Ադրբեջանցիները Վրաստանում

Ադրբեջանցիները Վրաստանում (ադրբ.՝ Gürcüstan azərbaycanlıları, վրացերեն՝ აზერბაიჯანელები საქართველოში), Վրաստանում բնակվող ադրբեջանցիներն են, հանդիսանում են Վրաստանի քաղաքացիներ և էթնիկ ադրբեջանական ծագմամբ մշտական բնակիչներ։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում ապրում է 284 761 էթնիկ ադրբեջանցի [1]։ Ադրբեջանցիները կազմում են Վրաստանի բնակչության 6,5%-ը և հանդիսանում են երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունը։ Նրանք հիմնականում բնակվում են գյուղական վայրերում` Քվեմո Քարթլիի, Կախեթի, Շիդա Քարթլիի և Մցխեթ-Մթիանեթիի մարզերում, որը ավելի լայն իմաստով կոչվում է Բորչալու։ Պատմական ադրբեջանական համայնք կա նաև մայրաքաղաք Թբիլիսիում (նախկինում հայտնի էր որպես Թիֆլիս) և ավելի փոքր համայնքներ այլ շրջաններում [2]։ 1980-ականների վերջին Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում որոշակի լարվածություն կար, սակայն դրանք երբեք չեն վերաճել զինված բախումների [3]։

Ադրբեջանցիները Վրաստանում
Ընդհանուր քանակ

233,024(2014 թվական)

Բնակեցում
Քվեմո Քարթլի, Կախեթի մարզ, Շիդա Քարթլի, Մցխեթ-Մթիանեթ
Լեզու(ներ)
ադրբեջաներեն, վրացերեն
Հավատք(ներ)
Իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Մեսխեթցի թուրքեր

ՊատմությունԽմբագրել

 
Թբիլիսիի ադրբեջանական թաղամաս, 1870 թվական

Պատմականորեն Վրաստանում գտնվող ադրբեջանցիներին հաջողվել է պահպանել իրենց էթնիկական ինքնությունը և չեն մտահոգվել էթնիկ և (կամ) լեզվական ձուլման գործընթացներով, որոնք դիտվել են երկրի շատ այլ էթնիկ համայնքների շրջանում։ Նատալիա Վոլկովան դա բացատրեց համայնքի մեծ թվով և որոշակի աշխարհագրական տարածքում սահմանափակվելու միտումով։ Մյուս պատճառն այն էր, որ, ի տարբերություն իրենց հարևանների մեծ մասի, ադրբեջանցիները պատմականորեն հավատարիմ էին իսլամին, ինչը թուլացրեց խառնամուսնությունների կամ այլ դավանանքի մարդկանց հետ ցանկացած այլ տեսակի սերտ կապի հնարավորությունները։ Վերջապես, այն փաստը, որ ադրբեջաներենը երկար ժամանակ վայելում էր ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ, նվազեցրեց հարևանների լեզուները իմանալու անհրաժեշտությունը՝ կանխելով լեզվի վերջնական փոփոխությունը։ Վոլկովան նշեց, որ 1976 թվականի դրությամբ ադրբեջանցիների ուծացման դեպքերը նույնիսկ ամենափոքր համայնքներում անլսելի էին [4]։

Միջին դարերԽմբագրել

Վրաստանի ադրբեջանական բնակչությունը իր արմատները գալիս է տասներեքերորդ դարի երկրորդ կեսին սելջուկների արշավանքից հետո տեղի ունեցած իրադարձություններից, երբ օղուզ ցեղերը հաստատվեցին հարավային Վրաստանում։ Ընդդիմանալով Սելջուկյան կայսրությանը՝ վրացիները դաշնակցեցին կումանների հետ (Կովկասի հյուսիսում ապրող ղփչաղական ցեղերի մի ճյուղ), դրանով իսկ թույլ է տալով ավելի շատ թյուրքական միգրացիա տարածաշրջանում։ 1480-ականներին ծագմամբ Ղազախից, Փամբակից և Շուրագելից մի խումբ ադրբեջանցիներ հաստատվեցին Աղստև և Դեբեդ գետերի ավազաններում [5]։ Տասնվեցերորդ դարից սկսած ղզլբաշական ցեղերը սկսեց արտագաղթել և հաստատվել է Ստորին Քարթլիում՝ Կուր գետի երկու ափերին, Ալգետի և Խրամ գետերի հովիտներում, Դաբնիսի կիրճում և Սոմխիթիում (վրացահպատակ Հայաստան[Ն 1])։ Տասնյոթերորդ դարի սկզբին նրանք տարածվեցին դեպի արևելք մինչև Կարայազիի (ներկայիս Գարդաբանի շրջան) բերրի հողեր, իսկ արևմուտքում հասան Շուլավերի և Դմանիսի կիրճ [6]։ Դրանց համախմբումը հանգեցրեց ադրբեջանական համայնքի կազմավորմանը [7]։ Այսօր էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված տարածքը պատմականորեն հայտնի է որպես Բորչալի [8]։ Տարածքն իր հերթին իր անունը տվեց Բորչալիի սուլթանությանը, որը գոյություն ուներ այնտեղ 1604-1755 թվականներին ՝ իր մայրաքաղաք Աղջագալայով [9] (միջնադարյան ամրոց, որի ավերակները ներկայումս գտնվում են Քուշչիի մոտ, Մառնեուլիի շրջանում), որը հետագայում վերածվեց մոուրավի (շրջանի) [10]։ Բացի այդ, տասնյոթերորդ դարի սկզբին մինչև 15,000 թրքախոս ընտանիքներ վերաբնակեցվել էին Կախեթում պարսից շահ Աբբաս I-ի կողմից, մի շարք պատժիչ արշավանքներից հետո, որը նա նախաձեռնել էր իր վրացի հպատակ Թեյմուրազ I-ի դեմ [11]։ Այնուամենայնիվ, այդ վերաբնակիչները գրեթե ամբողջությամբ ոչնչացվեցին մեկ տասնամյակ չանցած՝ Կախեթի ապստամբության ընթացքում։ Ադրբեջանական համայնքի տարածքը տասնութերորդ դարի սկզբին տարածվում էր հյուսիսում մինչև Ծալկայի սարահարթ, իսկ արևմուտքում՝ մինչև Բաշկեչիդ (ժամանակակից Դմանիսի շրջանը և դրա հարակից տարածքը) [12]։

Ցարական ռուսական իշխանությունԽմբագրել

 
Մահմեդական գորգեր վաճառող առևտրականներ Թիֆլիսում, մոտ. 1900 թվական

Ռուս-պարսկական առաջին, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից և Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերից հետո, որոնց արդյունքում Ռուսաստանը գրավեց Հարավային Կովկասը և Դաղստանը Ղաջարյան Իրանից [13], կառավարությունը վերակազմավորվեց Վրաստանի թագավորությունը՝ վերածվելով այն նահանգի՝ իր իսկ ստորաբաժանումներով, որոնցից հինգը կոչվում էին թաթարական շրջաններ (ցարական նոմենկլատուրան օգտագործում էր «թաթարական» բառը ադրբեջանականի փոխարեն), որոնք էին Բորչալին, Փամբակը, Շուրագելը, Ղազախը և Շամշադինը [14]։ 1868 թվականին վերջին երկուսը մտան Ելիզավետպոլի նահանգի կազմում, մինչդեռ առաջին երեքը ներառվեցին Թիֆլիսի նահանգի կազմում՝ որպես Բորչալի գավառ։ Գավառը հիմնականում ադրբեջանաբնակ էր [15]։

Թիֆլիսում ադրբեջանցիները պատմականորեն բնակեցրել են Օրթաչալա թաղամասը (ադրբեջաներեն օրտա բառից, որտ նշանակում է «կենտրոնական, միջին» և վրացերեն ჭალა (չալա), այսինքն «կանաչ առափնյա տարածք»), որը հայտնի է նաև որպես Մայդան (ադրբ.՝ Meydan, նշանակում է «հրապարակ») կամ Շեյտանբազար (ադրբ.՝ Şeytanbazar, նշանակում է «Սատանայի շուկա») [16][17][18]։

1905 թվականի նոյեմբերին Թիֆլիսը համարյա դարձավ հայ-ադրբեջանական էթնիկական բախումների ասպարեզ, որոնք հարուցել էին բռնի բախումներ և կոտորածներ Հարավային Կովկասի մնացած մասերում։ Այդ ժամանակ քաղաքի հայ բնակչությունը 50 000 էր՝ վտանգավոր դրության մեջ դնելով 1000 ադրբեջանցիներին։ Հայ ազգայնական «Դաշնակցություն» կուսակցության միլիցիայի ստորաբաժանումները գրավեցին առանցքային դիրքերը։ Ադրբեջանցիներին օգնում էին 2000 հեծյալ կամավորներ Բորչալիից։ Նոյեմբերի 27-ի ցերեկվա ժամը երեքին արդեն կար 22 սպանված և վիրավոր [19]։ Ի պատասխան՝ սոցիալ-դեմոկրատ բանվորական ակտիվիստները խաղաղ ցույց կազմակերպեցին՝ կոչ անելով երկու կողմերին էլ հակամարտության մեջ չմտնել, և կարողացան զենք ձեռք բերել Կովկասի փոխարքայությունից՝ փողոցները հսկելու համար։ Միջնորդությունից հետո երկու կողմերն էլ խաղաղ համաձայնության եկան 1905 թվականի դեկտեմբերի 1-ին, և բորչալացիները լքեցին քաղաքը [20]։

1919 թվականին Վրաստանի կարճատև անկախության ժամանակ, 34-ամյա Փարիխանիմ Սոֆիևան՝ ադրբեջանցի կին Քարայազիի մոտ գտնվող Գարդաբան գյուղից, հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ իր ընտրատարածքում դառնալով Կովկասի պատմության մեջ առաջին ժողովրդավարական մուսուլման կինը և մեկը այն ժամանակ ընդամենը հինգ վրացի կին պատգամավորներից։

Խորհրդային իշխանությունԽմբագրել

Խորհրդային իշխանության ներքո ադրբեջանցիները երկրում մեծությամբ երրորդ ազգային փոքրամասնությունն էին (հայերից և ռուսներից հետո), բայց նրանց թիվն անընդհատ աճում էր բարձր ծնելիության մակարդակի պատճառով․ գրեթե երկու անգամ ավելի բարձր էր, քան էթնիկ վրացիներինը՝ 1989 թվականի դրությամբ [21]։ Նաև ունեին ցածր արտագաղթի ցուցանիշ։ Սրանցով պայմանավորված ադրբեջանցիների թիվն աճեց՝ 2002 թվականին Վրաստանում դառնալով ամենամեծ ազգային փոքրամասնությունը։

1944 թվականի մարտին մայրաքաղաք Թբիլիսիում բնակվող 3240 էթնիկ ադրբեջանցիներ և քրդեր բռնի տեղափոխվեցին Քվեմո Քարթլիի գյուղական բնակավայրեր, քանի որ նրանք «կանխամտածված խուսափում էին գյուղատնտեսական ոլորտում աշխատելուց» [22]։ Թբիլիսիում թույլատրվել է մնալ միայն 31 ադրբեջանական ընտանիք, հիմնականում զինծառայողներ, հաշմանդամ պատերազմի վետերաններ և համալսարանականներ։

1944 թվականին Խորհրդային Միությունում բնակչության տեղահանության շրջանում, Մոսկվայում գտնվող կառավարությունը հրամանագիր արձակեց, համաձայն որի՝ Վրաստանի հարավային սահմանամերձ շրջանների տասնյակ հազարավոր բնակիչներ հարկադրաբար տեղափոխվելու էին Կենտրոնական Ասիա՝ ազգային անվտանգության պատճառներից ելնելով։ Հրամանագիրը նախատեսում էր մեսխեթցի թուրքերի, քրդերի, համշենահայերի և «այլոց» տեղափոխումը, չնայած վերջին կատեգորիան ենթադրաբար վերաբերում էր Սամցխե-Ջավախեթիում և Աջարիայում բնակվող ադրբեջանցիներին։ Վրացական ՆԳԺԿ սպաները տարբերություն չեն դրել ադրբեջանցիների և տեղահանման հիմնական թիրախ խմբերի միջև, քանի որ քրդերի և համշենահայերի հետ միասին նրանք դիտվում էին որպես «թուրքամետ» [23]։ 1949 թվականին պարզվեց, որ գրեթե 100,000 տեղահանվածներից 24,304-ը ադրբեջանցիներ են [22]։

Երկրի գյուղական մասերում բնակվող ադրբեջանցիները հիմնականում զբաղվում էին կոլխոզներում ու սովխոզներում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, ինչպես նաև մանր առևտրով և արդյունաբերությամբ։ Ֆերմերային արհմիություններին հատկացվել է համեմատաբար փոքր հողատարածքներ, որոնք, սակայն, ավելի շատ արդյունքներ են տվել, քան Վրաստանի պետական այլ հողերի մեծ մասը [24]։ Գործոնները, ինչպիսիք են բերրի հողը, մայրաքաղաքի հարևանությունը և հիմնական մուտքը սովետական խոշոր շուկաներ, թույլ տվեցին, որ ադրբեջանցի ֆերմերները ունենան համեմատաբար բարեկեցիկ կյանք՝ համաձայն խորհրդային չափանիշների [25]։ Ադրբեջանցիները նաև Քվեմո-Քարթլիի տեղական ինքնակառավարման մարմիններում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոններ էին զբաղեցնում [26]։

Գամսախուրդիայի նախագահությունըԽմբագրել

Խորհրդային Միությունից Վրաստանի անկախացման շարժման ընթացքում ադրբեջանական բնակչությունը վախենում էր անկախ Վրաստանում իր ճակատագրի համար։ 1980-ականների վերջին ադրբեջանական բնակավայրերում տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոններ զբաղեցնող էթնիկ ադրբեջանցիների մեծ մասը հեռացվել է իրենց պաշոններից [27]։ 1989 թվականին տեղի ունեցան տեղական իշխանությունների էթնիկական կազմի փոփոխություններ և հազարավոր էկո-միգրանտների վերաբնակեցում, ովքեր տուժել էին Սվանեթի լեռնային շրջանում սողանքներից։ Տեղի ադրբեջանական բնակչությունը, սկզբում ընդունելով միգրանտներին, պահանջում էր լուծել միայն ադրբեջանական ներկայացուցչության խնդիրը համայնքային մակարդակներում։ Պահանջներն անտեսվեցին. հետագայում տեղական բնակչությունից մշակութորեն տարբերվող և սոցիալական դժվարությունների մեջ հայտնված էկո-միգրանտները մեղադրվեցին ադրբեջանցիների դեմ հարձակումների և կողոպուտի մեջ․ [24] ինչը, իր հերթին, հանգեցրեց ցույցերի, սվանների և ադրբեջանցիների միջև էթնիկական բախումների, Բորչալիի ադրբեջանական իշխանությունների՝ Քվեմո-Քարթլիից սվան ներգաղթյալներին վտարելու պահանջի [28]։ Հակադրությունն իր գագաթնակետին հասավ Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներին (1991–1992), երբ հարյուրավոր ադրբեջանական ընտանիքներ բռնի ուժով վտարվեցին Դմանիսիում և Բոլնիսիում գտնվող իրենց տներից ազգայնական պարագլուխների կողմից և փախան Ադրբեջան։ Հազարավոր ադրբեջանցիներ արտագաղթեցին`վախենալով ազգայնական քաղաքականությունից։ Ղվարելում իր ելույթում Գամսախուրդիան Կախեթի ադրբեջանական բնակչությանը մեղադրեց «գլուխները բարձր պահելու և Կախեթի հետ թրեր չափելու մեջ» [29]։ Վրացական ազգայնական մամուլը մտահոգություն հայտնեց ադրբեջանական բնակչության արագ բնական աճի կապակցությամբ [21]։

Չնայած 1990-ականներին էթնիկական ճնշումը լայն մասշտաբով տեղի չէր ունեցել, Վրաստանում փոքրամասնությունները, հատկապես ադրբեջանցիները և օսերը, բախվեցին երկրի որոշ մասերում ստեղծված ազգայնական կազմակերպությունների հետ գործ ունենալու խնդրի։ Նախկինում հակված չլինելով միգրացիայի՝ 1990-ականների սկզբին ադրբեջանցիները դարձան երկրորդ մեծությամբ արտագաղթող էթնիկ համայնքը Վրաստանում, հիմնականում այս գյուղական արտագաղթողների երեք քառորդը մեկնեցին Ադրբեջան, իսկ մնացածը` Ռուսաստան։ Ի տարբերություն մյուս փոքրամասնությունների՝ մնացած ադրբեջանցիները որպես մնալու իրենց պատճառը նշեցին իրենց հայրենի համայնքների նկատմամբ կապվածությունը և լավ զարգացած գյուղացիական տնտեսությունները թողնելու չցանկանալը։ Ավելին, տարբեր ժամանակներում Ադրբեջան ներգաղթած Վրաստանում ծնված ադրբեջանցիները, այդ թվում` 50,000 Վրաստանում ծնված Ադրբեջանի քաղաքացիների ամուսիններ, հայտնել են Ադրբեջանում բյուրոկրատական խնդիրների մասին, որոնց մի մասը մոտ 20 տարի չի կարողացել ձեռք բերել Ադրբեջանի քաղաքացիություն։

Շևարդնաձեի նախագահությունըԽմբագրել

Գամսախուրդիայի տապալումից հետո նոր նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարվեց ազգայնական քաղաքականություն վարելուց, և նրա լավ հարաբերությունները իր նախկին գործընկեր Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիևի հետ, որն այդ ժամանակ Ադրբեջանի նախագահն էր, ապահովում էին Վրաստանի ադրբեջանական համայնքի անվտանգությունը։ Այնուամենայնիվ, Ջոնաթան Ուիթլին Շևարդնաձեի քաղաքականությունը Քվեմո-Քարթլիի նկատմամբ բնութագրում է որպես «բարորակ անտեսում», որը հետապնդվում է «հովանավոր-հաճախորդ կապերով» և երկրի մնացած մասերի հետ ազգային փոքրամասնություններին ինտեգրելու թույլ ջանքերով [26]։

1995 թվականին Շևարդնաձեն Լևան Մամալաձեին նշանակեց Քվեմո-Քարթլի նահանգի նահանգապետ, չնայած այն ժամանակ օրենսդիր մարմնում նահանգապետի պարտականությունները երբեք հստակ չէին ուրվագծվում։ Հաղորդվում է, որ Մամալաձեն օգտագործեց իր իշխանությունը Շևարդնաձեի և նրա քաղաքական կուսակցության օգտին էթնիկական ադրբեջանական ձայներ ապահովելու համար և հանդուրժեց կոռուպցիան տարածաշրջանում։ Ըստ Ջոնաթան Ուիթլիի՝ հենց Մամալալձեի առաջարկությամբ էր, որ 1999 թվականի ընտրություններում վեց ադրբեջանցիներ դարձան պատգամավոր, իսկ այնուհետև անդամագրվեցին «Նոր Վրաստան» դաշինքին, որին նա օգնում էր։ Միևնույն ժամանակ, տեղական կառավարության անդամների մեջ գերակշռում էին նրա կողմից նշանակված էթնիկ վրացիները, ներառյալ` ադրբեջանական մեծամասնությամբ բոլոր համայնքերի ղեկավարները [26]։ 2003 թվականի հարցազրույցում այն ժամանակվա վարչապետ և ապագա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատում էր Մամալաձեին ընդդիմադիր կուսակցությունների դեմ կեղտոտ արշավ իրականացնելու և ադրբեջանցիների ձայները ստանալու համար, որ նոր կառավարությունը կկազմակերպի Վրաստանի ադրբեջանական բնակչության զանգվածային տեղահանումներ [30]։ 2003 թվականի նոյեմբերին Շևարդնաձեի հրաժարականից անմիջապես հետո Մամալաձեն լքեց երկիրը։

Վարդերի հեղափոխությունից հետոԽմբագրել

Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը, որը իշխանության եկավ 2003 թվականի Վարդերի հեղափոխությունից հետո, քայլեր ձեռնարկեց երկրի փոքրամասնություններին ինտեգրելու ուղղությամբ` փորձելով բարելավել կրթական համակարգը [31]։

Նոր կառավարության ջանքերը՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար, փոխեցին զորակոչի պրակտիկան և փոխարենը թույլ տվեցին աղքատ շրջաններից շատ ադրբեջանցիների և հայերի (առնվազն 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից առաջ) վրացական բանակի կողմից իրական աշխատանքի հնարավորություններ առաջարկել՝ տարվելով պարտադիր զինվորական ծառայության [31]։

Իր հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում 2004 թվականին Սաակաշվիլին ճնշեց մաքսանենգության շուկաները։ Սա ուղղված էր սահմանամերձ շրջաններից շատ ադրբեջանցիների տնտեսական իրավիճակին, ովքեր իրենց ապրուստը վաստակում էին Ադրբեջանի հետ անկաշկանդ առևտրի միջոցով, որը նույնիսկ բողոքի ակցիաների հանգեցրեց ընդդեմ «անարդար պատժի» [31]։

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական մեծամասնության ունեցող շրջանները, մեծ մասամբ, գոհունակություն են ցուցաբերել Միասնական ազգային շարժման (ՄԱՇ) նկատմամբ՝ 2004, 2008 և 2012 թվականների ընտրություններում տարբեր աջակցություն ցուցաբերելով այս կուսակցությանը։

ՆերկայումսԽմբագրել

Սոցիալական ինտեգրումԽմբագրել

 
Տեսարան ադրբեջանական թաղամասում, Թբիլիսի

1991 թվականից ի վեր, ինչ Վրաստանը վերականգնել է իր անկախությունը, գործազրկության նման համապետական խնդիրներից բացի, շատ ադրբեջանցիներ, ինչպես նաև այլ փոքրամասնություններ, բախվել են սոցիալական տարրալուծմանը և երկրի օրենսդրական, գործադիր և դատական իշխանություններում թերադերակատարմանը, ինչը հիմնականում պայմանավորված է լեզվական խոչընդոտներով [28]։ Արտագաղթն ու օտարման զգացումը նվազել են `համեմատած 1990-ականների սկզբի հետ. 2008 թվականի ՄԱԿ-ի Վրաստանի ասոցիացիայի զեկույցի համաձայն՝ Քվեմո Քարթլիում հարցված ադրբեջանցիների 98%-ը Վրաստանը համարել է իրենց հայրենիքը, 96%-ը խոստովանել է, որ իրենց առջև ծառացած խնդիրները ընդհանուր են երկրի քաղաքացիների համար, և շուրջ 90%-ը իրենց ապագան կապում էին Վրաստանի հետ [32]։ Խառը ամուսնությունների տոկոսը շարունակում է մնալ ամենացածրը երկրում։ Քրիստոնեա-մահմեդական խառնամուսնությունը շատ ավելի ցածր է, քան քրիստոնեա-քրիստոնեական խառն ամուսնությունները տարբեր էթնիկական խմբերի միջև. 2011 թվականի պետական վիճակագրության համաձայն՝ Վրաստանում կար ընդամենը 2229 ընտանիք, որոնցում ամուսիններից մեկը վրացի էր, իսկ մյուսը` ադրբեջանցի (համեմատական՝ 19,325 վրաց-ռուս, 15,013 վրացի-հայ, և 11501 վրաց–օս) [33]։

Ներկայումս ադրբեջանցիները Վրաստանի խորհրդարանում ներկայացված են երեք անդամներով [34]։ Լեզվական արգելքը շարունակում է մնալ համայնքի ինտեգրման հիմնական խնդիրը [35]։ Կառավարությունը նախաձեռնել է տարբեր ծրագրեր և նախագծեր, որպեսզի օգնի ադրբեջանցիներին ինտեգրվել երկրի քաղաքական կյանքում [36]։

1992 թվականի հողային բարեփոխումներԽմբագրել

Կոմունիստական ռեժիմի տապալումից հետո Վրաստանի կառավարությունը այլևս չէր կարող պահպանել պետական սեփականություն հանդիսացող հողերի մեծ տարածքներ, և առաջացավ դրանց սեփականաշնորհման անհրաժեշտություն։ Սեփականաշնորհման օրենքի կողմնակիցները կարծում էին, որ մասնավոր հողագործությունը հետագայում կզարգացնի գյուղատնտեսությունը։ Այնուամենայնիվ, ազգայնականները պնդում էին, որ սահմանամերձ շրջաններում բնակվող էթնիկ փոքրամասնություններով բնակեցված հողերի սեփականաշնորհումը կարող է հանգեցնել իրրեդենտիստական տրամադրությունների։ 1992 թվականին սեփականաշնորհման մասին օրենքը ընդունվեց սահմանային շրջանների վերաբերյալ որոշակի պայմաններով, օրինակ` պետական սահմանից մինչև 21 կիլոմետր հեռավորության վրա հող ունենալու արգելքը։ Այսպիսով, Գարդաբանում և Մառնեուլիում վարելահողերի մեծ տարածքները փոխանցվեցին պաշտպանության նախարարության վերահսկողությանը, և արդյունքում շատ ընտանիքներ ունեցան ընդամենը 1-1,5 հեկտար կամ պակաս հող։ Չնայած 2004 թվականին Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո արգելքը հանվեց, տեղացի ադրբեջանցիները բողոքեցին փոփոխվող օրենքների անտեղյակությունից`որպես դժգոհության հիմնական պատճառ, և թերահավատություն հայտնեցին իրավիճակի բարելավման հետ կապված [37]։ Արդյունքում, երկրի այլ մասերի հողատերերը եկան տիրանալու և վարձակալելու այն հողի մեծ մասը (70%՝ ըստ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների), որը նախկինում գտնվում էր ադրբեջանաբնակ գյուղերի և ֆերմերային միությունների տիրապետության տակ։ Այլ խնդիրներից են ագրարային հիմնարկների կոռուպցիան, հողերի բաժանումը և բաշխումը, և խոշոր ընկերություններին, պոտենցիալ ընտրողներին և էթնիկ վրացիներին անպատշաճ կերպով տրված առաջնահերթությունը [25]։ 2006 թվականի մարտին Մառնեուլիում տեղի ունեցավ ադրբեջանցիների ցույց ընդդեմ հողի անարդար սեփականաշնորհման, և մի քանի մասնակիցներ բերման ենթարկվեցին [38]։

Տեղանունների վերանվանումԽմբագրել

 
Բոլնիսիի մերձակայքում գտնվող ադրբեջանաբնակ Ձվելի-Կվեշի (Զոլ-Գոյաչ) գյուղի տեսարանը

Վրաստանի տեղանունների վրացականացումը կայուն գործընթաց է 1930-ականներից։ Այն ազդել է ադրբեջանական ծագման տեղանունների վրա, ինչպես, օրինակ, Բարմաքսիզը (ադրբ.՝ Barmaqsız) վերանվանվել է Ծալկա 1932 թվականին[39], Աղբուլաքը (ադրբ.՝ AğbulaqԹեթրի Ծղարո 1940 թվականին [40] (ուղղակի թարգմանությամբ), Բաշկիչեթին (ադրբ.՝ BaşkeçidԴմանիս[41], Կարայազին (ադրբ.՝ QarayazıԳարդաբան[42], և Սարվանը (ադրբ.՝ SarvanՄառնեուլ՝ [43] վերջին երեքը 1947 թվականին։. Տեղացիների խոսքերով՝ 1960-ականներին Գարդաբանի մերձակա երեք գյուղերի բնակիչները դիմել են Մոսկվա՝ իրենց գյուղերը վերանվանելու ծրագրին դեմ, և անունները պահպանվել են [44]։

1990-ականների սկզբին Գամսախուրդիայի նախագահության ընթացքում հատուկ հրամանագրով 32 գյուղերի ադրբեջանական անունները մեկ օրում փոխվեցին վրացականների[28]։ Նրանց ադրբեջանական բնակչությունը դժգոհություն է հայտնել այս որոշման կապակցությամբ [44][45] և գրավոր դիմել իրենց մտահոգություններին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, բայց խնդիրը չի լուծվել։ 2009 թվականին Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն որակեց ադրբեջանաբնակ գյուղերի վերանվանումը որպես Շրջանակային կոնվենցիայի 11-րդ հոդվածի սկզբունքների խախտում, որը ստորագրել էր Վրաստանը և հորդորեց Վրաստանի կառավարությանը համագործակցել տեղական էթնիկ փոքրամասնության հետ` ավանդական անվանումները վերականգնելու համար[46]։

Ըստ Մարդու իրավունքների ազգային փոքրամասնությունների դիտորդական խմբի՝ Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի տեղանունների թարմացված ցուցակում ադրբեջանական հնչողություն ունեցող ևս 30 գյուղերի անուններ (18-ը՝ Մառնեուլիում և 12-ը՝ Ծալկայում) վերափոխվել են վրացականի 2010–2011 թվականներին [47]։

Քաղաքական և հասարակական գործունեությունԽմբագրել

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Վրաստանի Ազգային ժողովում ընտրված չորս էթնիկ ադրբեջանցիներից երեքը ներկայացնում են իշխող Վրացական երազանքը (Մահիր Դարզիև, Ռուսլան Հաջիև, Սավալան Միրզաև) և մեկը նախկինում իշխող Միասնական ազգային շարժումը (Ազեր Սուլեյմանով) [48]։ Ներկայումս գործում են երեք ադրբեջանական պաշտոնապես գրանցված խոշոր սոցիալական կազմակերպություններ, որոնք կենտրոնացած են լեզվի ուսուցման, քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության վրա։ Այնուամենայնիվ, ըստ ՄԱԿ-ի Վրաստանի ասոցիացիայի զեկույցի, ազգային ասպարեզ դուրս եկող ադրբեջանցի քաղաքական գործիչները հաճախ գալիս են Թբիլիսիից և այդպիսով թույլ կապեր պահպանում փոքրամասնության գյուղական մասի հետ, որը նրանք ներկայացնում են [32]։

Հայ-վրացական սահմանային միջադեպերԽմբագրել

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն զեկույցներ է ստացել այն մասին, որ էթնիկ ադրբեջանցիները, որոնք ապրում են Հայաստանի սահմանին մոտ, հաճախ դառնում են բռնությունների, հողերի և այլ գույքի բռնագրավումների և խոշոր եղջերավոր անասունների հափշտակությունների զոհ։ Տեղական իրավապահ մարմիններին չի հաջողվում համարժեք արձագանքել այս դեպքերին [46]։ 2013 թվականին հայ-վրացական սահմանի երկայնքով յոթ գյուղեր ներկայացնող ադրբեջանական ՀԿ-ների անդամները այդ դեպքերի համար մեղադրեցին հայ սահմանապահներին, ովքեր, ըստ նրանց, 100-150 մետր առաջ են անցել վրացական տարածք և այժմ վերահսկում են տեղական ջրամբարը, որը օգտագործվում է ֆերմերների կողմից ոռոգման համար 1948 թվականից։ Հաղորդվում է, որ նրանք հետապնդում են ադրբեջանցիներին, ովքեր փորձում են ջրամբար կամ ոչխարներ արածեցնել մոտակա տարածքում [49]։

ՄշակույթԽմբագրել

 
XIX դարի ադրբեջանական գորգ՝ Բորչալիի տեսակի

Բորչալիի շրջանի աշուղների (շրջիկ բարդերի) արվեստը ադրբեջանական երաժշտական բանահյուսագետ Լատիֆ Հասանովն անվանել է ամենաուժեղը և ամենազարգացած ադրբեջանական աշուղական դպրոցը [50]։

Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանները, հիմնականում Մառնեուլի, Բոլնիսի, Գարդաբանի և Սագարեջոյի շրջանները, հայտնի են Ղազախի գորգագործական դպրոցի ադրբեջանական գորգերի արտադրությամբ։ Այս դպրոցի գորգերը բրդյա են, կոպիտ կերպով կապված են երկար, փայլուն կույտով սիմետրիկ հանգույցի մեջ և համարձակ համադրություններում օգտագործում են ուժեղ կարմիր, կապույտ և փղոսկրե փոշի՝ համեմատաբար պարզ, բայց դրամատիկ դիզայնով [51]։

Թբիլիսի կամ Թիֆլիս քաղաքը հայտնի է որպես ադրբեջանցիների մշակութային զարգացման կարևոր կենտրոններից մեկը։ XVIII դարի ադրբեջանցի բանաստեղծ Մոլլա Վալի Վիդադին հայտնի էր որպես արքա Հերակլ Երկրորդի պալատական բանաստեղծ։ Միրզա Ֆաթալի Ախունդովը՝ ադրբեջանցի լուսավորական բարեփոխիչ, արձակագիր և դրամատուրգ, Արևելքում թատերական ներկայացման առաջամարտիկը, տասնիններորդ դարի կեսերին իր Գյանջայի բնիկ ուսուցիչ Միրզա Շաֆի Վազեհի հետ միասին ապրում և նպաստում էր գրականությանը Թիֆլիսում [52]։ Երկուսն էլ մահացել են և թաղվել Թիֆլիսում։

 
Թբիլիսիի ադրբեջանական դրամատիկական թատրոն

Պատմության մեջ առաջին տպագիր պարբերականը, որն ընդգրկում էր ադրբեջաներեն հոդվածներ՝ «Թաթարսկիե վեդոմոստի»-ն, լույս է տեսել Թիֆլիսում 1832 թվականին [53]։ Ադրբեջանական հայտնի երգիծական «Մոլլա Նասրադդին» ամսագիրը խմբագրվում էր Ջալիլ Մամեդկուլիզադեի կողմից և տպագրվում էր Թիֆլիսում 1906-1917 թվականներին [54]։ Անդրկովկասի ուսուցիչների ճեմարանը, որը պատրաստում էր արհեստավարժ ուսուցիչների աշխարհիկ տարրական ադրբեջանական դպրոցների համար, գտնվում էր Գորիում։ Ժողովրդական երգիչ Բյուլբյուջանը, ի թիվս այլոց, իր կյանքի 30 տարիներն անցկացրեց՝ ապրելով և ելույթ ունենալով Թիֆլիսում։ Թիֆլիսը նաև հայրենի քաղաքն ու ակադեմիական տեղանքն էր ադրբեջանցի ամենահայտնի երգիչների համար, ինչպիսիք են Ռաշիդ Բեհբութովը և առաջին ադրբեջանցի կին երգչուհի Շեքեթ Մամեդովան, ինչպես նաև ադրբեջանցի առաջին պրոֆեսիոնալ կին նկարիչ Գեյսար Քաշիևան և առաջին կին դաշնակահար Խադիջա Ղարիբովան։

Ադրբեջանցի գրողների պիեսները բեմադրվել են Թբիլիսիում արդեն 1872 թվականին [33]։ Այսօր ադրբեջաներեն ներկայացումներ են բեմադրվում Թբիլիսիի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնում, որը հիմնադրվել է 1922 թվականին [55]։ Բացի այդ, Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի մշակութային կենտրոնը, որը գտնվում է Միրզա Ֆաթալի Ախունդովի նախկին տանը, երկրի մի քանի նման կենտրոններից մեկն է և բաղկացած է թանգարանից, գրադարանից, սրճարանից, արվեստի պատկերասրահից և գինու մառանից [56]։ Մառնեուլի Ադրբեջանի մշակութային կենտրոնը սերտորեն համագործակցում է Հեյդար Ալիևի հիմնադրամի և Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի հետ։ Երկրում կա 15 հանրային գրադարան, որտեղ նյութերը մատչելի են հիմնականում ադրբեջաներենով։ Բոլնիսիում կա նաև ադրբեջանական մշակութային կենտրոն [57]։ Երեք վրացական պետական թերթեր․ մեկը՝ Թբիլիսիում, և երկուսը՝ Մառնեուլում, տպագրվում են ադրբեջաներենով, իսկ Բոլնիսիում տպվող թերթը պարունակում է հատված ադրբեջաներենով [58]։ Հինգ րոպեանոց լուրերը ադրբեջաներենով շաբաթվա օրերին հեռարձակվում են Վրաստանի Հանրային ռադիոյով [32]։ 2015 թվականի մարտին նոր ռադիոկայան՝ AGFM, գործարկվեց 24 ժամյա ռեժիմով ադրբեջաներենով հեռարձակելու համար։ Այն ընդգրկում է Թբիլիսիի, Ռուսթավիի, Գարդաբանի, Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսի և Թեթրի Ծղարոյի շրջանները [59]։ Ադրբեջանական լեզվով հեռուստատեսային հաղորդումները հեռարձակվում են տարածաշրջանային որոշ ալիքներով։

2009 թվականից սկսած, Դմանիսի ադրբեջանցիները ամեն տարի անցկացնում են «Էլաթ»․ ամառային տոնակատարություն, որը պատմականորեն նշում էր Բորչալիի հովիվների սեզոնային գաղթը հարթավայրերից դեպի լեռներ։ Միջոցառմանը մասնակցում են զբոսաշրջիկներ Վրաստանի այլ ադրբեջանական բնակավայրերից [60]։

2010 թվականի մարտի 21-ին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց Նովրուզը`մերձավորարևելյան հնագույն գարնանային տոնը, որը նշում էին ադրբեջանցիները, Վրաստանում որպես ազգային տոն [61]։

ԼեզուԽմբագրել

Վրաստանում ադրբեջանցիների մեծ մասը ադրբեջաներեն է խոսում որպես մայրենի լեզու։ Թբիլիսիի ադրբեջանցիները հիմնականում երկլեզու կամ եռալեզու են, բացի իրենց մայրենիից, խոսում են վրացերեն և ռուսերեն։ Մյուս կողմից, Քվեմո Քարթլիի գրեթե մոնոէթնիկ գյուղերում բնակվող ադրբեջանցիները, որոնք կազմում են Վրաստանի ադրբեջանական բնակչության հիմնական մասը, հիմնականում քիչ են խոսում վրացերենով [32]։ Վրաստանում գտնվող ադրբեջանցիների համար միջնակարգ կրթությունը մատչելի է իրենց մայրենի լեզվով, ինչը խորհրդային մնացած քաղաքականությունն է։ 2015 թվականի դրությամբ ՝ ադրբեջաներենը ուսուցման լեզու է ծառայում Թբիլիսիի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի 120 դպրոցներում [62], ինչի թվաքանակը նվազել է 1989 թվականի 183-ի նկատմամբ [63]։ Վրաստանում երիտասարդ ադրբեջանցիները, ովքեր նախընտրում են ուսումը շարունակել, հաճախ դիմում են Ադրբեջանի համալսարաններ և այդպիսով սահմանափակում իրենց հայրենիքում կարիերայի հեռանկարները։ Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Վրաստանում 231,436 ադրբեջանցիներից միայն 43,579-ը (18,7%) հայտնել են, որ կարողանում են սահուն վրացերեն խոսել [64] ինչը, այնուամենայնիվ, ավելին է, քան 1970 թվականի (6%) [65] և 2002 թվականներին (15%) ցուցանիշի [66]։ 2002 թվականի դրությամբ ռուսերենը ադրբեջանցիների համար ամենատարածված երկրորդ լեզուն էր՝ 75 207 բանախոս (26%; 1970 թվականի 17%-ի փոխարեն) [67]։ Միևնույն ժամանակ, 934 ադրբեջանցի նշում է վրացերենը, իսկ 385-ը՝ ռուսերենը՝ որպես իրենց առաջին լեզու [66]։

Մինչև քսաներորդ դարի սկզիբը ադրբեջաներենը ազգամիջյան հաղորդակցության լեզու էր Հարավային Կովկասի մեծ մասում և հարակից շրջաններում, ներառյալ Վրաստանի մեծ մասը, բացառությամբ Սև ծովի ափամերձ շրջանների [68]։ Դա հիմնականում կապված էր հարևան (հիմնականում արական) բնակչության տնտեսական պրակտիկայի հետ, ինչպիսիք են սեզոնային աշխատանքը, հեռավոր հովվությունը և առևտուրը։ Մինչև 1930-ականները, վրացի, հայ, օս և հույն արական բնակչություն ունեցող Թեթրի Ծղարոյի բնակչությունը պարբերաբար այցելում էր հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջան՝ սեզոնային աշխատանքի համար՝ որպես երկաթուղու աշխատողներ, հանքափորներ, պահակներ և հովիվներ, և ադրբեջանական լեզուն օգտագործում էին տեղական բնակչություն հաղորդակցման համար։

Հետագայում, լեզվական քաղաքականության փոփոխման, համընդհանուր կրթության և հին պրակտիկայից հրաժարվելու պատճառով, ադրբեջաներենը զգալիորեն կորցրեց դիրքերը՝ զիջելով վրացերենին և ռուսերենին։ Վոլկովան նշել է, որ 1976 թվականի դրությամբ ադրբեջաներենը շարունակում էր օգտագործվել որպես Թեթրի Ծղարոյի, Դմանիսի և Մառնեուլի տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների միջև առևտրի լեզու [69]։ 2002 թվականին Վրաստանում 218 ոչ ադրբեջանցի նշել է ադրբեջաներենը որպես իրենց մայրենի լեզու, և 6704-ը պնդել են, որ այն խոսում են որպես երկրորդ լեզու [66]։

ԿրթությունԽմբագրել

Վրաստանում եվրոպական ոճով առաջին դպրոցը ադրբեջաներենով` որպես ուսուցման լեզու, բացվեց Թիֆլիսում 1847 թվականին, որին հաջորդեց Ղիզիլ Աջլոյի դպրոցը 1877 թվականին։ Մինչ 1921 թվականին խորհրդային իշխանության հաստատումը և պարտադիր համընդհանուր կրթության ներդրումը, հանրապետության տարածքում արդեն կար 24 այդպիսի դպրոց [70]։

Խորհրդային տարիներին ադրբեջանցիները վրացերեն սովորելու շատ խթաններ չունեին։ Նրանք, ովքեր նախընտրեցին հետբուհական կրթություն ստանալ Վրաստանում, դա արեցին համալսարաններում, որտեղ ուսուցման լեզու կար ռուսերենը, որտեղ վրացերենը նույնիսկ որպես երկրորդ լեզվի դասընթաց չէր առաջարկվում [44]։ Խորհրդային Միության անկումից ի վեր, պաշտոնական լեզվի իմացության բացակայությունը դժվարացնում է ադրբեջանցիների և այլ էթնիկ փոքրամասնությունների ակտիվ գործունեությունը սոցիալական շատ ոլորտներում։ Նման մեկուսացմանը նպաստում է նաև այն փաստը, որ գյուղացի ադրբեջանցիներից շատերը նախընտրում են ադրբեջանական լեզվով թերթեր կարդալ և արբանյակային հեռուստացույցներ տեղադրել, որպեսզի կարողանան դիտել հարևան Ադրբեջանի ալիքները կամ ստեղծել իրենց սեփական համայնքային հեռուստաալիքները (օրինակ՝ Ellada TV- ն, որը գործում էր Գարդաբանում 1995–1999 թվականներին) [71]։

Այն դպրոցների ուսուցիչները և տնօրենները, որտեղ ադրբեջաներենը ուսուցման լեզու է, հայտնում են տպագիր նյութերի որակի[44], դրանց դեֆիցիտի [44] և գյուղական ադրբեջանալեզու դպրոցների ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիրների մասին [72]։

Սաակաշվիլիի կառավարության կրթական քաղաքականությունը փորձում էր մեծամասնություն կազմող հայկական և ադրբեջանական շրջանների ուսանողներին տրամադրել բարելավված ուսումնական նյութեր և ուսուցիչներ, ովքեր ցանկանում են ուսուցանել ոչ վրացախոսներին։ 2013 թվականի դրությամբ, սակայն, ծրագիրը շատ արդյունավետություն չցուցաբերեց։ Ընդհանուր ունակությունների քննության ստանդարտները, որոնք համարվել են պարտադիր և ոչ պարտադիր, փոփոխվել են ոչ վրացիների ընդունելության համար (օրինակ՝ վրացական գրականության քննությունը դարձավ ընտրովի) և ներդրվեց ԱՄՆ-ում ուսման ցանկացող փոքրամասնությունների ուսանողներին ֆինանսավորող ծրագիր։ Մյուս կողմից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը (որն ընդունվել է 1998 թվականին, բայց նախկինում կիրառվել է ընտրովի), որը սահմանում է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն վրացերենով, ուժի մեջ է մտել և, փաստորեն, արգելել է շատ հայերի և ադրբեջանցիների, ովքեր կրթություն են ստացել իրենց հայրենիքում, ոչ միայն քաղաքացիական ծառայության մեջ աշխատելուց, այլ նույնիսկ վրացերենից անբավարար իմացության պատճառով երկիր մուտք գործելուց [31]։

ԿրոնԽմբագրել

 
Շահ Իսմայիլի մզկիթը (ձախից) Լուիջի Պրեմացիի հին Թբիլիսիի նկարում

Վրաստանում ադրբեջանցիները հիմնականում մահմեդական են, 80%-ը շիա են, 20%-ը՝ սուննիներ․ տարբերություն, որը շատ չի զգացվում կրոնի պատճառով, որը չի զբաղեցնում նրանց առօրյա կյանքի կարևոր մասը [26]։ Վրաստանի սահմանադրությունը նախատեսում է դավանանքի ազատություն, իսկ ադրբեջանցիները հնարավորություն ունեն այցելելու երկրի մզկիթները։ Թբիլիսիի ամենամեծ շիական մզկիթը կառուցվել է 1524 թվականին պարսից շահ Իսմայիլ I-ի կողմից։ 1951 թվականին Մետեխի կամրջի շինարարության ընթացքում, կոմունիստական կառավարությունը հրամայեց քանդել մզկիթը [73]։ Սուննի մզկիթը կառուցվել է 1723-1735 թվականներին օսմանցիների կողմից, բայց այն ավերվել է 1740 թվականին՝ պարսիկների կողմից նորից ներխուժելով։ 1864 թվականին այն վերականգնվեց և ղեկավարվեց Տերեգուլովների կողմից՝ Վոլգայի թաթարական ծագման ընտանիք, որը դրանից երկու տասնամյակ առաջ էր հաստատվել Թբիլիսիում [74]։ 1951 թվականին շիական մզկիթը քանդելուց ի վեր, Թբիլիսիի շիա ադրբեջանցիները հաճախում էին սուննիական մզկիթ (ժամանակակից Թբիլիսիի միակ մուսուլմանական տաճարը), որտեղ սուննի և շիա հատվածները բաժանված էին սև վարագույրով։ 1996 թվականին նոր իմամը հրամայեց հանել վարագույրը, և այդ ժամանակներից ի վեր երկու դավանանքներն էլ միասին աղոթում էին։

Չնայած նրանք ունակ են պահպանել իրենց լեզվական և կրոնական ինքնությունը, Վրաստանում ադրբեջանցիները ենթարկվել են վրացական մշակույթի որոշ ազդեցությունների, ինչպիսիք են մահացածի մարմնի վրա երեք օր սգալը, իսկ ադրբեջանցիները այլուր, որպես մահմեդականների մեծամասնություն, հիմնականում թաղում են իրենց մահացածներին այդ օրը։ մահվան մայրամուտից առաջ։

ԺողովրդագրությունԽմբագրել

2014 թվականին ադրբեջանցիները մեծամասնություն կամ նշանակալի (ավելի քան 10%) փոքրամասնություն էին կազմում հետևյալ շրջանների քաղաքներում և գյուղերում. Մառնեուլում՝ 58, Դմանիսում՝ 43, Բոլնիսիում՝ 37, Գարդաբանում՝ 17, Սագարեջոյում՝ 11, Լագոդեխիում՝ 9, Կասպիում՝ 8, Ծալկայում՝ 8, Թեթրի Ծղարոյում՝ 7, Մցխեթայում՝ 4, Գորիում՝ 3, Դեդոպլիսծկարոյում՝ 2, Ախմետայում՝ 1, Կարելիում՝ 1, Թելավիում՝ 1: Էթնիկ ադրբեջանական գյուղերը բնակչության թվով նույնպես ամենամեծն են հանրապետությունում [26]։

ԲաշխումԽմբագրել

Ստորև թվարկված են միայն 1000 կամ ավելի ադրբեջանցիներ ունեցող շրջանները։ Տեղեկատվությունը հիմնված է 2014 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալների վրա․ [75]

 
Ադրբեջանցիները Վրաստանում շրջանների մակարդակով, 2014 թվական
Շրջան Շրջանի ադրբեջանական բնակչությունը Շրջանի ամբողջ բնակչության %-ը
Թբիլիսի (մայրաքաղաք) 15,187 1.4
Քվեմո Քարթլի 177,032 41.8
Մառնեուլ 87,371 83.7
Գարդաբան 35,642 43.5
Բոլնիս 33,964 63.4
Դմանիս 12,530 65.5
Ռուսթավ 4,661 3.7
Թեթրի Ծղարո 1,548 7.3
Ծալկա 1.316 7.0
Կախեթ 32,354 10.2
Սագարեջո 17,164 33.2
Լագոդեխ 9,601 23.0
Թելավ 4,945 12.8
Շիդա Քարթլի 5,501 2.1
Կասպ 3,846 8.8
Քարել 1,124 2.7
Մցխեթ-Մթիանեթ 2,316 2.4
Մցխեթ 2,301 4.8
Ամբողջ Վրաստանում 233,024 6.3

Բնակչության փոփոխությունԽմբագրել

Ադրբեջանցիների թիվն ավելի արագ էր աճում, քան քսաներորդ դարի Վրաստանում բնակվող այլ էթնիկ խմբերի թիվը։ Ստորև բերված տեղեկատվությունը հիմնված է 1926, 1939, 1959, 1970, 1970, 1979, 1989[76], 2002 [77] և 2014 [64] թվականների բնակչության մարդահամարների պաշտոնական տվյալների վրա

Տարի Վրաստանի ադրբեջանական բնակչությունը Վրաստանի ամբողջ բնակչության % -ը
1926 137.921 5.2
1939   188.058   5.3
1959   153.600   3.8
1970   217.758   4.6
1979   255,678   5.1
1989   307.556   5.7
2002   284.761   6.5
2014   233,024   6.3

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. State Statistics Department of Georgia: 2002 census Archived August 31, 2006, at the Wayback Machine. (retrieved 16 July 2006)
  2. «Ethnic Groups by Major Administrative-territorial Units»։ National Statistics Office of Georgia։ Արխիվացված է օրիգինալից 7 April 2014-ին։ Վերցված է 11 November 2012 
  3. Cornell, Svante E., Autonomy and Conflict: Ethnoterritoriality and Separatism in the South Caucasus – Case in Georgia Archived 2007-06-30 at the Wayback Machine.. Department of Peace and Conflict Research, Report No. 61. p. 160. University of Uppsala, 91-506-1600-5.
  4. Natalia Volkova. "Ethnic Processes in the Georgian SSR"; p. 17. In: Gardanov, Valentin (ed.). Ethnic and Cultural-Domestic Processes in the Caucasus. Moscow: Nauka, 1978.
  5. Институт этнологии и антропологии им. Н.Н. Миклухо-Маклая։ «Кавказский этнографический сборник»։ www.history.az։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2012-04-17 
      ռուս.՝ Когда же Давид Строитель в начале XII в., усиливая военную мощь Грузии, поселяет в стране 45 тыс. кипчакских семей, то тем самым образуется значительный массивы тюркоязычного населения. Период наступления персидских шахов на Грузию оставляет след поселением в 1480-х гг. азербайджанцев по южным рубежам страны — по р. Акстафе, Дебет и др. (казахская, памбакская и шурагельская группы)...  

  6. Bregadze, N. A. "K voprosu ob ètničeskom sostave naselenija Gruzii v XVIII v." In: V. K. Gardanov (ed.). Kavkazskij ètnografičeskij sbornik, 6: 238–253; p. 250
  7. The Ancient Orient. Transcaucasia in the 11th–15th centuries by Lev Gumilev
  8. Cumans. The Don and the North Caucasus in the 4th–12th centuries
  9. "Aghjagala". Encyclopædic Lexicon, 1835.
  10. «Грузинская советская энциклопедия», ст. «Борчало». Тбилиси, 1965
  11. «Кахетия»։ Брокгауз-Ефрон 
  12. Н.Г. Волкова Азербайджанцы Грузии (По материалам полевых исследований 1973—1976 гг.) // Полевые исследования Института этнографии, 1976. — М.: Наука, 1978. — С. 110.
  13. Allen F. Chew. "An Atlas of Russian History: Eleven Centuries of Changing Borders". Yale University Press, 1967. pp 74.
  14. G. Galoyan. Russia and the People of Transcaucasia. Mysl, 1976; p. 187.
  15. Brockhaus and Efron Encyclopaedia: "Borchali Plain". V. 7, p. 451.
  16. Azeris Archived 2016-01-29 at the Wayback Machine.. Diversity.ge.
  17. Diversity.ge – History and Culture – Azeris Archived 2016-03-04 at the Wayback Machine..
  18. Alexander Ostrovsky. Who Stood Behind Stalin? Olma Media Group, 2002; p. 106.
  19. The Tiflis Leaflet. 27 November 1905.
  20. Novoe Obozrenie, 28 November 1905.
  21. 21,0 21,1 Mamuka Komakhia. Ethnic Minorities in Georgia Archived 2015-10-03 at the Wayback Machine.. Diversity.ge.
  22. 22,0 22,1 Pavel Polyan. Not Voluntarily: History and Geography of Forced Relocations in the USSR. Memorial.
  23. Viktor Zemskov. Special Settlers in the USSR in 1930–1960. Moscow: Nauka, 2003.
  24. 24,0 24,1 Tom Trier & Medea Turashvili. Resettlement of Ecologically Displaced Persons Solution of a Problem or Creation of a New Eco-Migration in Georgia 1981 – 2006. ECMI Monograph #6. August 2007
  25. 25,0 25,1 Potential for Conflict-Related to Land Problems in Georgia's Marneuli and Gardabani Districts. A joint report by the German Organization for Technical Cooperation (GTZ) and the Caucasus Institute of Peace, Democracy and Development (Tbilisi), 2006; p. 4
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 Jonathan Wheatley. Obstacles Impeding the Regional Integration of the Kvemo Kartli region of Georgia. European Centre for Minority Issues Working Paper #23. February 2005
  27. Jonathan Wheatley (September 2009)։ Интеграция национальных меньшинств в регионах Грузии Самцхе-Джавахети и Квемо Картли (ռուսերեն)։ European Centre for Minorities 
  28. 28,0 28,1 28,2 «Georgia's Armenian and Azeri minorities»։ Report 178 Europe։ 22 November 2006։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-09-ին  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «minorities» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «minorities» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  29. Կաղապար:In lang Sergey Markedonov The Land and Will of Zviad Gamsakhurdia // Institute of Political and Military Analysis. 4 April 2007.
  30. Elmar Huseynov. Fox Hunter (interview with Mikheil Saakashvili. Monitor. 22 November 2003.
  31. 31,0 31,1 31,2 31,3 Stephen Jones. War and Revolution in the Caucasus: Georgia Ablaze. Routledge, 2013; 1317987632; pp. 53–55. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «sjones» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «sjones» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «sjones» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  32. 32,0 32,1 32,2 32,3 National Integration and Tolerance in Georgia. Assessment Survey Report 2007-2008.
  33. 33,0 33,1 Elene Medzmariashvili, Manana Shekiladze, et al. (ed.) How We Lived in Georgia in the Twentieth Century(չաշխատող հղում). 2011. p. 40 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «hwlg» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  34. Members of Parliament Archived 2013-04-25 at the Wayback Machine. – Parliament of Georgia.
  35. Georgian Azeris Locked Out By Language by Zaza Baazov. Institute for War and Peace. 5 September 2002. Retrieved 1 January 2008
  36. Georgia’s Armenian and Azeri Minorities, 22 November 2006 (free registration needed to view the full report)
  37. Potential for Conflict-Related to Land Problems in Georgia’s Marneuli and Gardabani Districts, German Organization for Technical Cooperation, Caucasus Institute for Peace, Democracy and Development, Tbilisi-Marneuli-Gardabani, 2006, pp. 17–18.
  38. ECMI, Implementing the Framework Convention for the Protection of National Minorities in Georgia: A feasibility Study, Jonathan Wheatley, ECMI Working Paper 28, October 2006.
  39. The Great Encyclopædia. "Tsalka". Terra Publ.
  40. R. Kverenchkhiladze. Georgian Soviet Encyclopædia. V. 4, p. 580, Tbilisi, 1979
  41. V. Jaoshvili, P. Zakaraia, V. Japaridze, G. Lomtatidze. Georgian Soviet Encyclopædia. V. 3, p. 593, Tbilisi, 1978
  42. V. Jaoshvili. Georgian Soviet Encyclopædia. V. 2, p. 694, Tbilisi, 1977
  43. V. Jaoshvili, T. Tordia. Georgian Soviet Encyclopædia. V. 6, p. 488, Tbilisi, 1983
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 Kama Rzayeva. Azerbaijan Retracting Its Words?. Georgia Times. 16 March 2012. Retrieved 5 July 2012.
  45. Protest in front of Georgian Embassy in Baku. Caucasian Knot. 17 February 2012. Retrieved 5 July 2012.
  46. 46,0 46,1 Georgia. Advisory Committee on the Framework Convention for the Protection of National Minorities. 19 March 2009.
  47. How Georgian Government "Thanked" Azeris for Support Archived 2016-01-29 at the Wayback Machine.. IA Centre. 10 April 2011. Retrieved 19 August 2013.
  48. List of MPs – Parliament of Georgia. Retrieved 28 January 2017.
  49. Принято заявление в знак протеста против захвата армянскими пограничниками земель азербайджанцев в Грузии Archived 2013-07-29 at the Wayback Machine.. APA. 27 July 2013.
  50. Կաղապար:In lang Latif Hasanov. Musical Performance in the Goycha Music Art. Tezadlar. 16 December 2010. Retrieved 5 January 2015.
  51. Britannica Encyclopedia. Kazakh-rugs.
  52. Mirza-Shafi Vazeh (1794–1852). Literature.aznet.org
  53. Azerbaijan Soviet Socialist Republic. The Great Soviet Encyclopædia.
  54. Mass-Media Archived 2012-02-06 at the Wayback Machine.. Azmaison.fr
  55. Ilham Rahimli. Azeri Theatre of Tiflis. Baku, 2006
  56. Museum of Azeri Culture Receives 2014 Architecture Award. 1news.az. 9 October 2014. Retrieved 25 January 2015.
  57. Brother Georgian Nation to Join Justice for Khojaly Campaign. Vesti.az. 25 February 2015.
  58. «EaPTC Cooperation Programmes: Armenia – Georgia»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-25-ին։ Վերցված է 2021-02-18 
  59. Azeri-Language Radio Began Broadcast in Georgia. Vesti.az. 16 March 2015.
  60. Կաղապար:In lang Azeris of Georgia Marked Elat. News Georgia. 5 August 2014. Retrieved 5 January 2015.
  61. Nowruz Declared National Holiday in Georgia. Caucasian Knot. 21 March 2010. Retrieved 21 August 2013.
  62. Second Opinion on Georgia Archived 2016-12-20 at the Wayback Machine.. Advisory Committee on the Framework Convention for the Protection of National Minorities. Adopted on 17 June 2015.
  63. Rashad Rustamov. Education Ministers of Azerbaijan and Georgia to Discuss Decrease of Azeri Teachers in Georgian Schools. 1news.az. 7 October 2010.
  64. 64,0 64,1 2014 Georgian General Population Census – Demographic And Social Characteristics. Retrieved 21 May 2017.
  65. Volkova, p. 42.
  66. 66,0 66,1 66,2 2002 Census in Georgia: Population by Native Language Archived 2012-08-30 at the Wayback Machine..
  67. Volkova, p. 46.
  68. Nasledie Chingiskhana by Nikolai Trubetzkoy. Agraf, 1999; p. 478
  69. Volkova, p. 45.
  70. Gulnara Gocaeva-Memmedova. Azerbaijani Schools in Today's Georgia Archived 2016-09-13 at the Wayback Machine.. Karadeniz, 2015 (28): 29–38.
  71. Estimating Potential of Kvemo Kartli (in Russian)
  72. Azeri School Principal Concerned about Armenian Pupils. Espress.am. 5 April 2012. Retrieved 5 July 2012.
  73. Zaza Piralishvili. Conflicts in the Caucasus – International Conference. 'Religion'. October 2012.
  74. Teregulovs. Uzeyir Hajibeyov Encyclopædia.
  75. «2014 թվականի Վրաստանի մարդահամարի պաշտոնական արդյունքները» 
  76. Demoscope Weekly – Appendix Archived May 14, 2011, at the Wayback Machine. (in Russian). Last updated 15 August 2006 (retrieved 25 August 2006)
  77. The ethnic structure of the population of Georgia (in English language) Archived November 13, 2009, at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found