Ազգային կադետական կորպուս (Շրի Լանկա)

Ազգային կադետական կորպուս, զինվորական կադետական կորպուս (երիտասարդական կազմակերպություն Շրի-Լանկայում` երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո)։ Փաստացի կորպուսը սկսում է իր պատմությունը 1881 թվականին Ցեյլոնյան կադետական կորպուսի հիմնադրումից (Ցեյլոնական թեթև հետևակի պահեստային ուժերի ուսումնական կենտրոն)։ Այստեղ սպաները ներկայանում են որպես հրահանգիչներ։ Կադետներին ուսուցանվում է նախնական զինվորական շինարարական նախապատրաստություն։ Սպաները և կադետները պարտավոր չեն անցնել զինվորական ծառայություն, չնայած շատերը կամավոր գնում են բանակ կամ գրանցվում են պահեստային ուժերի ստորաբաժանումներում։

Ազգային կադետական կորպուս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակդպրոց
Երկիր Շրի Լանկա
ԳործառույթԵրիտասարդական միավորում պահեստային բանակի
.
ՏեղաբաշխումՇտաբ-կայան Ազգային կադետական կորպուսը Կաուբովիլա , Կոլոմբո
Կարգախոսլատին․՝ Nonquam non paratus
սինգ․՝ සූදානම් නොවී නොසිටිනු
անգլ.՝ Never be unprepared
սանսկրիտ՝ Nakadhachidh asang vihithakh
Ստեղծվեց1881
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-մայոր Համինի Ջայասունդարա

Կորպուսի առաջադրանքը խմբագրել

Ազգային կադետական կորպուսի առաջադրանքը հանդիսանում է կադետների ուսուցումը և զարգացումը՝ ուսումնական արդյունավետ ծրագրերի կիրառմամբ, որպեսզի յուրաքանչյուր կադետ հավասարակշռի իր բնավորությունը, ձեռք բերի տղամարդկություն, սպորտային վարպետություն, հավատ իր նկատմամբ, ինքնակառավարում և քաղաքացիական ինքնագիտակցություն, առողջ արկածախնդրություն և պատասխանատվություն ընկերոջ հանդեպ։ Այս ամենը թույլ է տալիս ստեղծել լավ պատրաստված երիտասարդություն՝ ընդունակ կյանքի բոլոր ոլորտներում առաջնորդություն ապահովելու;

Կադետներ խմբագրել

Կադետ կարող է դառնալ Շրի-Լանկայի ցանկացած դպրոցում (պետական, կիսապետական, մասնավոր) սովորող 14-20 տարեկան անձ՝ անկախ սեռից, ազգային և կրոնական պատկանելությունից։ Կորպուս ընդունվելիս որոշվում է թևը՝ բանակ, ՌՕՈւ կամ ՌԻԱ, նրանց ծրագրերը տարբեր են, սակայն գլխավոր նպատակին հասնվում է հավասարապես լավ։ Բացի դրանից, բոլոր կադետները, ըստ աշխարհագրական հատկանիշի, բաժանվում են արևմտյան և արևելյան խմբերի։

Պատմություն խմբագրել

  • 1881 թ.- Ջոն Կալլ ( ավելի ուշ Թագավորական քոլեջի տնօրեն) ստեղծել է կադետական մի դասարան՝ որպես կամավորական Ցեյլոնական թեթև հետևակի ստորաբաժանում Թագավորական քոլեջի ուսանողների համար։
  • 1902 թ.- Ցեյլոնյան թեթև հետևակին կից ստեղծվել է կադետական գումարտակ Ցեյլոնյան թեթև հետևակին կից և մայոր Ս․Մ․ Բարոշը (CLI- ից) դառնում է այս գումարտակի առաջին հրամանատարը։
  • 1917 թ. - Առաջին Գերմենլուզը (բոլորկղզյան) ստուգատեսն անցկացվել է Դայատալավայում։ Հաղթող է ճանաչվել Կանդիի Կինգսվուդի քոլեջի ստորաբաժանումը։
  • 1918 թ.- Ջոկատային գեներալ Ռ․ Բ․ Ֆելլի խորհրդով 1918 թվականի փետրվարի 4-ին երկրորդ դիվիզիային կից ձևավորվում է Ցեյլոնական կադետական գումարտակը․
  • 1948 թ. — Գնդապետ Ռ․ Ջ․ Մենդիսը դառնում է Ցեյլոնական կադետական գումարտակի առաջին հրամանատարը․
  • 1971 թ. — Ապրիլյան ապստամբության ժամանակաշրջանում ութ սպաներ կենտրոնացված են եղել գործող բանակում (կղզու տարբեր մասերում)․
  • 1972 թ. — Այն բանից հետո, երբ Ցեյլոնը իրեն հանրապետությում հռչակեց, Ցեյլոնական կադետական կորպուսը վերանվանվեց Շրի-Լանկայի Կադետական կորպուս․
  • 1981 թ. — Կոլոմբոյում տոնվել է կադետական կորպուսի հարյուրամյակը․
  • 1985 թ. — Միջոցներ են կիրառվել Շրի-Լանկայի Կադետական կորպուսը և ոստիկանության կադետական կորպուսը միավորելու ուղղությամբ աշխատանքային ռեսուրսները կենտրոնացնելու և լրացուցիչ ուժերի մասին 1985 թվականի № 40 օրենքի իրականացման համար․
  • 1985 թ. — 10 կղզու խոշոր քաղաքներում հայտնվում են կանացի դասակներ․
  • 1988 թ. — Շրի-Լանկայի կադետական կորպուսը, որը մտնում էր Շրի-Լանկայի բանակի պահուստային կազմի մեջ, փոխում է իր անվանումը Ազգային կադետական կորպուսի, որը հանդիսավոր բացվել է 1988 թվականի ապրիլի 29-ին Շրի-Լանկայի նախագահ Ջ․Ռ․ Ջայավարդենեի կողմից[1]
  • 1990 թ. — Ռանտեմբեում 1990 թվականի դեկտեմբերի 2-ին ստեղծվել է Ազգային կադետական կորպուսի ուսումնական կենտրոնը։ Դա արվել է Շրի-Լանկայի պաշտպանության նախարարի քարտուղարի Կ․ Ռանատունգայի կարգադրությամբ․
  • 1995 թ. — Ընդհանուր առմամաբ 98 սպաներ, ներառյալ 25 սպա կանայք կենտրոնացված էին օպերատիվ նպատակներով իրական ծառայության։ Նրանցից ոմանք ուղարկվել են բանակի գլխամասային գրասենյակ, Շրի-Լանկայի ռազմական ակադեմիա(SLMA), Կոտելավալի պաշտպանական համալսարան(KDU), Շրի-Լանկայի ռազմածովային նավատորմ՝ տարատեսակ առաջադրանքներ կատարելու համար․
  • 2001 թ. — Պաշտպանության նախարարությունը Շրի-Լանկայի Կրթության նախարարությունից ամբողջությամբ իր վրա է վերցնում կորպուսի ապահովվումը և 2001 թվականի մայիսի 18-ին Կալուբովիլում ստեղծում է գլխամասային գրասենյակ․
  • 2006 թ. — Նշվում է կորպուսի հիմնման հարյուր քսանհինգամյա տարեդարձը․

Գումարտակներ խմբագրել

Ազգային կադետական կորպուսը կազմված է 22 գումարտակներից և գլխամասային գրասենյակից։

  • Կորպուսի գլխամասային գրասենյակ - Կոլոմբո
  • 1-ին գումարտակ - Հիկկադուվա-Սումանգալա Վիդիալայա
  • 2-րդ գումարտակ - Մահանուվարա-Դալադա Մալիգավա Պրեմիսես
  • 3-րդ գումարտակ - Կոլոմբո՝ Նալանդայի քոլեջ
  • 4-րդ գումարտակ - Իբբագամուվա-Կուրունեգալա
  • 5-րդ գումարտակ - Անուրադխապուր MMB
  • 6-րդ գումարտակ - Բադուլլայի կենտրոնական քոլեջ
  • 7-րդ գումարտակ - Գամպահա՝ Բանդրանայակի քոլեջ
  • 8-րդ գումարտակ - Հիդալլանա՝ Սիվալի ММВ
  • 9-րդ գումարտակ - Կեգալլե
  • 10-րդ գումարտակ - Տանգալե՝ Կրթության բաժին
  • 11-րդ գումարտակ - Կադուրուվելա-Պոլոնարուվա
  • 12-րդ գումարտակ - Կալուտարա Վիդալայա
  • 13-րդ գումարտակ - Կոլդժե Կանդի Սրի-Րախուլա Կատոգաստոտա
  • 14-րդ գումարտակ - Կուլիպիտիյա-Նակկավատտայի կենտրոնական քոլեջ
  • 15-րդ գումարտակ - Մոնարագալա
  • 16-րդ գումարտակ - Մատարա
  • 17-րդ գումարտակ - Ամպարա
  • 18-րդ գումարտակ - Նուվարա-Էլիյա
  • 19-րդ գումարտակ - Պաննիպիտիա
  • 20-րդ գումարտակ - Ջաֆնա
  • 21-րդ գումարտակ - Տրինկոմալի
  • 22-րդ գումարտակ - Վանի

Ուսումնական կենտրոն Ռանտեմբեում խմբագրել

Ուսումնական կենտրոնը գտնվում է Մախանուվարա շրջանի կենտրոնական նահանգի արգելոցում։ Մոտակայքում են գտնվում Ռանտեմբեի և Ռանդենիգալայի ջրամբարները։ Մինչև շրջանի մայրաքաղաքը՝ Կանդի քաղաքը, 77 կմ է։ Ուսումնական կենտրոնն ունի 2 գլխավոր թև՝ ուսումնական և վարչական։ Սպաներին և կադետներին նախապատրաստող բոլոր միջոցառումները և որակավորումների բարձրացման կուրսերն անցկացվում են միայն վերոնշյալ ուսումնական կենտրոնում համապատասխան ծանր գրաֆիկով։ Բացի դրանից, այստեղ են անցկացվում նաև գլխամասային գրասենյակի կողմից կազմակերպված ակադեմիկական կուրսերը ոստիկանության և զինված ուժերի անձնակազմի համար։ Ուսումնական կենտրոնն ունի լավ հագեցած հրաձգարան, խոչընդոտներով ճանապարհներ, զինհրապարակներ, մարզադաշտ, բժշկական կենտրոն, լողավազան, գրադարան, առանձին ճաշարաններ սպաների և կադետների համար, սեփական խանութ, տաճարային սենյակ և մեդիտացիայի դահլիճ։

Ուսումնական կենտրոնը կառավարվում է գնդապետի կողմից։ Նրան օգնում են հրամանատար սպան՝ վարչական թևում և գլխավոր հրահանգիչը՝ ուսումնական թևում։ Նա ունի աշխատակիցների, մշտական հրահանգիչների և քաղաքական աշխատակազմի հավաքագրման հնարավորություն։

Ուսուցում խմբագրել

Բոլոր կադետները անցնում են գործնական և տեսական ուսուցում հետևյալ կանոնակարգով՝ ֆիզկուլտուրա, շինարարական նախապատրաստություն, զինվորական նախապատրաստություն, հրաձգություն, քարտեզի ընթերցում, քողարկում, առաջին օգնության ցուցաբերում, ջոկատային մասնագիտություններ, վստահության ամրապնդման կուրս, հանրային աշխատանքներ, ընդհանուր գիտելիքներ, դրամատուրգիա և այլն։

Սովորաբար կուրսանտներին ուսուցման համար տրամադրվում են բրիտանական Լի-էնֆիլդ MK III հրացաններ։

Բացի դրանից, ուսումնական գործընթացը կառավարվում են մի ամբողջ շարք միջոցառումներով ինչպես առանձին կադետների, այնպես էլ ամբողջական ստորաբաժանման գնահատմամբ։

  • Կուրսանտների ուսուցումը վաշտի մակարդակի գրաֆիկով։
  • Մեկ օրվա կամ ազատ օրերի անցկացումը մարզական ճամբարներում վաշտի մակարդակով։
  • Ընտրված ճամբարի աշխատանքներին մասնակցություն։
  • Ճամբարների գնահատման անցկացումը վաշտի մակարդակով։
  • Գերման Լոսի՝ ամբողջ կղզու մասշտաբով անցկացվող մրցույթ։ Իրար հետ մրցվելուց հետո մրցույթում հաղթում են 22 գումարտակներից 2 լավագույն դասակները։
  • Վաշտի լավագույն աղջկա ու տղայի ընտրությունը։
  • Ճամբարի աշխատանքներին մասնակցած բոլոր կադետների պարգևատրում։

Կորպուսի աստիճանների ցուցակ խմբագրել

Սպաները

Կադետներ

  • Գումարտակի ավագ փոխգնդապետ (միակն է վաշտում)
  • Գումարտակի ինտենդանտից փոխսպա (միակն է վաշտում)
  • Վաշտի ավագ փոխսպա (միակն է վաշտում)
  • Վաշտի կրտսեր փոխսպա (միակն է վաշտում)
  • Սերժանտ ( գնդում հինգն են բացառությամբ CSM ու CQMS/կախված է վաշտի դասակներից)
  • Կապրալ (գնդում տասնհինգն են)
  • Կրտսեր կապրալ (գնդում տասնհինգն են)
  • Կադետ

Բացառություններ

  • Գնդի ավագ (RSM)
  • Գնդի ինտենդատ-սերժանտ (RQMS)
  • Վաշտի ավագ (CSM)
  • Վաշտի ինտենդատ-սերժանտ (CQMS)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել