Ազգային հնագիտական թանգարան (Ֆլորենցիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային հնագիտական թանգարան (այլ կիրառումներ)

Ֆլորենցիայի Ազգային հնագիտական թանգարան (իտալ.՝ Museo archeologico nazionale di Firenze), հնագիտական թանգարան Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Գտնվում է Սանտիսիմա Անունցիատա 1 հասցեում (պալատը 1620 թվականին կառուցվել է արքայադուստր Ֆերդինանտ I-ի դստեր՝ Մարիա Մադդալենա Մեդիչիի համար իտալացի ճարտարապետ Ջուլիո Պարիջիի կողմից)։

Ազգային հնագիտական թանգարան
Изображение логотипа
Տեսակհնագիտական թանգարան, թանգարան, անշարժ գույք, Իտալիայի ազգային թանգարան, Istituto museale ad autonomia speciale? և Q124830411?
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՖլորենցիա[1][2][3]
ՀասցեPiazza Santissima Annunziata, 9/B - 50121 Firenze (FI), piazza S.S. Annunziata, 9 - Firenze[2], Piazza della Santissima Annunziata, 9b և Piazza Della Santissima Annunziata, 50122 Firenze[4]50121[1] և 50122[2]
Հիմնադրվել է1871[1]
Մակերես8041 քառակուսի մետր, 7841 քառակուսի մետր
Այցելուներ76 568 մարդ (2019)[5][6], 20 676 մարդ (2020)[3], 73 192 մարդ (2018)[7], 24 531 մարդ (2021)[8] և 60 015 մարդ (2022)[4]
ՏնօրենMario Iozzo?
Հավաքածուի չափս6000 արխիվային միավոր[7] և 40 000 արխիվային միավոր[9]
Կայքpolomusealetoscana.beniculturali.it/index.php?it/198/firenze-maf-museo-archeologico-nazionale(իտալ.), polomusealetoscana.beniculturali.it/index.php?it/198/firenze-maf-museo-archeologico-nazionale և museoarcheologiconazionaledifirenze.wordpress.com(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Էտրուրիական ճարտարապետության տաղավար Ազգային հնագիտական թանգարանում

Թանգարանը բացվել է թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ի ներկայությամբ 1870 թվականին Ֆաենցա փողոցում գտնվող «Cenacolo di Fuligno» կառույցում։ Այդ ժամանակ հավաքածուն ընդգրկել է միայն էտրուրիական և հռոմեական մասունքներ։ Հավաքածուների ընդլայնմանը զուգընթաց առաջացել է նոր վայր տեղափոխվելու անհրաժեշտություն, և 1880 թվականին թանգարանը տեղափոխվել է իր ներկայիս շենք։

Հավաքածուի հիմնադիրներ են համարվում Մեդիչի և Լոթար ընտանիքները։ Մինչև 1890 թվականը մի քանի նմուշներ են եղել նաև Ուֆֆիցիից (բացառությամբ մարմարե քանդակների հավաքածուն, որն Ուֆֆիցին արդեն ուներ)։ Եգիպտական հավաքածուն ձևավորվել է 18-րդ դարի առաջին կեսին Պիեր Լեոպոլդ դե Տոսկանեի հավաքածուից, ինչպես նաև 1828-1829 թվականներին Մեծ դքսի նպաստմամբ և Իպպոլիտո Ռոզելլինի և Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի ղեկավարած պեղումներից։ 1887 թվականին էտրուրիական հավաքածուի հիման վրա հավելյալ ստեղծվել է նոր տեղագրական թանգարան, որը սակայն 1966 թվականի ջրհեղեղից ավերվել է։

Էտրուրիական հավաքածու խմբագրել

 
Քիմեռ Արեցոյից

Էտրուրիական սրահները կրկին վերանայվել ու վերադասավորվել են 2006 թվականին, ինչպես նաև 40 տարի հետո վերականգնվել են ջրհեղեղի պատճառով վնասված նմուշները։

  • Քիմեռ Արեցցոյից, հայտնաբերվել է 1553 թվականին Արեցցոյում, Մեդիչիների ամրոցի կառուցման ժամանակ
  • Հռետորի արձան (մ. թ. ա. 1-ին դար)
  • Մատեր Մատուտայի մահարձանը (մ. թ. ա. 460–450) (վերադարձվել է Կիանչիանո Տերմե համայնքին)
  • Սարցիա Սեյանտիի սարկոֆագը (մ. թ. ա. 2-րդ դար)
  • Ամազոնուհիների սարկոֆագներ (մ. թ. ա. 4-րդ դար)

Հռոմեական հավաքածու խմբագրել

  • Իդոլինոն Պեզարոյից, 146 սմ բարձրությամբ երիտասարդ տղամարդու արձան, դասական հունական տարբերակի հռոմեական կրկնօրինակը, որը 1530 թվականի հոկտեմբերին բեկորներով հայտնաբերվել է Պեզարոյի կենտրոնում
  • Տորս Լիվորնոյից (Torso di Livorno), մ. թ. ա. 5-րդ դարի հունական բնօրինակի կրկնօրինակ
  • Աքաղաղի արձան (Gallo Treboniano), 3-րդ դարի վերջի աշխատանք
  • Միներվան Արեցցոյից, մ. թ. ա 4-րդ դարի նմուշ Պրաքսիտելեսին վերագրող հռոմեական բրոնզե կրկնօրինակ
  • «Հռետորը», Էտրուրիական արվեստին պատկանող բրոնզե քանդակ, տղամարդը կրում է տոգա, մ. թ. ա. 100

Հունական հավաքածու խմբագրել

 
«Ֆրանսուայի ծաղկաման»

Հնագույն խեցեղենի հսկայական հավաքածուն ներկայացված է երկրորդ հարկի ընդարձակ սրահում։ Ընդհանրապես ծաղկամանները եղել են էտրուրիական դամբարանների մոտ և վկայում են Հունաստանի հետ մշակութային և առևտրական փոխանակման մասին, մասնավորապես Աթենքի հետ (որտեղ պատրաստվել են ծաղկամանների մեծ մասը), և թվագրվում են մ. թ. ա. 4-րդ դարից մինչև մեր օրեր։

Ծաղկամաններից առավել կարևորը սևագործ կավե կրատերն է, որը թվագրվում է մ. թ. ա. 570 թվական, որի վրա իրենց ստորագրությունն են թողել բրուտ Էրգոտիմոսը և նկարիչ Կլեյտիասը։ Այն կոչվում է «Ֆրանսուայի ծաղկաման» ի պատիվ այն հնագետի, ով 1844 թվականին այն հայտնաբերել է Էտրուրիական գերեզմանում։ Ծաղկամանի երկու կողմերում էլ ցուցադրված է հունական դիցաբանական պատմությունների շարք։ Այլ նշանակալի նմուշներից են՝

  • կարմրագործ կավե հիդրիան, ստորագրված է նկարիչ Մեդինասի կողմից (մ. թ. ա. 550–540)
  • Փոքրիկ վարպետների կողմից ստեղծված բաժակներ (մ. թ. ա. 560–540), անվանվել են իրենց պատկերների մանրանկարչական ոճով
  • Ապոլլոնի և Ապոլինո Միլանի քանդակները (մ. թ. ա. 6-րդ դար, անվանվել են այն մարդու պատվին, ով դրանք տվել է թանգարանին)
  • ըմբիշի տորս (մ. թ. ա. 5-րդ դար)
  • Հելլենականության դարաշրջանի մեծ ձիու գլուխ (հայտնի է որպես Մեդիչի Ռիկարդիի գլուխ՝ ի պատիվ առաջինը ցուցադրված վայրի՝ Մեդիչի Ռիկարդի պալատի), ձիարձանի մաս, որից ոգեշնչված Դոնատելլոն և Անդրեա դել Վերոկկիոն ստեղծել են երկու հայտնի ձիարձաններ Պադովայում և Վենետիկում
  • Արխաիկ հունական ժամանակաշրջանի երկու մարմարե կուրոսներ, որոնք ցուցադրվում են միջանցքում

Եգիպտական թանգարան խմբագրել

Թանգարանի հավաքածուի եգիպտական բաժինը հայտնի է որպես Եգիպտական թանգարան, և հանդիսանում է Իտալիայում եգիպտական հավաքածուի երկրորդ խոշորագույն հավաքածուն Թուրինի եգիպտական թանգարանից։

Հիմանդրում խմբագրել

Եգիպտական հնությունների Ֆլորենցիայի առաջին հավաքածուն եղել է Մեդիչի ընտանիքի հավաքածուն, որը թվագրվում է 18-րդ դար։ 19-րդ դարում Տոսկանայի մեծ դուքս Լեոպոլդ II-ը սկսել է ձեռք բերել նմուշներ այժմյան եգիպտական թանգարանի համար։ Ֆրանսիայի թագավոր Շառլ Բուրբոնի հետ համատեղ 1828-1829 թվականներին նրանք ֆինանսավորել են գիտարշավ Եգիպտոսում։ Արշավախումբը ղեկավարել է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը, ով վերծանել է եգիպտական հիերոգլիֆները։ Շամպոլյոնի ընկեր և աշակերտ Իպպոլիտո Ռոզելլինին արշավախմբի գործունեության ժամանակ ներկայացրել է Իտալիայի շահերը։ Նա համարվում է իտալական եգիպտագիտության հայրը։ Գիտարշավի ժամանակ հավաքվել են շատ նմուշներ և՛ հնագիտական պեղումների, և՛ տեղացի վաճառականներից գնումների արդյունքում։ Նմուշները հավասարապես բաշխվել են Փարիզի Լուվրի և Ֆլորենցիայի նոր եգիպտական թանգարանների միջև։

Զարգացում խմբագրել

Թանգարանը պաշտոնապես բացվել է 1855 թվականին։ Առաջին տնօրենն է եղել Էռնեստո Սկիապարելին Պիեմոնտից, ով հետագայում դարձել է Թուրինի եգիպտական թանգարանի տնօրենը։ 1880 թվականին նա ցուցակագրել է հավաքածուն և հնությունները տեղափոխել Ֆլորենցիայի հնագիտական թանգարան։ Նրա օրոք հավաքածուն ընդլայնվել է հետագա պեղումների և Եգիպտոսում իրականացված գնումների հաշվին։ Շատ արտեֆակտներ հետագայում տեղափոխվել են Թուրին։

Այնուհետև Ֆլորենցիայի հավաքածուն շարունակել է ընդլայնվել մասնավոր անհատների և գիտական հաստատությունների նվիրատվությունների հաշվին։ Մասնավորապես, Ֆլորենցիայի պապիրոլոգիայի ինստիտուտը նմուշներ է տրամադրել իր 1934-1939 թվականներին Եգիպտոսում կատարած պեղումներից։ Սրանք այժմ ղպտիական արվեստի և փաստաթղթերի աշխարհի ամենակարևոր հավաքածուն են կազմում։

Եգիպտական թանգարանն այսօր խմբագրել

Թանգարանն այժմ ունի մշտական անձնակազմ, այդ թվում երկու եգիպտագետ մասնագետներ։ Հավաքածուն ներառում է ավելի քան 14,000 նմուշ՝ բաշխված ինը պատկերասրահներում և երկու պահեստներում։ Պատկերասրահներում ներկայացված նմուշները էականորեն վերականգնվել են։ Սկիապարելիի մշակած հին դասակարգման համակարգը փոխարինվել է նոր, ժամանակագրական և մասամբ տեղագրական համակարգով։

Հավաքածուի ուշագրավ նմուշներից են տարբեր դարաշրջանների ստելաներ, մումիաներ, ուշեբտիներ, հմայագիրներ, բրոնզե արձանիկներ։ Կան Ամենհոտեխ III-ի ժամանակաշրջանի արձանիկներ, կառք տասնութերորդ գերդաստանից[10], Սեթի I գերեզմանի սյունը, Տահարկայի նուբիացի թագավորի դստեր ստնտուի գերեզմանի մասունքներ, Նոր Կտակարանի պապիրուսների ցանկ (Papyrus 2, Papyrus 65) և այլ տարբեր ժամանակաշրջանների առարկաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային հնագիտական թանգարան (Ֆլորենցիա)» հոդվածին։