Ադրիան ֆոն Ցիգլերը (Adrian von Ziegler, դեկտեմբերի 25, 1989(1989-12-25), Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), շվեյցարացի երգահան է։ Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում[2]։ Ճանաչում է ստացել ՅուԹյուբ կայքի միջոցով։ 2014 թվականի հունվար ամսին Յութուբում նրա ալիքի հետևորդների թիվն անցավ 200 հազարը[3]։ Իսկ 2015 թվականին հետևորդների թիվը հասավ 400 հազարի։ Ադրիան ֆոն Ցիգլերի ստեղծագործությունները հիմնականում առանց խոսքերի են, քանի որ, ինչպես ինքն է նշում "չի ցանկանում ավելացնել խոսքեր [իր] երգերին, որ [նրա] երգերը լսողը յուրովի ընկալի"[4]։ Իր երաժշտություններում նա հիմնականում օգտագործում է ստեղնաշարային գործիքներ (հաճախ դաշնամուր), կիթառ, պարկապզուկ, հարվածային գործիքներ, ջութակ։

Ադրիան ֆոն Ցիգլեր
Բնօրինակ անունգերմ.՝ Adrian von Ziegler
Ծնվել էդեկտեմբերի 25, 1989(1989-12-25) (34 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[1]
Երկիր Շվեյցարիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և հնչյունային օպերատոր
Գործիքներդաշնամուր

Երաժշտական կարիերա խմբագրել

15 տարեկանում, այն բանից հետո, երբ դուրս եկավ տեղական ռոք խմբի կազմից, որում հարվածային գործիքներով էր նվագում, Ադրիանը սկսեց ինքնուրույն ստեղծագործել։

2007-2009 թվականների ընթացքում նա ձայնագրում է բազմաթիվ դեմո երգեր՝ ընտրելով "Indigo" բեմական անունը։ Այդ ժամանակ կիթառի հետ մեկտեղ հաճախ օգտագործում էր ստեղնաշարային և նվագախմբի տարբեր գործիքներ։

2009 թվականից սկսած նա սկսում ստեղծագործել իր իսկական անվան տակ։ 2010-2016 թվականների ընթացքում թողարկել է 17 ալբոմ։

Երաժշտական ուղղություններ խմբագրել

Ադրիանի ստեղծագործությունները տարբեր երաժշտական ուղղությունների են պատկանում։ Այդ ուղղությունները, ըստ Ադրիանի, կարելի է բնորոշել որպես կելտական երաժշտությունը, էմոցիոնալ երաժշտություն, հանգստացնող երաժշտություն, մետալ, համաշխարհային երաժշտություն, Dark alternative երաժշտությունը, Neoclassical Dark wave և ֆիլմային երաժշտություն[5]։ "Համաշխարհային երաժշտություն" ուղղության մեջ հիմնականում ընդգրկված են արևելյան երաժշտություն, որն իր հերթին բաժանվում է պարսկա-արաբական և չինա-ճապոնական ելևէջեր ունեցող երգերի։ Dark alternative ուղղության պատկանող ստեղծագործություններում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախումբ։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրիանը փորձել է գրել նաև էլեկտրոնային երաժշտություն, ինչի արդյունքում համագործակցություն է սկսվել նրա և The Enigma TNG միջև։ Ադրիանի խոսքերով "այս ոճի երաժշտությունն իրեն այքան էլ հոգեհարազատ չէ, սակայն այս համագործակցությունը երկարաժամկետ կլինի"[6][7]։

Ոգեշնչման աղբյուրներ խմբագրել

Երաժշտություն գրելիս, ինչպես նշում է Ադրիանը, ինքը ոգեշնչում է բնությունից, գրականությունից, պատմությունից, դիցաբանությունից, իր զգացմունքներից և երևակայական աշխարհից, ինչպես նաև իր ընտրյալ Կարինայից[2]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Requiem (2010)
  • Lifeclock (2010)
  • Across Acheron (2011)
  • Wanderer (2011)
  • Mirror of the Night (2011)
  • Mortualia (2012)
  • Spellbound (2012)
  • Starchaser (2012)
  • The Celtic Collection (2012)
  • Odyssey (2012)
  • Feather and Skull (2013)
  • Vagabond (2013)
  • Libertas (2014)
  • The Celtic Collection II (հավաքածու) (2014)
  • Queen of Thorns (2014)
  • Atmospheres (2016)
  • Moonsong (2016)

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 «YouTube - Question & Answer Part 1/4 - 50'000 Subs Special».
  3. «AdrianvonZiegler».
  4. «YouTube - Question & Answer Part 2/4 - 50'000 Subs Special».
  5. «Facebook - Adrian von Ziegler - About».
  6. «Facebook - Adrian von Ziegler - 24 July - "New Horizons" երգի հղումը».
  7. «YouTube - Electronic Music - New Horizons - Adrian von Ziegler-ի մեկնաբանությունը».