Ալահվերդի Խան
Ալահվերդի Խան (1560, Վրաստան - հունիսի 3, 1613, Սպահան, Իրան), Սեֆյան շահ Աբբաս անվանի զորավարներից, Ֆարս նահանգի բեգլարբեկի (կառավարիչ), 1603–08-ի թուրք–պարսկական պատերազմների մասնակից, ազգությամբ հայ։ Մեծ դեր է խաղացել ղզլբաշների նոր բանակի կազմավորման գործում։ 1604-ին Ալահվերդի Խան արշավել է մինչև Արճեշ՝ խստագույնս հրահանգելով իր զինվորներին չդիպչել խաղաղ բնակչությանը։ 1605-ին Թավրիզի մոտ պարտության է մատնել Ջղալ–օղլի Սինան փաշայի բանակը և հալածել մինչև Վան։ Ալահվերդի Խան իր բեգլարբեկության շրջանում կատարել է շինարարական աշխատանքներ Շիրազում և Սպահանում (կամուրջ Սպահանի Զայենդերուդ գետի վրա ևն)։ Մահացել է Սպահանում և թաղվել Մաշհադի իմամ–Ռիզայի սրբավայրին կից կառուցված հատուկ դամբարանում։
Ալահվերդի Խան վրաց.՝ ალავერდი-ხანი | |
---|---|
Ծնվել է | 1560 |
Ծննդավայր | Վրաստան |
Մահացել է | հունիսի 3, 1613 |
Մահվան վայր | Սպահան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | շիա իսլամ |
Մասնագիտություն | զինվոր |
Երեխաներ | Daud Khan Undiladze? և Imam-Quli Khan? |
![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 135)։ ![]() |