Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբիոն (այլ կիրառումներ)


Բրաբիոն
Բրաբիոն
Բրաբիոն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ցեղ Ագավա (Agave)
Ենթացեղ Manfreda
Վերնատեսակ 'Polianthes'
Տեսակ Բրաբիոն (A. amica)
Միջազգային անվանում
Agave amica

Բրաբիոն կամ ազատուկ[1] (լատին․՝ Polianthes tuberosa ), շքանարգիզազգիների ընտանիքի (Agave) բազմամյա բույս։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։

Անվանումը տարբեր երկրներում խմբագրել

Բրաբիոնի լատինական tuberosa անվանումը ծագել է ծաղկի արմատային կառուցվածքից ելնելով՝ tuber նշանակում է պալար[2]։ Մեքսիկայում, որը համարվում է բրաբիոնի հայրենիքը[3], ծաղկի անուն է «Օհմեզուչետլ», որը նշանակում է «ոսկրե ծաղիկ»։ Արևելա-հնդկական անվանումն է՝ «Ռաթքիրանի» (գիշերային ծաղիկ), հինդիյով «Rajnigandha» (գիշերային բույր), հարավային Հնդկաստանում՝ «Sugandaraja» (բույրի արքա)։ Սինգապուրում այն կոչվում է «Xinxiao», որը նշանակում է՝ «այն, ինչի վրա հանգստանում են գիշերային թիթեռները»։ Պարսկաստանում բրաբիոնի անվանումն է «Միրիամ», որը նաև տարածված կանացի անուն է։

Օգտագործում խմբագրել

Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում՝ բուրումնավետ յուղեր և ծխաձողիկներ, օծանելիք ստանալու համար։ Բրաբիոնի բուրումնավետ մեկ լիտր յուղ ստանալու համար օգտագործվում է մեկ տոննա ծաղիկ, որի պատճառով էլ համարվում է ամենաթանկ յուղերից մեկը։ Վիկտորիական ժամանակաշրջանում համարվել է թաղման ծաղիկ, իսկ Հավայան կղզիներում բրաբիոնի ծաղիկներով հյուսում են ավանդական ծաղկեփնջերը։

Հայկական ավանդապատում խմբագրել

Ըստ հայկական ավանդության Բյուրակն (Բինգյոլ) լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում[4]։

  Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և աղոթող և ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբիոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը, եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի, անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին, արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի՝ ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցընի իր քիմքին՝ ամեն զվարճություն կվայելի
- Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը
 

Հղումներ խմբագրել

  1. Ռ.Ս. Ղազարյան (1981). Բուսանունների հայերեն-լատիներեն, ռուսերեն-անգլերեն, ֆրանսերեն-գերմաներեն բառարան. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
  2. Wedgwood, Hensleigh (1855). «On False Etymologies». Transactions of the Philological Society (6): 66. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  3. «Agave amica (Medik.) Thiede & Govaerts». World Checklist of Selected Plant Families. Royal Botanic Gardens, Kew. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  4. Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը

Արտաքին հղումներ խմբագրել