Ադրիանա Բիզի Ֆաբբրի
Ադրիանա Բիզի Ֆաբբրի (իտալերեն՝ Adriana Bisi Fabbri, սեպտեմբերի 1, 1881[1][2], Ֆեռարա, Իտալիա - մայիսի 29, 1918[1], Տրավեդոնա Մոնատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նկարիչ, ծաղրանկարիչ։
Ադրիանա Բիզի Ֆաբբրի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1881[1][2] |
Ծննդավայր | Ֆեռարա, Իտալիա |
Վախճանվել է | մայիսի 29, 1918[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Տրավեդոնա Մոնատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի և ծաղրանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ադրիանա Ֆաբբրին ծնվել է Ֆեռարայում, որտեղ էլ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ լրագրող Ջաննետա Բիզիին։ Պատանեկությունն անցել է Պադովայում, որտեղ եղել է Ումբերտո Բոչչոնիի մոր հյուրը։ Պադովայում, հետագայում Միլանում, որտեղ նա տեղափոխվել է ընտանիքի հետ 1905 թվականին, ստեղծել է բազմաթիվ նկարներ, որպես ինքնուս նկարիչ դասեր է առել Գաետանո Պրևիատիի և Լուիջի Կոնկոնիի ստուդիաներում։
1907 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Բերգամո, հաջորդ տարի Թուրինի 2-րդ կվադրինալեում ներկայացել է երկու աշխատանքով։ 1911 թվականին մասնակցել է Կաստելիո դի Ռիվոլիում կազմակերպված «Frigidarium» միջազգային հումորային ցուցահանդեսին, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի, նույն տարում մասնակցել է Միլանում Բոչչոնիի և այլ ֆուտուրիստների կազմակերպած 1-ին Esposizione Libera-ին։ Հետագա տարիների ընթացքում մասնակցել է այլ խմբակային ցուցահանդեսների, այդ թվում՝ Վենետիկի «Ca’ Pesaro», Միլանի «Famiglia Artistica» և «Società per le Belle Arti ed Esposizione Permanente»:
1914 թվականին դարձել է Nuove Tendenze խմբի անդամ, Միլանի Էնրիկո Ֆինցի կազմակերպության սրահում ունեցել է անհատական ցուցահանդես, որտեղ ներկայացել է 51 աշխատանքով։ Հանդես է եկել նաև որպես դիմանկարիչ և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արված նրա քաղաքական ծաղրանկարները տպագրվել են «Il Popolo d'Italia» (Իտալիայի մարդիկ) թերթում, աջակցել է նաև La Domenica Illustrata թերթին[3]։
ՄահԽմբագրել
Մահացել է Վարեզեի Տրավեդոնա Մոնատե կոմունայում 1918 թվականին։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ «ARTGATE - Fondazione Cariplo»։ www.artgate-cariplo.it։ Վերցված է 2016-09-02(չաշխատող հղում)
ԱղբյուրներԽմբագրել
- Laura Casone, Adriana Bisi Fabbri, online catalogue Artgate by Fondazione Cariplo, 2010, CC BY-SA (source for the first revision of this article).
- Luigi Sansone (ed) Adriana Bisi Fabbri, 1881-1918 Mazzotta, 2007, ISBN 978-88-202-1840-9
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադրիանա Բիզի Ֆաբբրի կատեգորիայում։ |