Աթիլա Քարաօսմանօղլու (թուրքերեն՝ Atilla Karaosmanoğlu, սեպտեմբերի 20, 1932(1932-09-20), Մանիսա, Թուրքիա - նոյեմբերի 10, 2013(2013-11-10)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք տնտեսագետ և պետական գործիչ։

Աթիլա Քարաօսմանօղլու
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 20, 1932(1932-09-20)
Ծննդավայր Մանիսա, Թուրքիա
Վախճանի օր նոյեմբերի 10, 2013(2013-11-10)[1] (81 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Թաղված Çengelköy cemetery
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 20-ին Մանիսում։ 1954 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետը[2], այնուհետև դոկտորական աստիճան է ստացել Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Դասախոսել է Հարվարդի և Նյու Յորքի համալսարաններում[3]։

Թուրքիա վերադառնալուց հետո աշխատել է պետական պլանավորման կազմակերպությունում։ Քարաօսմանօղլուն նաև զբաղեցնում էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր խորհրդականի պաշտոնը[4]։

1966 թվականից աշխատել է Համաշխարհային բանկում։ 1971 թվականին վարչապետ Նիհաթ Էրիմը նրան Անկարա է հրավիրել և նշանակել Էկոնոմիկայի համար պատասխանատու փոխվարչապետ։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Քարաօսմանօղլուն և կառավարության ևս 10 անդամ հրաժարական են տվել՝ հայտարարելով, որ իրենք հնարավորություն չունեն իրականացնել այն բարեփոխումները, որոնք նախատեսել էին[5]։ Մեթին Թոքերի տվյալներով, Քարաօսմանօղլուն հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու պատճառը կառավարությունում տարաձայնություններն էին և հակամարտությունը էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների միջև[6]։

Ավելի ուշ Քարաօսմանօղլուն վերադարձել է աշխատանքի Համաշխարհային բանկում։ Վերադառնալուց հետո նա այնտեղ աշխատել է 20 տարի և կարողացել է հասնել փոխնախագահի պաշտոնին։ 1994 թվականի նոյեմբերի 30-ին Քարաօսմանօղլուն հրաժարական է տվել[7]։

Աթիլա Քարաօսմանօղլուն մահացել է 2013 թվականի նոյեմբերի 11-ին շնչառական անբավարարությունից[8]։ Թաղված է Ստամբուլի Չենգելքեյ գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 «Faculty of Political Sciences bulletin (թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  3. «Haber monitor Online news». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  4. Hürriyet newspaper on 11 November 2013 (թուրքերեն)
  5. Türkiye’nin 75 Yılı,Tempo yayıncılık, İstanbul,1998, p.225.
  6. Metin Toker:İsmet Paşalı Yıllar Cilt VII Bilgi yayınevi, Ankara, 1993 ISBN 975-494-428-8 p.259
  7. World Bank archieves
  8. Akşam newspaper (թուրքերեն)