Աթարա Հայկական

գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում

Աթարա Հայկական (աբխ.՝ Аҭара-Ерманқыҭ (Аҭара-Аерман), վրաց.՝ სომხური ათარა), գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում, Օչամչիրայից 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կոդոր գետի ձախ ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 230 մ բարձրության վրա։ 1948-1955 թվականներին գյուղը պաշտոնապես կոչվում էր Երկրորդ Աթարա (Меоре Атара):

Գյուղ
Աթարա Հայկական
աբխ.՝ Аҭара-Ерманқыҭ
վրաց.՝ სომხური ათარა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՕչամչիրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ230 մ
Բնակչություն110[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+3
Աթարա Հայկական (Աբխազիա)##
Աթարա Հայկական (Աբխազիա)

Ընդհանուր սահմանները խմբագրել

Գյուղի հյուսիսային սահմանը հանդիսանում է Կոդորի լեռնաշղթան։ Արևելքում այն սահմանակից է Ջգերդա, իսկ հարավում` Աթարա գյուղերին։ Արևմուտքում, Կոդոր գետի երկայնքով` գյուղը սահմանակից է Գուլրիփշի շրջանին։

Բնակչությունը խմբագրել

1968 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 2126 մարդ, հիմնականում հայեր։ 1989 թվականին, արդեն 1640 մարդ, իսկ 2011 թվականի տվյալներով` 110 մարդ, հիմնականում կրկին հայեր[1][2]։ Ստալինյան տարիներին գյուղի հյուսիսային Նաա կոչվող հատվածում բնակեցրել էին Վրաստանի Մեստիայի շրջանի սվան գյուղացիների։

Հաշվառման տարեթիվ Բնակիչների թվաքանակ Էթնիկ կազմ
1926 1.562 հայեր 85,6%; վրացիներ 1,1%; թուրքեր 0,9%
1959 2.021 հայեր; սվաններ` Նաա գյուղակում (կոնկրետ տվյալներ չկան)
1989 1.640 հայեր; սվաններ` Նաա գյուղակում (կոնկրետ տվյալներ չկան)
2011 110 հայեր 56,4%, աբխազներ 28,2%, ռուսներ 11,8%

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, թեյի մշակությամբ և այգեգործությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ և երեք տարրական դպրոցներ, ակումբ, գրադարան, կինո և հիվանդանոց։

Պատմական տեղեկություն խմբագրել

Գյուղը հիմնադրել են Օրդուից գաղթած համշենահայերը` 1902-1903 թվականներին։ 1992-1993 թվականներին տեղի ունեցած աբխազա-վրացական ընդհարումների ժամանակ գյուղը մեծ վնասներ է կրել, այրվել են տներ։ Այդ բախումներից հետո սվանները լքել են գյուղը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 127