Արցախյան փախլավա, փախլավայի տեսակ, որը պատրաստվում է Արցախում և Հայաստանում։

Արցախյան փախլավա
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիր Հայաստան
 Azerbaijani pakhlava Վիքիպահեստում

Փախլավան Արցախում պատրաստվող քաղցրավենիքների անբաժանելի մասն է, սակայն չի կարելի ասել, որ այն պատրաստում են միայն տոներին։

Փախլավայի պատրաստման ժամանակ օգտագործվում է թթխմոր, կաղին կամ ընկույզ, աղացած մեխակ, հիլ և քրքում, իսկ որպես խճողակ՝ աղացած ընկույզ և հատիկավոր շաքար։

Պատրաստում խմբագրել

Խմորից բացվում է 2 մմ հաստությամբ շերտ, դրվում է թավայի մեջ, քսվում է կարագ և առատ շաղ տրվում միջուկը։ Այս գործընթացը կրկնվում է մինչև 9-10 շերտի ձևավորվումը, վերջին շերտին քսվում է քրքումի հետ խառնված ձվի դեղնուց։ Հետո փախլավան կտրվում է շեղանկյունաձև, յուրաքանչյուր կտորի վրա դրվում է կա՛մ կաղին, կա՛մ հունական ընկույզի մի մաս։ Թխվում է 180-200 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի տակ 30-40 րոպե[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Журнал «Баку», выпуск за июль—август 2009 года

Արտաքին հղումներ խմբագրել