Ալանների ներխուժումը Հայաստան

Ալանների ներխուժումը Հայաստան կամ Հայ-ալանական պատերազմ, հայտնի է նաև որպես Ալանա-վրացական ներխուժում Մեծ Հայքի թագավորություն, ռազմական հակամարտությունների շարք, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 184 թվականին՝ Արտաշես Բարեպաշտի գահակալման ժամանակահատվածում։ Պատերազմական գործողությունների շրջանակներում Մեծ Հայքի թագավորությունը նպատակ էր հետապնդում պաշտպանել իր հյուսիսային սահմանները Վիրքի, Ալանաց թագավորության և վերջիններիս դաշնակից կովկասյան ցեղախմբերի՝ լեզգիների, վայնախների, պեչենեգների և այլոց ասպատակություններից, որոնք մեծապես տեղի էին ունենում Կուր գետի շրջակայքում։

Հայ-ալանական պատերազմ
Արտաշես Բարեպաշտի պատերազմը հյուսիսկովկասյան ժողովուրդների դեմ

«Հայոց արքա Արտաշեսը և ալանաց արքայադուստր Սաթենիկը Կուր գետի ափին»
նկարիչ՝ Ջ. Ֆուզարո (19-րդ դար)
Թվական մ.թ.ա. 184 թվական
Վայր

Հայկական լեռնաշխարհի հյուսիս

Պատճառ տարածքային վեճեր Մեծ Հայքի թագավորության և հյուսիսկովկասյան ժողովուրդների միջև
Արդյունք Հայերի հաղթանակ
  • Կուր գետով սահմանագծում,
  • Հյուսիսկովկասյան մանր իշխանությունների վերացում,
  • Վիրքի հայտնվելը Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում,
  • հայ-ալանական հաշտության համաձայնություն։
Տարածքային
փոփոխություններ
Մեծ Հայքի հյուսիսային նահանգների միացումը Արտաշեսյանների թագավորությանը
Հակառակորդներ
Արտաշես Ա Բարեպաշտի ուժեր
Մեծ Հայք Մեծ Հայք
  • մեսխերի զորախումբ
«Հյուսիսկովկասյան համադաշնություն»

Ալանիա Ալանաց թագավորություն
Վիրք Վիրք
Աղվանք Աղվանք


Օժանդակություն`

  • Լաքզի թագավորություն
  • Մոսինոյկների իշխանություն
  • Խալյուբների իշխանություն
  • օսեր
  • վայնախներ
  • պեչենեգներ
  • դիդոյցիներ
  • դուրձուկներ
Հրամանատարներ
Արտաշեսյանների թագավորություն

Արտաշես Ա
Արտաշեսյանների թագավորություն Սմբատ Բագրատունի

Ալանիա

Բազուկ
Ալանիա Անբազուկ
Վիրք Արզոկ և Արմազել արքաներ

Կողմերի ուժեր
Մեծ Հայք Մեծ Հայք

մոտ 100,000-անոց զորք

  • մոտ 45,000 հեծյալ
Ալանիա Ալանիա

մոտ 70,000-անոց զորք


Վիրք Վիրք

մոտ 30,000-անոց զորք

Ռազմական կորուստներ
մոտ 20,000 մոտ 80,000

Երվանդ Դ Վերջինի և Արտաշես Ա-ի միջև ներքին հակասությունների խառնակ ժամանակահատվածում Վիրքը հաջողում է զավթել Մեծ Հայքի հյուսիսային ծայրագավառները՝ հետագայում առավել նշանակալի տարածքային ձեռքբերումների ակնկալիքով։ Արդյունքում՝ Վիրքում իշխող Արզոկ և Արմազել եղբայրները ալանների առաջնորդներ Բազուկի և Անբազուկի հետ միասին կարողանում են միավորել հյուսիսային Կովկասի ժողովուրդներին և միացյալ ուժերով արշավանք նախապատրաստել Մեծ Հայքի թագավորության դեմ։ Արշավանքի սկզբնամասում վրացական զորախմբերը՝ իրենց դաշնակից լեկերից կազմված կորպուսների հետ համատեղ, կարողանում են հյուսիսից ներխուժել Հայաստան, ավերել Այրարատ նահանգի զգալի մասը՝ ներառյալ Շիրակի, Վանանդի, Բագրևանդի, Բասենի գավառները և հասնել ընդհուպ մինչև Նախճավան։ Արտաշես Ա-ի նոր կազմավորված բանակը՝ Սմբատ զորավարի գլխավորությամբ, ուղևորվում է Ալազանի հովիտ, որտեղ էլ ավերածություններից հետո բանակել էին «Հյուսիսկովկասյան համադաշնության» զորաբանակները[1]։

Կողմերի միջև վճռական ճակատամարտը, սակայն, տեղի է ունենում Կուր գետի ափին գարնանը։ Ըստ Լեոնտի Մրովելիի՝ դեռևս առճակատման նախօրեին հայոց սպարապետ Սմբատը կարողանում է մենամարտում նիզակահարել Բազուկին և Անբազուկին։ Վիրքի արքաների կողքին համախմբված հյուսիսկովկասյան բանակը Կուրի գետի ճակատամարտում յոթ ժամ տևած արյունարբու բախումների արդյունքում ստիպված են լինում մեծ կորուստներ կրելով նահանջել դեպի հյուսիս։ Հայկական ուժերը Սմբատ զորավարի հրամանատարությամբ շարունակում են հակառակորդի զորքերի հետապնդումը, որի արդյունքում հերթական բախումը տեղի է ունենում Նոստեի ավազանում, որից հետո Մեծ Հայքի բանակը հետ է քաշվում Կուրի աջափնյակ։ Նույն թվականի ամռանը վրացիները վերստին ասպատակում են Հայքի հյուսիսը, սակայն հակահարվածի արդյունքում հայկական զորախմբերը խոցում են լեռնականների պաշտպանությունը և սկսում ոստանիկ Մցեխեթ քաղաքի պաշարումը։

Հայ-ալանա-վրացական պատերազմն ավարտվում է Մեծ Հայքի թագավորության հաղթանակով։ Հայերի և ալանների միջև առանձին կնքվում է հաշտության պայմանագիր, որն ամրապնդվում է ալանաց արքայադուստր Սաթենիկի և Արտաշես արքայի ամուսնությամբ, իսկ Վիրքն անցնում է Հայաստանի գերագահության ներքո։ Մոսինոյկների և Խալյուբների իշխանությունները ամբողջությամբ գրավվում են Մեծ Հայքի զորքերի կողմից և դադարում գոյություն ունենալ։

Նախապատմություն խմբագրել

Քաղաքացիական պատերազմը Հայաստանում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephen Jones; Roin Metreveli, eds. (2014). The Georgian chronicles of Kʻartʻlis Cʻxovreba (A History of Georgia) : translated and with commentary. Sakʿartʿvelos mecʿnierebatʿa akademia. Komissii︠a︡ po istochnikam istorii Gruzii. Tʻbilisi. ISBN 978-9941-445-52-1. OCLC 883445390.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)