Ազգային լեգեոն կամավորական ջոկատ

Ազգային լեգեոն, կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում մայրաքաղաքի տարբեր դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտներից։ 1992 թվականին ջոկատը համալրվել է Մասիսի և Սիսիանի նույն տարիքի կամավորականներով։ Ունեցել է շտաբ, դրոշ, զինանշան։ Մինչև 1992 թվականի հունվարը «Ազգային լեգեոն»-ը մասնակցել է ուսումնամարզական հավաքների։ 1992 թվականի աշնանը ջոկատի հիմքի վրա կազմավորվել է «Արծիվ-3» կամավորական գումարտակը։ 1992-1994 թվականներին «Ազգային լեգեոն»-ը մասնակցել է ՀՀ Գորիսի (Շուռնուխ, Աղբուլաղ, Կոռնիձոր), Կապանի, Սիսիանի և Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի (Հոռաթաղ, Չլդրան, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Տոնաշեն, Մատաղիս), Կուբաթլուի (Սեյթաս, Մազրա, Վերին Ջիբիքլի, Ներքին Ջիբիքլի), Քաշաթաղի (Ծաղկաբերդ, Կուշչի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ազգային լեգեոն կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Հրամանատարներ՝ Ս․ Հակոբյան, Լ․ Գևորգյան (մարտական հրամանատար), շտաբի պետ՝ Հ․ Գերոյան։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png


ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԻՈՆԸ շարունակում է գործել նախապատրաստում է հազարավոր պատանիների։