23. Պերուի նախկին նախագահը փորձել է ինքնասպան լինել ձերբակալման ժամանակ
  24. Պերուի նախկին նախագահը փորձել Է ինքնասպան լինել ձերբակալման ժամանակ
  25. Պերուի նախկին նախագահը ձերբակալության պահին ինքնասպանության փորձ է կատարել
  26. Մահացել է Պերուի նախկին նախագահը
  27. «Պերուի նախկին նախագահն ինքնասպանություն է գործել, երբ ոստիկանները եկել էին ձերբակալելու». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  28. Պերուի նախկին նախագահը մահացել է ինքնասպանության փորձից հետո
  29. «Պերուի նախկին նախագահը ձերբակալվելու պահին ինքնասպանություն է գործել». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  30. Պերուի նախկին նախագահը մահացել է ինքնասպանության փորձից հետո
  31. «Պերուի նախկին նախագահը կրակել է իր վրա՝ չձերբակալվելու համար». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  32. Պերուի նախկին նախագահն ինքնասպանության փորձից հետո վախճանվել է
  33. «Պերուի նախկին նախագահը ինքնասպանություն է գործել». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  34. Մանրամասներ՝ Պերուի նախկին նախագահի ինքնասպանությունից
  35. «Մահացել է Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիա Պերեսը» (ռուսերեն). www.kommersant.ru. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  36. Պերուի նախկին նախագահին կասկածում են կոռուպցիոն սկանդալի մեջ
  37. «Presidentes de América Latina lamentaron la muerte de Alan García». El Comercio (իսպաներեն). 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  38. 38,0 38,1 «Congresistas expresan sus condolencias ante fallecimiento de Alan García». El Comercio (իսպաներեն). 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  39. «Ollanta Humala sobre Alan García: Respetemos el dolor de sus seres queridos». El Comercio (իսպաներեն). 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  40. «Keiko Fujimori: "Recibo con mucha tristeza noticia de la muerte de Alan García"». El Comercio (իսպաներեն). 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  41. «Alan García: former Peru president dies after shooting himself before arrest». The Guardian (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  42. «Thousands of Peruvians say goodbye to ex-president following suicide». Рейтер (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Գարսիա» հոդվածին։