«Ադրիանուպոլսի ավետարան», հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան։ Հայերեն հնագույն թվակիր ավետարան։ Գրվել ու պատկերազարդվել է 1007-ին Բյուզանդիայի Ադրիանուպոլիս քաղաքում․ գրիչ՝ Կիրակոս երեց։ Պատվիրատուն է հայ ազնվական, Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ի առաջին սուսերակիր Հովհաննես Պրոքսիմոսը։ Մանրանկարչի անունը չի պահպանվել։

Ադրիանուպոլսի ավետարան
Տեսակձեռագրերի նկարազարդում
Կազմված էՉորս ավետարանիչներ
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1007

Անհայտ մանրանկարիչը պատկերել է խորաններ, երկու խաչ, 4 ավետարանիչներին, Տիրամորը՝ գահի վրա, մանուկ Հիսուսի հետ և պատվիրատուին։ «Տիրամայրը մանկան հետ» հորինվածքը պատկերագրական տիպով և պատկերման եղանակով սերտորեն առնչվում է նույն շրջանի բյուզանդական օրինակների հետ, մինչդեռ խորանները և կանգնած ավետարանիչների ծանր, մոնումենտալ ֆիգուրները բնորոշ են 10-11-րդ դարերի հայկական ձեռագրերի նկարազարդումներին ու տարբերվում են 11-րդ դարի բյուզանդական ոճից։

«Ադրիանուպոլսի ավետարան»-ի մանրանկարները կարևոր են հայ և բյուզանդական արվեստի առնչությունները պարզաբանելու համար։

1883 թվականին ավետարանը Կոստանդնուպոլսից տեղափոխվել է Սուրբ Ղազար կղզի, որտեղ ցայժմ պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 18 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն խմբագրել

  • Арутюнова-Фиданян В. А. Армяно-византийская контактная зона (X-XI вв.). Результаты взаимодействия культур. М., 1994
  • Սարգիսյան Բ., Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. 1, Վնտ., 1914
  • Марр Н.Я. Кавказский культурный мир и Армения. Ереван, 1995.
  • Ադրիանապոլսի աւետարան (1007 թ. reddit կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 92