Աթեիստների միջազգային ալյանս

Աթեիստների միջազգային ալյանս, ԱՄԱ (անգլ.՝ Atheist Alliance International, AAI), աթեիզմի, աշխարհիկության և դրանց հարակից հարցերի մասին հասարակության լուսավորությանը ձգտող աթեիստական կազմակերպությունների և անձանց համաշխարհային համադաշնություն։ ԱՄԱ-ն հիմնվել է 1991 թվականին։

Աթեիստների միջազգային ալյանս
ԱՄԱ-ի խորհրդանիշը
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն, ոչ առևտրային կազմակերպություն, միություն և Միջազգային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՀապավումԱՄԱ
ԿարգախոսFor a Secular World
Հիմնադրված1991 թ.
Իրավ. կարգավիճակգործող
Նպատակներգաղափարական պայքար կրոնի դեմ
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Տեղագրությունհամաշխարհային
ՀիմնադիրAtheist Alliance of America?
Կայքatheistalliance.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը հիմնադրվել է 1991 թվականին որպես «Աթեիստական ալյանս»՝ ամերիկյան աթեիստների տեղական չորս խմբավորումների միավորում։ Ժամանակի ընթացքում Աթեիստական ալյանսը լայնացել է, անդամագրելով տարբեր տարածաշրջանային ամերիկյան և միջազգային խմբավորումներ և արդյունքում՝ 2001 թվականին անվանափոխվել և դարձել է «Աթեիստների միջազգային ալյանս»։ 2010 և 2011 թվականին կազմակերպության անդամները որոշել են բաժանել այն երկու՝ ամերիկյան և միջազգային հատվածների յուրաքանչյուր խմբի տարբեր տարածաշրջանային շահերը պահպանելու նպատակով։ Ամերիկյան խմբավորումը անվանափոխվել է և ստացել «Ամերիկայի աթեիստական ալյանս» անվանումը, իսկ միջազգային խմբավորումը պահպանել է սկզբնական՝ «Աթեիստների միջազգային ալյանս» անվանումը, ընդունելով նոր նորմատիվ ակտեր և նոր կազմակերպչական կառուցվածք։ Վերակազմավորված Աթեիստների միջազգային ալյանսի վերագործարկումը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 3-ին՝ Դուբլինում աթեիստական կոնֆերանսի ժամանակ։

2013 թվականին Աթեիստների միջազգային ալյանսը հատուկ խորհրդակցական կարգավիճակ է ստացել ՄԱԿ-ում։ Այդ դերում ԱՄԱ-ն կարող է մեծ աջակցություն ցուցաբերել անկրոններին, պաշտպանելով նրանց սեփականա կառավարությունների կողմից հետապնդումներից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Committee on Non-Governmental Organizations Recommends Special Status». United Nations Committee on NGO's — Пресс-релиз.

Արտաքին հղումներ խմբագրել