Ազատ գոտի (ֆիլմ)

կինոնկար

«Ազատ գոտի» (անգլ.՝ Free Zone), 2005 թվականին ռեժիսոր Ամոս Գիտայի նկարահանած ֆիլմը[5]։

Ազատ գոտի
անգլ.՝ Free Zone
Երկիր Իսրայել
 Իսպանիա
 Ֆրանսիա
 Բելգիա[1]
Ժանրդրամա[2][3][4] և կինոկատակերգություն
Թվական2005
Լեզուանգլերեն և եբրայերեն
ՌեժիսորԱմոս Գիտայ[2][3]
Սցենարի հեղինակԱմոս Գիտայ
ԴերակատարներՆատալի Փորտման[3], Հիամ Աբբաս[3], Կարմեն Մաուրա[3], Հաննա Լասլո, Մաքրամ Խուրի, Ակի Ավնի[3], Շրեդի Ջաբարին, Ուրի Կլաուցներ, Լիրոն Լևո և Թինքերբել[1]
ՕպերատորԼորան Բրյունե
ԵրաժշտությունՀավա Ալբերշտայն
ՄոնտաժՅան Դեդե
Պատմվածքի վայրՀորդանան և Իսրայել
Տևողություն90 րոպե
 Free Zone (film) Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականին՝ Կաննի կինոփառատոնում։ 2014 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[6]։

Սյուժե խմբագրել

Երուսաղեմում մի քանի ամիս բնակվող ամերիկուհի Ռեբեկան խզում է հարաբերությունները իր իսրայելցի փեսացուի՝ Ջուլիոյի հետ։ Հուզված վիճակում տաքսի նստելով՝ նա վարորդին խնդրում է իրեն հեռու տանել իր բաժանման վայրից։ Հաննան, տաքսու վարորդը, ով ճանապարհ է ընկել Հորդանան՝ ազատ գոտի, նրան թույլ է տալիս, որ իրեն ուղեկցի հանդիպելու «Ամերիկացուն»` ամուսնու պաղեստինցի գործընկերոջը։ Տեղ հասնելով` նրանք հասկանում են, որ «Ամերիկացին» այնտեղ չէ, իսկ պաղեստինցի մի կին՝ Լեյլան, Հաննայի հետ վիճաբանությունից հետո, համաձայնում է նրանց տանել օազիզ, որտեղ ապրում է «Ամերիկացին»։

Դերեր խմբագրել

  • Ռեբեկա՝ Նատալի Փորտման
  • Հաննա՝ Հաննա Լասլո
  • Լեյլա՝ Հիամ Աբաս
  • Տիկին Բրեյթբերգ՝ Կարմեն Մաուրա
  • Սամիր ակա «Ամերիկացին»` Մաքրամ Խուրի
  • Ջուլիո` Ակի Ավնի
  • Սահմանապահ՝ Լիրոն Լևո

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0441761/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.adorocinema.com/filmes/filme-59982/
  4. http://www.metacritic.com/movie/free-zone
  5. «Ամոս Գիտայ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. ««Ազատ գոտի» ֆիլմը «Ոսկե ծիրանի» «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ գոտի (ֆիլմ)» հոդվածին։