Ալագյոլեր (Մեծ և Փոքր), անհոսք լճեր Ղարաբաղի բարձրավանդակի հյուսիս–արևմուտքում՝ Ալագյոլերի գոգավորությունում։ Մեծ Ալագյոլի բարձրությունը 2729 մ, մակերեսը՝ 5,3 կմ, ջրի ծավալը՝ մինչև 32,5 միլիոն մ։ Փոքր Ալագյոլի բարձրությունը 2743 մ, մակերեսը՝ 1,6 կմ, ջրի ծավալը՝ մինչև 9,4 միլիոն մ։ Սնումը խառն է, ջուրը՝ պարզ, մաքուր, օգտագործվում է անասուններին ջրելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134