Ազամաթ Աբդուռաիմով

ֆուտբոլիստ

Ազամաթ Բերադորովիչ Աբդուռաիմով (ուզբ.՝ Azamat Birodarovich Abduraimov, ապրիլի 27, 1966(1966-04-27), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուզբեկ ֆուտբոլիստ, որը հանդես ե եկել որպես հարձակվող, ֆուտբոլային մարզիչ։ 1992-1996 թվականներին խաղացել է Ուզբեկստանի հավաքականում։ 1994 թվականին հավաքականի կազմում դարձել է Ասիական խաղերի չեմպիոն։ Խորհրդային և ուզբեկ հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Բերադոր Աբդուռաիմովի որդին է։ Եղբայրները՝ Ջասուրն ու Բախոդիրը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։

Ազամատ Աբդուրաիմով
Azamat Birodarovich Abduraimov
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1966(1966-04-27) (57 տարեկան)
Ծննդավայր Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 171 սմ
Դիրք հրաձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբի
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖՇՄ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983-1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖՇՄ 28 (1)
1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՄԱ (Դոնի Ռոստով) 0 (0)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲԿՄԱ-2 15 (1)
1987-1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պախտակոր 124 (25)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Մոսկվա) 3 (0)
1991  Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պամիր 25 (4)
1992 Բանգլադեշ Մոհամմեդան 11 (17)
1992 Ուզբեկստան Նավբախոր 8 (4)
1993 Ուզբեկստան ԲԿՄԱ (Տաշքենդ) 17 (10)
1994 Մալայզիա Պախանգ 28 (14)
1995 Ուզբեկստան Նավբախոր 4 (1)
1995 Ուզբեկստան Պոլիտոտդել 11 (2)
1995-1996 Սաուդյան Արաբիա Ալ-Վահդա (Մեքքա) 20 (10)
1996-1999 Ուզբեկստան Պախտակոր 91 (37)
1999-2000 Հնդկաստան Սալգաոկար ? (0)
2000 Ուզբեկստան Պախտակոր 22 (5)
2001 Ուզբեկստան Դուստլիկ 33 (13)
2002-2003 Ուզբեկստան ՆՊՈԻ-Ասիա ? (?)
Ազգային հավաքական
1992-1996 Ուզբեկստան Ուզբեկստան 18 (11)
Մարզչական կարիերա
2002-2003 Ուզբեկստան ՆՊՈԻ-Ասիա
2003-2005 Ուզբեկստան Ուզբեկստան (մինի ֆուտբոլ)
2005 Ուզբեկստան Արդուս (մինի-ֆուտբոլ) խաղացող
2008 Ուզբեկստան Բունյոդկոր տնօրեն
2009-2010 Ուզբեկստան Դինամո (Սամարղանդ)
2012 Ուզբեկստան Ուզբեկստան (օլիմպ.) մարզիչ
2012-2014 Ուզբեկստան Անդիժան
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սովորել է Տաշքենդի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ավարտել է Ռուսաստանի մարզիչների բարձրագույն դպրոցը (2006):

Կենսագրություն խմբագրել

Ազամատ Աբդուրաիմովը ծնվել է Տաշքենդում 1966 թվականի ապրիլի 27-ին՝ այն օրը, երբ տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ Տաշքենդում։ Նա իր մանկությունն անցկացրել է Մոսկվայում, ուր հայրը տեղափոխվել է 1969 թվականին, երբ Վսեվոլոդ Բոբրովը նրան հրավիրել է ԲԿՄԱ[1]։ Մանկության տարիներին Ազամատ Աբդուրաիմովն ակտիվորեն զբաղվել է հոկեյով և ֆուտբոլով, բայց վերջում վերջնականապես ընտրել է ֆուտբոլը։

ՖՇՄ ակումբի սան է։ Նույն թիմում սկսել է իր ելույթները մեծ ֆուտբոլում։

1984 թվականինին նա որոշ ժամանակ խաղացել է Մոսկվայի «Սպարտակ» երկրորդ կազմում, որից հետո ուղարկվել է «զինվորական ծառայության» Դոնի Ռոստովի ԲՄԱ (9 խաղ երկրորդ կազմում)։ Այնուհետև տեղափոխվել է ԲԿՄԱ-2, ապա «Պախտակոր», որ հանդես էր գալիս առաջին լիգայում։  Այդ ժամանակ ակումբը ղեկավարում էր Բերադոր Աբդուրաիմովը, ով էլ որդուն կանչել է Տաշքենդ։

Տաշքենդի ակումբում Ազամատ Աբդուրաիմովն անցկացրել է 4 տարի։ 1990 թվականի սկզբին հավիրվել է «Սպարտակ», բայց հրաժարվել է։ Այնուամենայնիվ, տարվա կեսերին նա տեղափոխվել է «Սպարտակ», քանի որ «Պախտակորի» նոր մարզիչ Ֆեոդոր Նովիկովի հետ հարաբերությունները չեն ստացվել։

1990 թվականին երկրորդ կեսից Մոսկվայում խաղացել է «Սպարտակի» կազմում և 3 խաղ անցկացրել բարձրագույն լիգայում։ Այնուամենայնիվ, ավելի հաճախ հանդես է եկել «Սպարտակի» երկրորդ կազմում՝ մասնակցելով 9 խաղի և խփելով 7 գոլ։ 1991 թվականի մրցաշրջանն անցկացրել է բարձրագույն լիգայի մեկ այլ ակումբում՝ «Պամիրում», ուր վարձավճարով տեղափոխվել է սեփական խնդրանքով։

1992 թվականին կարճ ժամանակով խաղացել է Բանգլադեշի «Մոհամմեդան» ակումբում «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստներ Սերգեյ Նովիկովի և Բորիս Կուզնեցովի հետ։ Բանգլադեշում դարձել է առաջնության լավագույն ռմբարկու 17 գոլերով, սահմանել առաջնության ռեկորդ՝ 3 անընդմեջ խաղերում հեղինակելով 10 գոլ (երկու հեթ-տրիկ և մեկ պոկեր)[2]։

Մրցաշրջանի կեսին վերադարձել է Ուզբեկստան, խաղացել «Նավբախոր» և ԲԿՄԱ (Տաշքենդ) ակումբներում։

1994 թվականին մեկամյա պայմանագիր է ստորագրել «Պախանգ» ակումբի հետ[3]։

1995 թվականին որոշ ժամանակ հանդես է եկել Ուզբեկստանի բարձրագույն լիգայում, որից հետո տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Վահդա» ակումբ։ 1996 թվականին վերադարձել է «Պախտակոր», որտեղ անցկացրել է մի քանի տարի։

2000 թվականին մի կարճ ժամանակ նա խաղաացել է Հնդկաստանի «Սալգաոկարում»[4], ապա կրկին վերադարձել «Պախտակոր»։ Մեծ ֆուտբոլում նրա վերջին ակումբներն են դարձել «Դուստլիկը» և ՆՊՈՒ Ասիան։ Վերջին ակումբում աշխատել է միաժամանակ որպես մարզիչ։

Խաղացողի իր կարիերան Ազամատ Աբդուրաիմովն ավարտել է մինի ֆուտբոլի «Արդուս» ակումբում, որտեղ նա նաև գլխավոր մարզիչ էր։ Ակումբի հետ միասին դարձել է երկրի չեմպիոն։ 2003 թվականից նա գլխավորել է Ուզբեկստանի ազգային հավաքականը։ 2005 թվականին թողել է այդ երկու պաշտոնները։

2004 թվականին ընդունվել է Մարզիչների բարձրագույն դպրոց, որն ավարտել է 2006 թվականին։ Դասընթացի ընթացքում նա վերապատրաստվել է Լևերկուզենի «Բայերում»[1]։ 2005 թվականից աշխատել է որպես Ռուսաստանի ֆուտբոլի միությանը կից ստեղծված «Հայրենական ֆուտբոլ» հիմնադրամի գլխավոր տնօրեն[5]։ Եղել է Ֆուտբոլի ֆեդերացիայի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում։

2008 թվականին (հոկտեմբերից) եղել է «Բունյոդկորի» գլխավոր տնօրենը[6], իսկ 2009-2010 թվականներին՝ «Դինամոյի» (Սամարղանդ) գլխավոր մարզիչը։

2012 թվականին եղել է Ուզբեկստանի երիտասարդական հավաքականի (մինչև 23) գլխավոր մարզիչ[7], 2012 թվականի երկրորդ կեսից՝ «Անդիժան» ակումբի գլխավոր մարզիչ[8]։ 2014 թվականի վերջում հեռացել է «Անդիժան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[9]։

Ուզբեկստանի հավաքական խմբագրել

Ազամատ Աբդուրաիմովը Ուզբեկստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում և խփել 11 գոլ։ 1994 թվականին դարձել է Ասիական խաղերի չեմպիոն. հեղինակել է այդ մրցաշարի կիսաեզրափակչի հաղթական գոլը՝ գրավելով Հարավային Կորեայի դարպասը, իսկ եզրափակչում եղել է Չինաստանի հավաքականի դարպասը խփած գոլերից մեկի հեղինակը[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

«Պախտակոր»
  • ԽՍՀՄ Առաջին լիգայի գավաթ − 1988, 1989
  • Ուզբեկստանի գավաթակիր − 1997
  • Ուզբեկստանի չեմպիոն − 1998
«Մոհամմեդան»
  • Բանգլադեշի առաջնության արծաթե մեդալակիր − 1992
  • Բանգլադեշի առաջնության լավագույն ռմբարկու − 1992 (17 գոլ)
«Նավբախոր»
  • Ուզբեկստանի գավաթակիր − 1992
«Պախանգ»
  • Մալազիայի չեմպիոն − 1994
«Ալ-Վախդա»
  • Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջին լիգայի չեմպիոն − 1996
Ուզբեկստանի հավաքական
  • Ասիական խաղերի չեմպիոն − 1994

Որպես մարզիչ խմբագրել

«Արդուս»
  • Ուզբեկստանի չեմպիոն մինի ֆուտբոլում − 2005 թվական

Պետական պարգևներ խմբագրել

  • «Շուխրատ» մեդալ[11]

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Ումիդա, դուստրը՝ Ալիա[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Немецкие «каникулы» Азамата Абдураимова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. Как я с Абдураимовыми плов ел
  3. Raimov Pahang’s pick
  4. «Season ending Transfers 1999». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. А. Абдураимов возглавил фонд «Отечественный футбол»
  6. Абдураимов назначен спортивным директором «Бунёдкора»
  7. «Алексей Евстафеев возглавил молодёжную сборную Узбекистана». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
  9. «Азамат Абдураимов: «Было изначально понятно, что Пищур не великий»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. Asian Games 1994 (Hiroshima, Japan)
  11. О награждении группы спортсменов и тренеров республики
  12. «Former Pahang striker turns to futsal». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • В. А. Сафаров: «Легенда узбекского футбола». Стр. 111. Ташкент. 2009 год.

Արտաքին հղումներ խմբագրել