Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ազատ (այլ կիրառումներ)

Ազատ, գյուղ Արցախի Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում՝ Գետաշենից 5 կմ հյուսիս՝ 1350 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 550 (1988)։ Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ուներ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց։ Գյուղում կար քարաշեն եկեղեցի (13-րդ դար), շրջակայքում՝ Ա. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Պանդալիոն մատուռը (19-րդ դար), արևմտյան կողմում՝ վանքի ավերակներ։

1988 թվականին ԽՄՀՄ ՆԳ զորքերի օգնությամբ ադրբեջանական ՄՀՆՋ-ականները գրավել են գյուղը։ Բնակիչները տեղահանվել են, մեծ մասը բնակություն է հաստատել ՀՀ-ում։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png