Աթաթուրքի թանգարան (Շիշլի)
Աթաթուրքի թանգարան (թուրքերեն՝ Atatürk Müzesi), պատմական տուն-թանգարան, որը նվիրված է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքին։ Այն գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Շիշլի թաղամասում։
Աթաթուրքի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, պատմական շենք-թանգարան և կառույց |
Երկիր | Թուրքիա[1] |
Տեղագրություն | Շիշլի, Ստամբուլի մարզ, Ստամբուլ և Թուրքիա |
Վայր | Շիշլի |
Հիմնադրվել է | 1942 |
Թանգարանը տեղակայված է 1908 թվականին կառուցված եռահարկ շենքում։ Քեմալը վարձել է շենքը սիրիական ճակատից վերադառնալուց հետո և ապրել այստեղ իր մոր` Զյուբեյդե հանըմի, քրոջ` Մաքլուբեի և որդեգիր տղայի` Աբդուրահիմի հետ[2]։
Նա այստեղ ապրել է մինչև 1919 թվականի մայիսի 16-ը, երբ Բանդըրմա նավով նավարկել է դեպի Սամսուն` Էրզրումում IX բանակին հասնելու ճանապարհին[3]։
Տունը 1928 թվականին գնվել է Ստամբուլի քաղաքապետարանի կողմից և Աթաթուրքի որոշ անձնական իրեր բերվել են այստեղ։ Շինությունը վերածվել է թանգարանի և այցելուների համար բացվել է 1942 թվականի հունիսի 15-ին` կոչվելով Աթաթուրքի հեղափոխական թանգարան։
Թանգարանում պահվում են Աթաթուրքի այնպիսի անձնական իրեր, ինչպիսիք են նրա հագուստն ու հավաքածուները, ինչպես նաև` պատմական փաստաթղթեր, լուսանկարներ և նկարներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ Sadi Borak, Atatürk'ün İstanbul'daki Çalışmaları, Kaynak Yayınları, 1998, 9789753432337, p. 268., Şişli'deki evine giderek annesi Zübeyde, kız kardeşi Makbule (Atadan) hanımlara ve manevi oğlu Abdürrahim Tuncak'a veda ettikten sonra doğruca Bandırma vapuruna gitmiştir.
- ↑ Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, 975-16-1372-8, p. 106. (թուրքերեն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաթուրքի թանգարան (Շիշլի)» հոդվածին։ |