Ազոր (եբրայերեն՝ אזור‎), Թել Ավիվի տեղական խորհուրդ Իսրայելում։

Ազոր
Azor-S-577.jpg
Տեսակբնակավայր և local council in Israel?
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
ՎարչատարածքԹել Ավիվի մարզ
ԲԾՄ23 մետր
Մակերես2,415 կմ²
Ձևավորում1948
Location azor.png

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Հինավուրց ծառ Ազորում

Քաղաքը գտնվում է Իսրայելի առափնյա հարթավայրի հարավային մասում՝ ծովի մակարդակից 23 մետր բարձրության վրա, Թել Ավիվից հարավ-արևելք՝ Գուշ Դան քաղաքային ագլոմերացիայում։ Հարավ-արևմուտքում սահմանակից է Հոլոն քաղաքին, որի հետ սերտ կապված է ենթակառուցվածքներով։ Քաղաքի հյուսիս-արևելքում հոսում է Այալոն գետը։ Քաղաքը գտնվում է Իսրայելի կենտրոնում՝ երկրի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկում։ Ազորը հիմնականում բնակեցված է հրեաներով։ Քաղաքի հարավում հոսում է Յարոն գետը[1]։

Քաղաքի մոտով են անցնում № 1 և № 44 մայրուղիները։

ՊատմությունԽմբագրել

Հին շրջանի պատմությունԽմբագրել

Ազորի տեղում տարբեր նշանակության բնակավայրեր գոյություն են ունեցել դեռևս նախապատմական ժամանակներից։ Ազոր անունը առաջին անգամ հիշատակվել է ասորեստանյան արձանագրություններում, որոնք նկարագրում են Ասորեստանի թագավոր Սինաքերիբի նվաճումները մ.թ.ա. 701 թվականին։ Քաղաքում հայտնաբերվել է բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանի սինագոգ, ինչը հուշում է, որ դեռ այն ժամանակ հրեաները բնակվել են այս վայրերում։ Խաչակրաց Երրորդ արշավանքների ժամանակ (1189-1192) անգլիական թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը ժամանակակից Ազորի տարածքում ամրապնդել է իր դիրքերը, որպեսզի պաշտպաներ Երուսաղեմ տանող ճանապարհը։

13-րդ դարում առաջին անգամ հիշատակվել է արաբական Յազուրը։ Այս անունը մեկ անգամ չէ, որ հանդիպում է ճանապարհորդների և ուխտավորների նամակներում։ Նամակներում ասվում է, որ բոլոր ոչ մուսուլմանները պետք է վճարեին Ազորով ճանապարհորդելու համար։

Ժամանակակից պատմությունԽմբագրել

 
Իմամ Ալիի ենթադրյալ գերեզմանը, այժմ սինագոգ

1936-1939 թվականների անկարգությունների ժամանակ արաբ ազգայնականները արմատավորվեցին Ազորում՝ կրակելով հրեական տրանսպորտային շարասյուների վրա, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Իսրայելի անկախության համար պատերազմի ժամանակ արաբ ազգայնականները փակել են ռազմավարական նշանակություն ունեցող Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղին, որն առաջացրել է Երուսաղեմի շրջափակումը, որտեղ այն ժամանակ բավականին մեծ թվով հրեա բնակիչներ կային։

Հագանայի յոթ անդամներ սպանվել են շրջափակումը ճեղքելու համար մղվող մարտերում, և նրանց համար հուշարձան է կանգնեցվել։ Քաղաքը արաբներից ազատագրելուց հետո այստեղ հիմնվել է հրեական Ազոր քաղաքը։ Նոր քաղաքի բնակիչների մեծ մասը հայրենադարձներ էին Լեհաստանից, Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից և Թուրքիայից։ 1951 թվականին բնակավայրը ստացել է տեղական խորհրդի կարգավիճակ։

Ազորի տարածքում իրականացված հնագիտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ պատմական առարկաներ՝ նախապատմական իջևանատեղիներ և դամբարաններ, ինչպես նաև էնեոլիթի դարաշրջանի գերեզմանոց՝ կերամիկական ոսկրատներով, բյուզանդական շրջանի ջրավազան, քանանացիների, փղշտացիների, հին Իսրայելի և հռոմեական դարաշրջանների հուշարձաններ, ամրոցի մնացորդներ խաչակրաց արշավանքների ժամանակներից, որի աշտարակներից մեկը հետագայում վերածվել է մզկիթի և գմբեթավոր կառույց, որը մահմեդականները համարում են Իմամ Ալիի դամբարանը:

Մշակույթ և սպորտԽմբագրել

Ազորում կա մշակույթի տուն, երկու գրադարան և սպորտային կենտրոն՝ լողավազանով, ֆուտբոլի դաշտով և թենիսի կորտով։

Քաղաքի զինանշանԽմբագրել

Ազոր քաղաքի զինանշանը տեղեկություններ է պարունակում քաղաքի անցյալի մասին․

  • սև անկյունագիծը խորհրդանշում է Երուսաղեմ-Յաֆա հնագույն ճանապարհը
  • յոթ աստղը անկյունագծով խորհրդանշում է Իսրայելի պաշտպանության բանակի 7 զինվորներին, ովքեր մահացել են քաղաքի վրա հարձակման ժամանակ
  • զինանշանի վերևում գտնվող ամրոցը խորհրդանշում է Ազորում գտնվող պատմական շենքերը
  • թփերը խորհրդանշում են քաղաքի նախկին արաբական անունը
  • զինանշանի ստորին մասում գտնվող շենքերը խորհրդանշում են ժամանակակից քաղաքը, այստեղ պատկերված են տեղական խորհրդի շենքը և արդյունաբերական ձեռնարկությունը[2]։

ԲնակչությունԽմբագրել


ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Израиль (путеводитель)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-04-03 
  2. «Azur (Israel)» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-04-03 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 30. — P. 48. — ISSN 0081-4679
  4. 4,0 4,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 19. — P. 30. — ISSN 0081-4679
  5. 5,0 5,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 21. — P. 40. — ISSN 0081-4679
  6. 6,0 6,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 23. — P. 38. — ISSN 0081-4679
  7. 7,0 7,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 31. — P. 48. — ISSN 0081-4679
  8. 8,0 8,1 8,2 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 34. — P. 50. — ISSN 0081-4679
  9. 9,0 9,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 36. — P. 52. — ISSN 0081-4679
  10. 10,0 10,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 38. — P. 58. — ISSN 0081-4679
  11. 11,0 11,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 40. — P. 68. — ISSN 0081-4679
  12. 12,0 12,1 12,2 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 43. — P. 74. — ISSN 0081-4679
  13. 13,0 13,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 46. — P. 77. — ISSN 0081-4679
  14. 14,0 14,1 14,2 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 49. — ISSN 0081-4679
  15. Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 50. — ISSN 0081-4679
  16. 16,0 16,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 52. — ISSN 0081-4679
  17. Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 53. — ISSN 0081-4679
  18. 18,0 18,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 55. — ISSN 0081-4679
  19. Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 57. — ISSN 0081-4679
  20. 20,0 20,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 59. — ISSN 0081-4679
  21. 21,0 21,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 61. — ISSN 0081-4679
  22. 22,0 22,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 63. — ISSN 0081-4679
  23. 23,0 23,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 65. — ISSN 0081-4679
  24. Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 67. — ISSN 0081-4679
  25. 25,0 25,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 69. — ISSN 0081-4679
  26. Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․)(untranslated). — Iss. 70. — ISSN 0081-4679

Արտաքին հղումներԽմբագրել

  • Азор՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում