Ազրեթ Սուլթան (արգելոց-թանգարան)
Պետական պատմամշակութային արգելոց-թանգարան Ազրետ Սուլթան, արգելոց-թանգարան Ղազախստանի Հարավ-Ղազախստանյան մարզի Թուրքեստան քաղաքում։ Հիմնադրվել է 1991 թվականին Խոջա Ահմադ Յասավի ճարտարապետական համալիր թանգարանի հիմքի վրա։ Արգելոց-թանգարանի կենտրոնական օբյեկտը համարվում է Խոջա Ահմադ Յասավի դամբարանը։ Այն հանդիսանում է Ղազախստանի առաջին հուշարձանը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Արգելոց-թանգարանի հրապարակի տարածքը կազմում է 90 հեկտար։
Ազրեթ Սուլթան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ղազախստան |
Վայր | Թուրքեստան |
Կազմված է | Mausoleum of Esim Khan?, Mausoleum of Khoja Ahmed Yasawi?, Mausoleum of Rabiya Sultan Begim? և Turkistan Zhuma Mosque? |
Հիմնադրվել է | օգոստոսի 28, 1989 |
Մակերես | 88,7 հեկտար |
Կայք | azretsultan.kz |
Նկարագրություն
խմբագրել«Ազրետ Սուլթանը» գիտահետազոտական և գիտալուսավորչական հաստատություն է, որը նպատակ ունի հավաքել, պահպանել և ուսումնասիրել Թուրքմենստանի հնագիտության և ճարտարապետության հուշարձանները։ Արգելոց-թանգարանն ներառում է մի շարք կառույցներ՝ Կուլտոբե քաղաք (4-6-րդ դարեր), կենտրոն (10-12-րդ դարեր) Խիլվետ ստորգետնյա մզկիթով, Շիլդեխանի ծիսական կառույց, անանուն ութանիստ դամբարան, Խոջա Ահմադ Յասավիի դամբարան-մզկիթ (14-րդ դար, կառուցվել է էմիր Թիմուրի հրահանգով), արևելյան բաղնիք (16-րդ դար), Ռաբիգ սուլթան Բեգիմի (15-րդ դար), Եսիմ խանի, Աբիլայ խանի, Ժոլբարիսի, Կասիմ խանի, Ժանիբեկ բատիրի, Կազիբեկ էմիրի և այլոց դամբարաններ, Խումա մզկիթ (19-րդ դար), միջնաբերդի միջնադարյան կառույց, ամրաշինական կառույցներ պաշտպանական պատերով, աշտարակներով, դարբասներով, զինվորական զորանոց, հնագույն Թուրքեստանի լուսաձայնային վիդեոպանարոմայով համալիր, Աուլիե Կումշիկ ատայի ստորգետնյա մզկիթ, Ալխոջա ատայի և Գաուխար անայի դամբարանների մնացորդներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Խոջա Ահմադ Յասավիի դամբարան
-
Միջնադարյան քաղաքային միջնաբերդի պատը (վերակառուցում)։ Հետին պլանում՝ Ահմադ Յասավիի դամբարան մզկիթը
-
Շիլդեխանա՝ միջնադարյան պաշտամունքային կառույց
-
Ռաբիգ սուլթան Բեգիմի դամբարան։ Հետին պլանում՝ «Մեծ Խիլվետի» տանիքը, ներկայումս վերածված է թանգարանի։
-
Եսիմխանի դամբարան
-
«Արևելյան բաղնիք», 16-18-րդ դարերի վերակառուցված կառույց
Գրականություն
խմբագրել- Ազրետ Սուլթան (արգելոց-թանգարան) Արխիվացված 2016-04-03 Wayback Machine
- Массон М.Е., Мавзолей Ходжа Ахмеда Ясави, Ташкент, 1930;
- Басенов Т., Комплекс мавзолея Ахмеда Ясави, А.-А., 1982.