Ալալկոմենես (Ալալկոմենե, հին հունարենով՝ Ἀλαλκομένης, «պահապան», «թշնամիներին ոչնչացնող»), հունական դիցաբանության մեջ Ալալկոմենեսը առաջին մարդն է։ Ասում են, նա ծնվել է Բեոտիայում, որպես Գեա-մոլորակ և մեծացել մինչև այն ժամանակ, երբ հայտնվել է Լուսինը։ Նա Զևսին խորհուրդներ էր տալիս, երբ նա վիճում էր Հերայի հետ, խնամում ու դաստիարակում էր Աթենասին, երբ նա դեռ փոքրիկ աղջիկ էր։ Նրա անունով են կոչել Ալալկոմենես ավանը, որի կողքին էր գտնվում Տրիտոն գետակը։ Անտիկ շրջանում ասում էին, որ Աթենասն այդտեղ է ծնվել, և հենց այդեղ էր գտնվում նրա տաճարը[1]։

Ոմանք Ալալկոմենեսին նույնացնում են Կիֆերոնի հետ։ Ըստ այլ տարբերակների մարդկանց ստեղծել է Պրոմեթևսը, կամ էլ մարդիկ առաջացել են Վիշապի (գերբնական էակ) ատամներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստրաբոն.Աշխարհագրություն IX 2, 36(էջ 413)