Ազգասեր (թերթ)
Ազգասեր, հայկական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1845֊1848 թվականներին Կալկաթայում (Հնդկաստան)։ Տեղի մշակութային Արարատյան ընկերության հրատարակչություն։ Խմբագիր՝ Մեսրոպ Թաղիադյան։ Լեզուն՝ աշխարհաբար, հետո՝ գրաբար։ Հայությանը կոչ է արել համախմբվել մայր հայրենիքում, զարգացնել նրա տնտեսությունն ու մշակույթը, կարևորել է հայոց լեզվի պահպանությունը՝ որպես ազգի գոյատևման և առաջադիմության գործոն[1][2][3]։
Ազգասեր | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1845 |
Երկիր | Մեծ Մողոլների կայսրություն |
Հրատարակման վայր | Կալկաթա |
Լուծարվել է | 1848 |
Լուսաբանել է Բոմբեյի, Մադրասի, Նոր Ջուղայի, Զմյուռնիայի հայ հասարակական-մշակութային կյանքը, արծարծել ուսումնադաստիարակչական, տնտեսագիտական, կրոնական հարցեր։ Քննադատել է Անգլիայի գաղութատիրական քաղաքականությունը, նշել Ռուսաստանի պատմական առաջադիմական դերը հայ ժողովրդի ճակատագրում։ Տպագրել է հայ հեղինակների չափածո և արձակ ստեղծագործություններ, թարգմանություններ (Ֆիրդուսի, Ու. Շեքսպիր, Ռ. Բըրնս, Ջ. Բայրոն, Չ. Դիքենս, Հ. Լոնգֆելլո, Պ. Պեստել), արտատպել այլ նյութեր։ Կարճատև ընդմիջումից հետո հրատարակվել է «Ազգասէր Արարատեան» վերնագրով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 30, էջեր 30 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան -ԱԶԳԱՍԷՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 111)։ |