Ադրիանա Սալվատիերա Արիասա (իսպ.՝ Adriana Salvatierra Arriaza, հունիսի 3, 1989(1989-06-03), Սանտա Կրուս դե լա Սիերրա, Բոլիվիա), բոլիվիացի քաղաքական գործիչ։ 2019 թվականի նոյեմբերի 10-ին մի քանի ժամվա ընթացքում դե յուրե կատարել Է Բոլիվիայի նախագահի պարտականությունները՝ միաժամանակ պաշտոնապես չընդգրկվելով պաշտոնում։ Սակայն շուտով հրաժարական է տվել։ Մինչ այդ եղել է Բոլիվիայի Սենատի նախագահը (2019 թվականի հունվարից[1]):

Ադրիանա Սալվատիերա
 
Կուսակցություն՝ Շարժում դեպի սոցիալիզմ
Կրթություն՝ Universidad Autónoma Gabriel René Moreno?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 3, 1989(1989-06-03) (34 տարեկան)
Ծննդավայր Սանտա Կրուս դե լա Սիերրա, Բոլիվիա
Քաղաքացիություն  Չիլի և  Բոլիվիա

Կենսագրություն խմբագրել

Քաղաքական գործունեություն խմբագրել

Ադրիանա Սալվատիերայի մուտքը քաղաքականություն սկսվել է 2005 թվականին, երբ նա ընդամենը 16 տարեկան էր։ Նա անդամակցել է Սոցիալիզմի շարժմանը։ 2014 թվականին կուսակցության երիտասարդական կազմակերպությունը սենատորների թեկնածու է ընտրել նրա պրոֆեսիոնալիզմի և հասարակական, քաղաքացիական և գյուղացիական կազմակերպությունների հետ ստորին աշխատանքի համար։ Նա Սենատ է ընտրվել 26 տարեկանում՝ 2015 թվականին Սանտա Կրուսի դեպարտամենտից։ 29 տարեկանում Սալվատիերան Բոլիվիայի պատմության մեջ Սենատի ամենաերիտասարդ նախագահն էր[2]։

Հրաժարական խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 10-ին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ զինվորականների բողոքներից և վերջնագրից հետո։ Դրանից հետո իր պաշտոնը լքել է երկրի փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան։ Նախագահի պարտականությունների կատարման հերթում հաջորդը Պատգամավորների պալատի նախագահ Վիկտոր Բորդան էր, որը, սակայն, նախագահ Մորալեսից շուտ հրաժարական տվեց։ Սահմանադրության համաձայն՝ այդ դեպքում նախագահի պարտականությունները պետք է կատարի Սենատի նախագահ Ադրիանա Սալվատիերան[3]։

Սալվատիերան իր պաշտոնաթողության մասին հայտարարել է նույն օրը և ապաստան է խնդրել Լա Պասում Մեքսիկայի դեսպանատանից, այն բանից հետո, երբ դա արել Է Մորալեսը երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում[4]։ Սենատի երկրորդ փոխնախագահ Ժանին Անյեսը, առաջին փոխնախագահի հրաժարականի պատճառով, այն ժամանակ փոխարինել է նրան։ Սակայն ավելի ուշ Սալվատիերան պնդում էր, որ թեև ինքը հրաժարական է տվել, Սենատը նրան դեռ չի ընդունել, և, հետևւաբար, նա մնում էր Սենատի նախագահ[5]։

Սենատը վերջնականապես ընդունել է նրա հրաժարականը 2019 թվականի նոյեմբերի 14-ին և Մոնիկա Եվա Կոպանին ընտրել է նոր նախագահ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Սալվատիերա» հոդվածին։