Ազրեթ Սուլթան (արգելոց-թանգարան)

արգելոց-թանգարան

Պետական պատմամշակութային արգելոց-թանգարան Ազրետ Սուլթան, արգելոց-թանգարան Ղազախստանի Հարավ-Ղազախստանյան մարզի Թուրքեստան քաղաքում։ Հիմնադրվել է 1991 թվականին Խոջա Ահմադ Յասավի ճարտարապետական համալիր թանգարանի հիմքի վրա։ Արգելոց-թանգարանի կենտրոնական օբյեկտը համարվում է Խոջա Ահմադ Յասավի դամբարանը։ Այն հանդիսանում է Ղազախստանի առաջին հուշարձանը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Արգելոց-թանգարանի հրապարակի տարածքը կազմում է 90 հեկտար։

Ազրեթ Սուլթան
Տեսակթանգարան
Երկիր Ղազախստան
ՎայրԹուրքեստան
Կազմված էMausoleum of Esim Khan?, Mausoleum of Khoja Ahmed Yasawi?, Mausoleum of Rabiya Sultan Begim? և Turkistan Zhuma Mosque?
Հիմնադրվել էօգոստոսի 28, 1989
Մակերես88,7 հեկտար
Կայքazretsultan.kz
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

«Ազրետ Սուլթանը» գիտահետազոտական և գիտալուսավորչական հաստատություն է, որը նպատակ ունի հավաքել, պահպանել և ուսումնասիրել Թուրքմենստանի հնագիտության և ճարտարապետության հուշարձանները։ Արգելոց-թանգարանն ներառում է մի շարք կառույցներ՝ Կուլտոբե քաղաք (4-6-րդ դարեր), կենտրոն (10-12-րդ դարեր) Խիլվետ ստորգետնյա մզկիթով, Շիլդեխանի ծիսական կառույց, անանուն ութանիստ դամբարան, Խոջա Ահմադ Յասավիի դամբարան-մզկիթ (14-րդ դար, կառուցվել է էմիր Թիմուրի հրահանգով), արևելյան բաղնիք (16-րդ դար), Ռաբիգ սուլթան Բեգիմի (15-րդ դար), Եսիմ խանի, Աբիլայ խանի, Ժոլբարիսի, Կասիմ խանի, Ժանիբեկ բատիրի, Կազիբեկ էմիրի և այլոց դամբարաններ, Խումա մզկիթ (19-րդ դար), միջնաբերդի միջնադարյան կառույց, ամրաշինական կառույցներ պաշտպանական պատերով, աշտարակներով, դարբասներով, զինվորական զորանոց, հնագույն Թուրքեստանի լուսաձայնային վիդեոպանարոմայով համալիր, Աուլիե Կումշիկ ատայի ստորգետնյա մզկիթ, Ալխոջա ատայի և Գաուխար անայի դամբարանների մնացորդներ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել