Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններ

Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններ քաղաքական, տնտեսական և այլ միջազգային հարաբերություններ Ադրբեջանի և Իսրայելի միջև։

Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններ

Իսրայել

Ադրբեջան

Ադրբեջանը և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել սկսած 1992 թվականից։ Ադրբեջանը Թուրքիայից, Եգիպտոսից, Հորդանանից և Կենտրոնական Ասիայի հետխորհրդային երկրներից բանցի հանդիսանում է այն սակավաթիվ իսլամադավան երկրներից մեկը, որը Իսրայելի հետ ունի երկկողմանի քաղաքական և տնտեսական հարաբերություններ։

Քաղաքական հարաբերություններ խմբագրել

1991 թվականի դեկտեմբերի 25-ին Իսրայելը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 7-ին[1]։ 1993 թվականի օգոստոսին Ադրբեջանում բացվեց Իսրայելի դեսպանությունը։

2004 թվականի հունվարին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Սահմանադրություն» ֆոնդի նախագահ Ալիմամեդ Նուրիևը հայտնեց, որ Ադրբեջանում միշտ բարեկամաբար են վերաբերվել հրեաներին, իսկ պետության ներսում երբեք հակասեմականություն չի եղել։ Նա կոչ արեց երկրի իշխանություններին ընդլայնել Իսրայելի հետ համագործակցությունը տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում։

Միաժամանակ հաշվի առնելով Իրանի և Ադրբեջանի հարևան պետություններ լինելու փաստը, և այն, որ Իրանը բացասաբար է ընդունում յուրաքանչյուր մահմաեդական երկրի և Իսրայելի մեձեցմանը Ադրբեջանի և Իսրայելի միջև քաղաքական մեձեցման գործընթացը դանդաղ է ընթանում։ Մասնավորապես Իսրայելում Ադրբեջանի դեսպանությունը այդպես էլ մինչև օրս չի բացվել։ Ինչպես նաև պետական բարձր մակարդակով այցելություն Իսրայել չի եղել, չնայած Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Ադրբեջան այցելել է։ Չնայած Ադրբեջանը սատարում է Իսրայելին ահաբեկչության դեմ պայքարում, սակայն պետք է նաև այս հարցի շուրջ հաշվի առնի իսլամադավան երկրների հնարվաոր ռեակցիան։ Բացի այդ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը դուր չի գալիս իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության որոշ անդամների, ովքեր քննադատում են Իսրայելի դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում։

Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Շիմոն Պերեսի այցելությույան ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի տարածքում էլեկտրոնային հետախուզության ցանց բացելու մասին, որը պետք է տեղեկություն հավաքեր Իրանի միջուկային ծրագրի մասին[2]։

2010 թվականի փետրվարի 9-ին առաջին անգամ Բաքու է այցելել Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը։

2016 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվեց ռուսաստանաբնակ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը, այս դեպքը փորձություն դարձավ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների համար[3]։ Ձերբակալությունից հետո Լապշինը արտահանձնվում է Բաքվին որտեղ և ենթարկվում է քրեական հետապնդման։ Իշխանությունները Լապշինին մեղադրեցին առանց Բաքվի հետ համաձայնություն ձեռք բերելու Լեռնային Ղարաբաղ այցելելու և Ղարաբաղը որպես Հայաստանի տարածք ճանաչելու համար։ Իսրայելը, Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը[4] և ԱՄՆ-ի ու Եվրոպայի խոշորագույն իրավապաշտպան կազմակերպություններ բողոք ներկայացրին[5] կապված Լապշինին Ադրբեջան արտահանձնելու հարցի վերաբերյալ, սակայն բլոգերը միևնույն է 2017 թվականի հուլիսի 20-ին տեղափոխվեց Բաքու և ենթարկվեց 3 տարվա ազատազրկման[6], այնուամենայնիվ Արցախի անկախության կոչերի մեղադրանքները հանվեցին ապացույցների բացակայության պատճառով։ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին նախագահ Իլհամ Ալիևը համաներում շնորհեց Լապշինին[7] և իր որոշումը հիմնավորեց այն փաստով, որ բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է արել։ Իսրայել վերադառնալուց հետո Լապշինը հայտարարեց, որ ինքը ինքնասպանության փորձ չի արել և համաներում չի խնդրել[8], բացի այդ նա ասել է որ իր վրա մահափորձ են կատարել[9][10]։ Բացի այդ բլոգերը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է բանտերում բռնարարքներ ու խոսշտանգումներ կատարելու մեջ, ինչպես նաև լրագրողների և բլոգերների հանդեպ հետապնդումների մեջ[11]։ 2018 թվականի հունվարին Լապշինը հայտնեց որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հայց ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության[12], իսկ 2019 թվականի մարտին Եվրոպական դատարանը կապ հաստատեց Ադրբեջանի իշխանությունների հետ կապված բլոգերի վրա բանտում կատարված մահափորձի հետ[13]։

Տնտեսական հարաբերություններ խմբագրել

Իսրայելը հանդիսանում է ադրբեջանական նավթի խոշորագույն ներկրողներից մեկը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի (նավահանգիստ Ջեյհան) բացումից հետո Իսրայելը հայտարարեց, որ հետաքրքրված է ադրբեջանական գազի գնմամբ[14]։ 2009 թվականի հունիսի 29-ին Բաքվում կայացավ ադրբեջանա-իսրայելական բիզնեսֆորումը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը[15]։

1993 թվականից ադրբեջանական AZAL ավիաընկերությունը կատարում է Բաքու-Թել Ավիվ չվերթներ։ Պլանավորվել է, որ 2009 թվականին իսրայելական Arkia Israel Airlines ավիաընկերությունը ևս կսկսի այս երթուղով չվերթները[16]։ Չնայած նրան, որ ավիաընկերության թռիչքային պլանները չիրականացան, որովհետև ավիաընկերության թիքնապահներին թույլ չտվեցին զենք կրել Ադրբեջանի տարածքում[17], AZAL-ը շարունակում է օդային փոխադրումները շաբաթական երկու անգամ[18]։

1994 թվականին իսրայելական GTIB ընկերությունը միջոցներ տրամադրեց Bakcell կազմակերպության ստեղծման համար, որը հանդիսանում է Ադրբեջանում առաջին բջջային օպերատորը։

2007 թվականի փետրվարի 20-ին Իսրայելի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքվեց բանկային ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագիր[19]։

2017 թվականի ապրիլին երկու երկրների միջև չեղարկվել է կրկնակի հարկերի գանձումը[20][21]։

2019 թվականի հուլիսին երկու պետությունները համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն Իսրայելը պետք է հանդես գա որպես խորհրդատու Ադրբեջանի ազգային տեղեկատվական համակարգ ստեղծելու նախագծում[22]։

2019 թվականի դրությամբ երկու պետությունների միջև ապրանքափոխանակությունը կազմել է տարեկան $5 մլրդ[23]։

Ռազմական համագործակցություն խմբագրել

Երկու երկրները հաջողություններ են գրանցել նաև ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում։ 2004 թվականին կնքվեց Ադրբեջանին Թուրքիայում արտադրված իսրայելական զենքի մատակարարման պայմանագիր։ WikiLeaks-ի տվյալներով 2008 թվականին Իսրայելի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն Soltam-ը պետք է ադրբեջանական բանակին մատակարարեր ականանետեր և զինամթերք, Tadiran Communications ընկերությունը կապի միջոցներ, իսկ Israel Military Industries ընկերությունը հռթիռների և ուղորդման համակարգերի լայն տեսականի[24]։

2009 թվականին իսրայելական պաշտպանական Elbit Systems ընկերությունը մասնաճյուղ բացեց Ադրբեջանում, իսկ Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը սկսեց ԱԹՍ-ների արտադրություն[25]։

2012 թվականին Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել 1,6 մլրդ դոլլար արժողությաբ ԱԹՍ-ներ և ՀՕՊ միջոցներ[26]։

2018 թվականի հուլիսին Ադրբեջան է այցելել «Aeronautics» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Եդիդեյ Յարի գլխավորած պատվիրակությունը։ Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության փոխնախարարի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է «AZAD Systems» ընկերության գործունեությունը, որը հանդիսանում է երկու երկրների համատեղ անօդաչու ավիատեխնիկայի ստեղծման ծրագիրը[27]։

2018 թվականի հոկտեմբերին Իսրայել են այցելել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը (գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիխով) և երկրի պաշտպանության փոխնախարարը։ Սադիխովը հանդիպեց իր պաշտոնակից Գաբի Այզենկոտի և երկրի բարձր հրամանատարության հետ հետ։ Այցի շրջանակներում նա այցելեց իսրայելական բանակի տարբեր ստորաբաժանումներ և քննարկեց ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցերը[28]։

2019 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Իսրայելը վերջին սերնդի մարտավարական զինամթերքի խմբաքանակ է մատակարարելու Ադրբեջանին։ Ադրբեջանը այսպիսով դարձավ «Sky Striker» ընկերության առաջին գնորդը[29][30]։

Ազգային համայնքներ խմբագրել

Ադրբեջանում ապրում են ավելի քան 15 հազար լեռնական և այլ հրեաներ։ Իսրայելում ապրում են գրեթե 80 հազար ադրբեջանական ծագում ունեցող հրեաներ։

Իսրայելի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում խմբագրել

Թել Ավիվը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։ Իսրայելի ԱԳՆ-ն մեկ անգամ չէ որ ասել է, որ Իսրայելը անկախ ամեն ինչից պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը[31]։ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարփազը նշել է, որ Իսրայելը կողմնակից է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը[32]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Republic of Azerbaijan Ministry of Foreign Affairs — Politics
  2. [1]
  3. «Минск экстрадировал блогера Лапшина в Азербайджан». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  4. . РБК https://www.rbc.ru/politics/09/02/2017/589c57789a7947673b1065b1. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Document» (անգլերեն). www.amnesty.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  6. «За что в Баку осужден блогер Лапшин и отсидит ли он 3 года». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  7. «Блогера Лапшина освободили из азербайджанской тюрьмы». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  8. «Азербайджанские власти заявили о попытке Лапшина совершить суицид». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 20170911T1122+0300Z. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  9. «"Меня нашли повешенным"». Радио Свобода. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  10. «Aleksandr Lapşin: "Özümü asmamışam...maskalı adamlar məni kamerada boğub"». BBC Azərbaycanca (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  11. ««Ալիևը կրակեց ինքն իր ոտքին». Ալեքսանդր Լապշինի բացառիկ հարցազրույցը 1in.am-ին». 1in.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  12. Լապշինը մտադիր է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ բողոք ներկայացնել
  13. «"Не виноватые мы": четыре "ржавых гвоздя" Азербайджана в деле Лапшина» (ռուսերեն). Sputnik Армения. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. Министр национальной инфраструктуры Израиля Биньямин Бен-Элиэзер: «Я готов поехать в Баку и подписать долгосрочный договор на 20-30 лет для закупки азербайджанского газа» Արխիվացված 2015-10-25 Wayback Machine
  15. Отношения между народами Азербайджана и Израиля находятся на высоком уровне
  16. Начало прямых рейсов авиакомпании «Аркия» из Тель-Авива в Баку вновь откладывается
  17. Израиль хочет, чтобы рейс Баку-Тель-Авив охраняли вооруженные евреи, Азербайджан против(չաշխատող հղում)
  18. Расписание рейса J222 Тель-Авив — Баку(չաշխատող հղում)
  19. AGREEMENT BETWEEN THE GOVERNMENT OF THE STATE OF ISRAEL SND THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF AZERBAIJAN FOR THE RECIPROCAL PROMOTION AND PROTECTION OF INVESTMENTS
  20. Упраздняется двойное налогообложение между Азербайджаном и Израилем
  21. В Баку утверждена отмена двойного налогообложения между Азербайджаном и Израилем, NEWSru.co.il
  22. Израиль поможет Азербайджану построить национальную информационную систему, NEWSru.co.il
  23. Армянское посольство до Иерусалима не доедет, Detaly
  24. Азербайджано-израильские отношения Արխիվացված 2010-12-21 Wayback Machine
  25. Азербайджано-израильское военно-техническое сотрудничество развивается быстрыми темпами
  26. «Маарив: Израиль продаст Азербайджану оружия на миллиарды». izrus.co.il. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  27. СМИ: Азербайджан и Израиль договорились совместно создавать новые типы БПЛА, NEWSru.co.il
  28. Азербайджан в пику Ирану открыто развивает военные связи с Израилем, Detaly
  29. Israel’s Elbit Systems sells Azerbaijan SkyStriker suicide drone, The Jerusalem Post
  30. СМИ: Азербайджан купил у Израиля дроны-самоубийцы Sky Striker, NEWSru.co.il
  31. «МИД Израиля заявил о поддержке территориальной целостности Азербайджана | Вестник Кавказа» (ռուսերեն). vestikavkaza.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  32. «Израиль выступает за мирное решение нагорно-карабахского конфликта | Вестник Кавказа» (ռուսերեն). vestikavkaza.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել