Ադրբեջանի դրոշ
Ադրբեջանի դրոշը (ադրբ.՝ Azərbaycan bayrağı) - կապույտ, կարմիր և կանաչ գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1։ 2 հարաբերակցությամբ։ Դրոշի կենտրոնում գտնվում են սպիտակ լուսնեղջյուր և ութանկյուն աստղ[1]։
Ադրբեջանի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Ադրբեջան |
Օգտագործում | ![]() |
Նշան | 🇦🇿 |
Հարաբերություն | 1:2 |
Ընդունված է | նոյեմբերի 9, 1918 |
Գույներ | Կապույտ Կարմիր Կանաչ Սպիտակ |
Պատկերված է | աստղ և լուսնեղջյուր, լուսնեղջյուր, դաշտ և ութանկյուն աստղ |
Նախագծող | Ալի բեյ Հուսեյնզադե |
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ պաշտոնապես ընդունվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանի կողմից 1918 թ. հունիսի 21-ին, ապա փոխարինվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության դրոշով[2]։ 1991-ի փետրվարի 5-ին կայացված որոշմամբ և Ադրբեջանի սահմանադրության մեջ օրինականացված հոդվածով վերահաստատվել է նախկին դրոշը[3][4]։
-
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին դրոշը (հունիսի 24 - նոյեմբերի 9, 1918)
Գույների իմաստները
խմբագրելԿապույտ գույնը խորհրդանշում է թյուրքական ծագումը, կարմիրը` առաջընթացը, սոցալիստական դեմոկրատիան, կանաչը` իսլամական քաղաքակրթությունը, կիսալուսինը` իսլամը[5]։ Ութ թևանի աստղը խորհրդանշում է ադրբեջանական 8 ցեղերը։ Մեկ ուրիշ տարբերակի համաձայն ութ թևանի աստղը խորհրդանշում է արաբերենում Ադրբեջանի 8 տառերը (արաբերեն` أذربيجان):
Ադրբեջանի դրոշը տարբեր վայրերում
խմբագրել-
Ադրբեջանը ձմեռային օլիմպիական խաղերում: Վանկուվեր, 2010 թ․
-
Ադրբեջանի Հանրապետության փոստային նամականիշ, 2011 թ.
-
Ադրբեջանի դրոշը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Flag of Azerbaijan
- ↑ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության դրոշը
- ↑ Ադրբեջանի դրոշի պատմությունը
- ↑ Azerbaijan flag red social democracy King, Charles (2008). The Ghost of Freedom: A History of the Caucasus. Oxford University Press, 168
- ↑ António Martins. Meaning of the flag of Azerbaijan