Աթա Մալիք Ջուվեյնի Ալա ադ Դին բին Մուհամադ (1226[1], Azadvar, Pain Jovin Rural District, Helali District, Joghatai County, Ռազավի Խորասան, Իրան - մարտի 5, 1283, Առան, Իրան), պարսիկ մատենագիր։ Սերում էր ազնվական ընտանիքից, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել իլխանների արքունիքում։ 1262 թվականից եղել է Բաղդադի, Իրաքի և Խուզիստանի կուսակալ։ 1260 թվականին ավարտել է դասական ներբողային ոճով գրված «Թարիխ-ե ջհանգոշա» («Աշխարհակալի պատմություն») եռահատոր աշխատությունը։ Առաջին հատորը բովանդակում է մոնղոլների պատմությունը մինչև 13-րդ դարի կեսը, երկրորդը՝ Չինգիզ խանի արշավանքների, Միջին Ասիայի, Իրանի և Անդրկովկասի նվաճման, երրորդը՝ Հուլավուի հիմնած իշխանության պատմությունը։ Երկրորդ և երրորդ հատորներում կարևոր տեղեկություններ կան իլխանության ժամանակաշրջանի Հայաստանի հասարակականան-տնտեսական և քաղաքական պատմության վերաբերյալ։

Աթա Մալիք Ջուվեյնի
պարս.՝ عطاءالله بن مُحمَّد جوینی
Ծնվել է1226[1]
ԾննդավայրAzadvar, Pain Jovin Rural District, Helali District, Joghatai County, Ռազավի Խորասան, Իրան
Մահացել էմարտի 5, 1283
Մահվան վայրԱռան, Իրան
ԳերեզմանԹավրիզ
Կրոնիսլամ
ԵրկերTarikh-i Jahangushay-i Juvaini?
Մասնագիտությունպատմաբան, գրիչ, բանաստեղծ, քաղաքական գործիչ և katib
Ծնողներհայր՝ Baha' al-Din Juvayni?
Զբաղեցրած պաշտոններWali of Baghdad?
 Tarikh-i Jahangushay Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթա Մալիք Ջուվեյնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 551