Ալանա դե լա Գարզա

ամերիկացի դերասանուհի

Ալանա դե լա Գարզա (անգլ.՝ Alana de la Garza, հունիսի 18, 1976(1976-06-18), Կոլումբուս), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է «Օրենք և կարգ» հեռուստասերիալում, ինչպես նաև այդ սերիալի «Օրենք և կարգ։ Լոս Անջելես» սփին-օֆֆում խաղացած դերերով։

Ալանա դե լա Գարզա
Ծնվել էհունիսի 18, 1976(1976-06-18) (47 տարեկան)
ԾննդավայրԿոլումբուս
ԿրթությունԷլ Պասոյի Տեխասի համալսարան և Coronado High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
alanadelagarza.com

Կենսագրություն խմբագրել

Ալանա դե լա Գարզան ծնվել է 1976 թվականի հունիսի 18-ին ԱՄՆՕհայո նահանգի Ֆրանկլին շրջանի Կոլումբուս քաղաքում։ Հայրը մեքսիկական ծագումամբ ամերիկացի է, իսկ մայրը՝ իռլանդական ծագմամբ ամերիկուհի։ Մեծացել է Տեխասի Էլ Պասո շրջանի Էլ Պասո քաղաքում[1]։ Նրա հասակը 1 մ 75 սմ է։

Դե լա Գարզան Տեխաս նահանգի գեղեցկության մրցույթում նվաճել է «Միս լուսանկարվողություն» տիտղոսը։ Հետո ընդունվել է Տեխասի համալսարան, որտեղ սովորել է ֆիզիոթերապիա և սոցիալական աշխատանք։ Համալսարանն ավարտելուց հետո մինչ ապրում էր Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում, խաղացել է ոչ մեծ էպիզոդիկ դերեր, իսկ հետո տեղափոխվել է Նյու Յորք։ Հետո «Իմ բոլոր երեխաները» ամերիկյան սերիալում ստացել է Ռոզա Սանտոսի դերը, նկարահանվել է «Ռազմա-իրավաբանական ծառայություն», «Հմայվածները», «Երկուսուկես մարդ» և «Լաս Վեգաս» հեռուստասերիալներում։ Քննադատների կողմից գնահատվել է «Լեռը» սերիալում խաղացած Մարիայի դերի համար։

2005 թվականին Դեյվիդ Բորիանազի հետ միասին նկարահանվել է «Պարոն ամեն ինչ կուղղենք» ֆիլմում։ Նաև հրավիրվել է «Սմոլվիլի գաղտնիքը» սերիալի հինգերորդ եթերաշրջանում չար կրիպտոնուհու դերը խաղալու համար և նկարահանվել է CBS ալիքի «C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի» սերիալում։ Երկու անգամ հիշատակվել է «Girls of Maxim» օնլայն պատկերասրահում։

2006 թվականին միացել է NBC ալիքի «Օրենք և կարգ» սերիալի 17-րդ եթերաշրջանի դերասանական կազմին, որտեղ կատարել է շրջանային դատախազության օգնական Քոնի Ռուբիրոսայի դերը։ Այս դերի համար դերասանուհին արժանացել է քննադատների գովասանքին[2][3][4]։

2007 թվականին «Հեռուստատեսության երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» կատեգորիայում առաջադրվել է «Imagen Foundation Awards» մրցանակի։ 2008 թվականին որպես «Դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի բացառիկ դերասանուհի» ստացել է «ALMA» մրցանակի անվանակարգ[5]։ Նույն թվականին «Դրամատիկական հեռուստասերիալում բացառիկ կատարման» համար ստացել է «Impact Award» մրցանակը[6]։ Ալանան «Օրենք և կարգ» սերիալի վերջին չորս եթերաշրջանում խաղացել է Ռուբիրոսայի դերը։ 2008 թվականին դարձել է Garnier Nutritioniste կոսմետիկայի ներ դեմքը։

2011 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Ալանա դե լա Գարզան վերադարձել է «Օրենք և կարգ» սերիալի Ռուբիրոսայի դերին, իսկ 2011 թվականի մայիսի 13-ին NBC-ն հայտնել է շոուի չեղարկման մասին[7]։

2014 թվականին դե լա Գարզան ABC-ի «Հավերժություն» սերիալում ստացել է գլխավոր կանացի դեր[8]։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականի մայիսի 31-ին Ալանան ամուսնացել է գրող Մայքլ Ռոբերտսի հետ[9][10]։ Զույգն ունի երկու երեխա՝ որդի (Կիրան Թոմաս Ռոբերտս (ծնվ. 28.09.2010))[11] և դուստր (Լիվ Էլենա Ռոբերտս (ծնվ. 07.07.2013))[12]:

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ֆ Մահացու պայքար։ Նվաճում Mortal Kombat: Conquest Էլա
2001 ս Իմ բոլոր երեխաները All my children Ռոզա Սանտոս
2003 ս Ռազմա-իրավաբանական ծառայություն JAG Մարիա Ելենա
2003 հս Լաս Վեգաս Las Vegas Շելի
2004 ս Երկուսուկես մարդ Two and a Half Men Կրիստալ
2004-2005 ս Լեռը The Mountain Մարիա Սիրանո
2005 ս Սմոլվիլի գաղտնիքը Smallville Աեթուր
2005 ս Հմայվածները Charmed Սիլվիա
2005-2011 ս C.S.I.: Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Մարիսոլ Դելկո Քեին
2006 ֆ Պարոն, ամեն ինչ կուղղենք Mr. Fix It Սոֆիա
2006-2010 ս Օրենք և կարգ Law & Order Քոնի Ռուբիրոսա
2011 ս Օրենք և կարգ։ Լոս Անջելես Law & Order: LA Քոնի Ռուբիրոսա
2013 ս Մի վնասիր Do No Harm բժիշկ Լենա Սոլիս
2014 ս Օրենք և կարգ։ Հատուկ մարմին Law & Order: Special Victims Unit Քոնի Ռուբիրոսա
2014-2015 ս Հավերժություն Forever Ջո Մարտինես
2014-2015 ս Կարիճ Scorpion Ադրիանա Մալինա
2016 ս Մտածել որպես հանցագործ։ Սահմանից դուրս Criminal Minds: Beyond Borders Կլարա Սեգեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «NBC.com > Law & Order» (անգլերեն). NBC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Law & Order» (անգլերեն). Entertainment Weekly. 2008 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  3. Matt Roush (2008 թ․ մայիսի 7). «Law & Order: When Courtroom Tables Turn» (անգլերեն). TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  4. Murder, They Wrote
  5. Internet Movie Database
  6. «Impact Awards Celebrate Outstanding Latino Talent» (անգլերեն). nhmc.com. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  7. «EXCLUSIVE: New Mom Alana De La Garza on her Return to 'Law & Order'». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  8. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  9. Alana De La Garza official web site
  10. Orlando Sentinel — Conversations in Hollywood with Coolio, Janice Dickinson, Alana De La Garza, J.P. Calderon, Leslie Moonves by Hal Boedeker Արխիվացված 2008-09-25 Wayback Machine
  11. «EXCLUSIVE: Alana De La Garza Has Her Baby!». Latina. Oct. 06, 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. «Alana De La Garza Welcomes Daughter Liv Elena». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալանա դե լա Գարզա» հոդվածին։