Ազիզ Մարաքա

հորդանանցի երգահան, երգիչ, պրոդյուսեր

Ազիզ Մարաքա (արաբ․՝ عزيز مرقة‎‎, հունիսի 22, 1983(1983-06-22), Թունիս), հորդանանցի երգահան, երգիչ, երաժիշտ-կատարող, պրոդյուսեր[1]։ Մարաքան արաբական ռոքի ու ջազի միաձուլումով ստեղծել է երաժշտական մի նոր ոճ՝ "Razz" անվանումով, որը գրավել է տարածաշրջանի երաժշտասերների ուշադրությունը[2]։

Ազիզ Մարաքա
Ծնվել էհունիսի 22, 1983(1983-06-22) (38 տարեկան)
ԾննդավայրԹունիս
ՔաղաքացիությունFlag of Jordan.svg Հորդանան
Մասնագիտությունհեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր և երգիչ

Վաղ շրջանԽմբագրել

Ծնողների օժանդակությամբ Ազիզը երաժշտական ստեղնաշար է ձեռք բերել, սովորել է նվագել և կոմպոզիցիաներ ներկայացնել դրանով, հանդես է եկել դպրոցի երաժշտախմբում։ Տասներկու տարեկան հասակում երաժշտական ստեղնաշարով մի կոմպոզիցիայի ինքնատիպ կատարումը նրան հաղթանակ է պարգևել համահորդանանյան երաժշտական մրցույթում։

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում երաժշտական դպրոցն ավարտելուց հետո արժանանալով դրամաշնորհ-կրթաթոշակի՝ ուսումը PLUS ծրագրով շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա առաջին հիթային երգը՝ “Bent El Nas”-ը, իր ավարտական նախագծի մի մասն էր հանդիսանում։ Մի շարք այլ երգերի հետ միասին՝ այն ընդգրկվել է Ազիզ Մարաքայի առաջին երաժշտական ալբոմի երգացանկում, որը 2008 թվականին թողարկվել և իրացվել է լիբանանյանEkaa” ապրանքանիշով[3][4]։

Երաժշտական կարիերանԽմբագրել

Ազիզի առաջին երաժշտական ալբոմը կրում էր “Master Copy” խորագիրը[5]։ Այդ ալբոմում ընդգրկված “Bent El Nas”-ը (արաբերեն՝ بنت الناس) («Ժողովրդի աղջիկ»)[6] առաջին երգն էր, որ արժանացավ երաժշտասերների ջերմ ընդունելությանը՝ որպես փոփ երաժշտության գեղեցիկ, տպավորիչ նմուշ և նրան ճանաչում բերեց արաբական աշխարհում[7]։ Հաջորդը 2009 թվականին թողարկված “Najeh,”-ն էր (արաբերեն՝ ناجح) («Հաջողակը»), որ գրվել էր ուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտող պատանիների ու աղջիկների համար։ “Najeh,”-ը դարձավ տարածաշրջանի պատանիների ու աղջիկների ամենասիրելի երգերից մեկը[7]։ Մեծ ժողովրդականություն վայելող երգերից ևս մեկը՝ “Ma Bagool Assef”-ը, (արաբերեն՝ ما بقول أسف) (,,Ներողություն չեմ խնդրում,,) ռադիոյով առաջին անգամ հնչել է 2010 թվականին[7]։

Ազիզ Մարաքան ստեղծել է երաժշտական մի նոր ոճ, անվանել է "Razz"[8], որը արաբերեն նշանակում է ջազի ու ռոքի միաձուլում[9]։ Մարաքան իր նորաոճ ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել աշխարհի շատ երկրներում, համերգներ է տվել, մասնակցել երաժշտական փառատոների[10], ՝ ներառյալ Red Bull soundclash-ը[11],որտեղ ելույթ է ունեցել չորս հազար հանդիսականների առջև[12]։

2011 թվականին Ազիզ Մարաքան հիմնադրել է իր “Maestro Entertainment” ընկերությունը, որը հենց այդ նույն տարվա հոկտեմբերին ներկայացրել է “BAB 1” (Bands Across Borders) նախագիծը՝ որպես ամենամյա համերգակատակերգական առաջին ծրագիր Հորդանանում։ Ընդգրկված էին տեղացիների շրջանում ճանաչման արժանացած արտիստներ՝ կատակերգակ Մոհամեդ Լահամը, երգիչներ Ֆարահ Սիրաջը, Յազան Հայֆավին,Ալաա Վարդին...[13]

BAB-ի 2016 թվականի օգոստոսին կայացած փառատոնին մասնակցել են այլընտրանքային և հիփ-հոփ ոճի երաժշտություն կատարող արտիստներ, այդ թվում՝ Ադոնիսը, DJ Սոտոսուրան,Մուքաթաան, Սաթթին, Ամեր ալ Թահերը, Էլ Մարաբան,Էդդ Աբասը, Յազան Հայֆավին...[7]

ՏեսագրություններԽմբագրել

  • 2014 թ. - Sme3tek – ռեժիսոր՝ Դավիդ Ֆրոսթ
  • 2014 թ. – Meen Gallak – ռեժիսոր՝ Դավիդ Ֆրոսթվ
  • 2014 թ. – Time – ռեժիսոր՝ Դավիդ Ֆրոսթ
  • 2015 թ. – Beat it (Cover) – ռեժիսոր՝ Դավիդ Ֆրոսթ[14]

Անձնական կյանքԽմբագրել

Ազիզ Մարաքան ամուսնացած է, ունի մի տղա զավակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Aziz Maraqa»։ IMDB։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  2. «"طريق" في أول ظهور لها و"راز" تحاكي موسيقى الروك والجاز»։ Al Ghad (Arabic)։ հունիսի 3, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-09-ին։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  3. «عزيز مرقة أسلوب موسيقي جديد أدخله إلى العالمية»։ Layali Amman (Arabic)։ նոյեմբերի 15, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-25-ին։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  4. «Aziz Maraka: Patience is a Virtue»։ Red Bull։ ապրիլի 6, 2016։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  5. «عزيز مرقة: الأغنية الفردية تحقق نجاحا أكبر من الألبوم وتواكب التغيير»։ Al Ghad (Arabic)։ օգոստոսի 30, 2016։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  6. «My CD Review: Aziz Maraka - Master Copy»։ ARABOLOGYaccessdate=մարտի 23, 2017 (English)։ նոյեմբերի 13, 2012 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «حوار خاص مع المطرب الأردني عزيز مرقة»։ Sky News Arabia (Arabic)։ նոյեմբերի 8, 2015։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  8. «Interview with the Razz-Master»։ 7iber (English)։ դեկտեմբերի 5, 2007։ Վերցված է մարտի 23, 2017 
  9. «عزيز مرقة»։ Aramram (Arabic)։ հունվարի 1, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-19-ին։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  10. «CULTURE Aziz Maraka concert a big hit in Cairo»։ Daily News Egypt (English)։ նոյեմբերի 28, 2017։ Վերցված է մարտի 23, 2017 
  11. «RedBull SoundClash: What the artists had to say»։ VIEWS OF THE MIDDLE EAST (English)։ սեպտեմբերի 3, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-23-ին։ Վերցված է մարտի 23, 2017 
  12. «‘‘جدل‘‘ و‘‘مرقة‘‘ يشعلان أجواء ‘‘ريد بل ساوند كلاش‘‘»։ Al Ghad (Arabic)։ սեպտեմբերի 3, 2016։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  13. «Musical currents against the mainstream: Alternative music is audible in Amman if you know where to catch it!»։ Al Bawaba։ մայիսի 13, 2015։ Վերցված է փետրվարի 14, 2017 
  14. «الملحن الأردني عزيز مرقة يعيد تلحين أغنية للراحل مايكل جاكسون»։ Al Bawaba։ մայիսի 31, 2015։ Վերցված է փետրվարի 14, 2017