Ազատ Հակոբյան

կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ազատ Հակոբյան (1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ ինքնուս կոմպոզիտոր։

Ազատ Հակոբյան
Ծնվել է1910
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունկոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

Ազատ Հակոբյանը ծնվել է 1910 թվականին Թիֆլիս քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, որն ավարտել է 1932 թվականին։ Աշխատել է որպես կառուցող, ինժեներ։

1954 թվականին 1954 թվականից հեռակայել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան համամիութենական ժողովրդական տանը կից գործող երաժշտական ուսումնարանի դասընթացներին, որն ավարտել 1958 թվականին։ Հորինել է մի քանի տասնյակ տարբեր ժանրի երգեր՝ քնարական, կատակային, աշխատանքային, մանկական, քայլերգեր։ Գրել է «Կովածաղիկ» չորս գործողությամբ երաժշտական կատակերգությունը՝ թատերագետ Արարատ Բարսեղյանի տեքստով[1]։ Գրել է աշխատություններ դաշնամուրի, թավչութակի, սիմֆոնիկ նվագախմբի համար։ Առավել հայտնի են Ազատ Հակոբյանի «Հանուն առատության», «Անուշ յար», «Գարնան ջրեր», «Ինչու թողիր ինձ մենակ», «Սպասում եմ քեզ», «Ծիծեռնակեր» և այլ երգեր ու պարեղանակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 134