«Ազատության շեմին» (Ֆրանսերեն Au seuil de la liberté) վերաբերում է Բելգիացի սուրելաիստ նկարիչ Ռենե Մագրիտի կողմից յուղաներկով նկարված երկու կտավներին։ Աշխատանքը պատկերում է մի ընդարձակ սենյակ, որի պատերին վահանակներով պատված են տարբեր տեսարաններ կամ պատուհաններ։ Յուրաքանչյուր վահանակ բացահայտում է տարբեր առարկա՝ երկինք, կրակ, անտառ, շենքի ճակատային մաս, զարդային նմուշ, կանացի մարմնաքանդակ, և տարօրինակ մետաղական հյուսվածք, որը ունի հատկանշական գնդաձև զանգեր (Մագրիտի համար սովորական տարր)։ Սենյակի ներսում կա թնդանոթ։

Ազատության շեմին
տեսակնկարների շարք
նկարիչՌենե Մագրիտ
տարի1937
ուղղությունսյուրռեալիզմ
նյություղաներկ
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ և Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան
հատվածն էOn the Threshold of Liberty? և On the Threshold of Liberty?
Ծանոթագրություններ
Ռենե Մագրիտի ստորգրությունը

Բնօրինակը ավարտին է հասցվել 1929 թվականին և ներկայումս Ռոտերդամում՝ Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանում, գտնվող հավաքածուի մի մասն է կազմում[1] : Երկրորդ տարբերակը պատվիրվել է 1937 թվականին Մագրիտիի հովանավոր Էդվարդ Ջեյմսի կողմից[2]։ Այս տարբերակի համար, կողմնորոշումը փոխվեց հորիզոնականից ուղղահայաց, որը հանգեցրեց պատկերված սենյակի տարածքի ավելացմանը։ Այն ներկայումս ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում։

1983 թվականին ամերիկացի կոմպոզիտոր և շեփորահար Մարկ Այշեմը ստեղծեց մի երաժշտական ստեղծագործություն, որը անվանվեց այս նկարի պատվին։ 1996-2008 թվականներին Ազգային հանրային ռադիոն օգտագործեց Այշեմի ստեղծագործությունը «Առավոտյան հրատարակություն» հաղորդման ժամանակամար, որպես Անկախության օրվա տարելիցին նվիրված Անկախության հռչակագրի ընթերցման ֆոնային երաժշտություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. René Magritte | Museum Boijmans Van Beuningen
  2. Object Information | The Art Institute of Chicago